Եղջերուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Եղջերուները ընտանի կենդանիներ են, որոնք ունեն 51 տարբեր տեսակի արտաքին տեսք:Եղջերուները սկզբում եղել են Եվրասիայում[1], հյուսիսային[2] և Հարավային Ամերիկայում,իսկ հետո մարդը նրանց բերել է Ավստրալիա և Նոր Զելանդիա:

Եղջերուներին բնորոշ  է  ճյուղավորված  բեղիկները,  որոնք  բնորոշ  են  միայն  տղամարդկանց: Բացառություն  են  կազմում  միայն  ջրային  եղջերուները,  որոնք  բեղիկներ  ընդհանրապես  չունեն,ինչպես  նաև Հյուսիսային  եղջերուները: Բեղիկները  վերանում  են  ամեն  տարի  և  հաջորդ տարի  նորից  աճում  են:

Մարդիկ եղջերուներին օգտագործում են որպես տրանսպորտային խոխադրամիջոց:

Եղջերուները  հայտնվել  են  մոտ  33 մլն  տարի առաջ  Ասիայում: Դրանից  հետո՝ միոգենյան  ժամանակաշրջանում,  հայտնվել  են  Եվրոպայում,  ապա՝ Հյուսիսային  Ամերիկայում: Հարավային  Ամերիկայում  հայտնվել  են  2.5 մլն  տարի  առաջ:
Եղջերուները  ունեն  հարուստ  խորհրդանշական  իմաստ  և  հանդիպում  են  տարբեր  ժողովուրդների  ու  մշակույթների  առասպելներում: Հաճախ  նույնացվում  են  ազնվության,  վեհության,  գեղեցկության,  արագության  հետ: Քրիստոնեական  մշակույթում  նշանակում  են  արժանապատվություն  և  մաքրություն: Եղջերուների  նշանակությունը  կյանքում  արտացոլվում  է  ժողովուրդների  լեզվում:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղջերուների բնական արեալը ընդգրկում է Եվրասիայի և Ամերիկայի տարածքի մեծ մասը: Աֆրիկայում նրանք հանդիպում են միայն հյուսիսարևմտյան մասում, իսկ Սահարայից հարավ ընկած շրջաններում բացակայում են: Մարդը նրանց տարածել էր մի քանի շրջաններում, որտեղ ավելի վաղ նրանք չեն հանդիպել, ներառյալ՝ Ավստրալիա, Նոր Զելանդիա, Նոր Գվինեա, ինչպես նաև Կարիբյան Ավազանի մի քանի կղզիներ:Եղջերուները կարող են ապրել տարբեր կլիմայական գոտիներում և զոնաներում՝ անապատներում, տափաստաններում, ճահճոտ տարածքներում, անտառներում, արկտիկական տունդրայում:

Վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ ապրում են մենակ, որոշ տեսակներ՝ խմբերով, որոնց տարբերակում են կախված տեսքից և բնակման վայրից:

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղջերուները խոտակեր կենդանիներ են, սնվում են տարբեր բույսերով՝ մամուռներով, խոտերով, տերևներով և այլն: Որոշ տեսակներ նախընտրում են ավելի փափուկ բուսական կեր:


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]