Բծավոր եղջերու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բծավոր եղջերու
Բծավոր եղջերու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Cervus nippon
Հատուկ պահպանություն

Բծավոր եղջերու (Cervus nippon), եղջերուների ընտանիքի կճղակավոր կենդանի։ Մարմնի երկարությունը 150–180 սմ է, մնդավի բարձրությունը՝ 87–112 սմ, քաշը՝ 80–130 կգ։ Բծավոր եղջերուն ամռանը շիկակարմիր է, կողքերը սպիտակ բծավորությամբ, ձմռանը՝ գորշ–մոխրագույն, առանց բծերի։ Պոչը երկար է, ականջները՝ մեծ, շարժուն։ Արուներն ունեն ոչ մեծ բաշ, չորս ելուստներով եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխվում են։ Աճող, երիտասարդ եղջյուրներից՝ պանտերից, պատրաստում են պանտոկրին դեղանյութը։ Պոլիգամ են, ապրում են հոտերով։ Էգը սեռահասուն է դառնում 1,5 տարում։ Հղիությունը տևում է 7,5 ամիս։ Ունենում է մեկ, հազվադեպ՝ երկու ձագ։ Բծավոր եղջերունիները ձմռանը սնվում են կաղինով, չորացած տերևներով, ամռանը՝ բույսերով։ Տարածված են հյուսիսարևելյան Չինաստանում, Հյուսիսային Վիետնամում, Կորեայում, Ճապոնիայում և ՍՍՀՄ–ում (հարավարևելյան երկրամաս)։ ՀՍՍՀ–ում բծավոր եղջերուները կլիմայավարժեցված է Խոսրովի, Դիլիջանի, Իջևանի անտառներում։ Բծավոր եղջերուների որսն ամենուրեք արգելված է։


  1. Integrated Taxonomic Information System — 1996.
  2. Mammal Species of the World — 2005.
  3. Smith A. T., Xie Y., Lunde D. P. et al. A Guide to the Mammals of China. / A. T. Smith, Y. XiePrinceton: Princeton University Press, 2008. — P. 461.