Jump to content

Բարեբեր մահիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարեբեր մահիկ

Բարեբեր մահիկ (անգլ.՝ Fertile Crescent, արաբ․՝ الهلال الخصيب‎‎՝ ալ-հիլալ ալ-խասիբ)՝ Միջին Արևելքի տարածաշրջանից մեկի պայմանական անվանումն է, որն առաջարկել է Չիկագոյի Համալսարանի հնագետ Ջեյմս Հենրի Բրեսթեդը՝ 1906 թվականին[1]։ Քարտեզի վրա տարածաշրջանն ունի կիսալուսին հիշեցնող ձև։

Հարավից սահմանակից է Սաուդյան Արաբիայի, Սիրիական ու հյուսիս-արաբյան անապատներին, հարավ-արևմուտքից՝ Սինային, հարավ-արևմուտքից այն ողողում է Միջերկրական ծովը, հյուսիսում եզերում է Տավրոսը և Հայկական լեռնաշխարհը, արևելքում՝ Զագրոսի լեռներն են։ Նրա կազմի մեջ են մտնում Միջագետքը և Լևանտը՝ պատմական Սիրիան և Պաղեստինը։

Ներկայումս այդ տարածքն զբաղեցնում են Լիբանանը, Պաղեստինը, Իսրայելը, Սիրիան, Իրաքը, Թուրքիայի հարավ-արևելքը և Հորդանանի հյուսիս-արևմուտքը։ Նրա կազմի մեջ հաճախ ներառնում են նաև Եգիպտոսը։

Բարեբեր մահիկը համարվում է երկրագործության և անասնապահության բնօրրանը, որոնք առաջացել են քարե դարում՝ մոտ 12-10 հազար տարի առաջ[2]։ Բարեբեր մահիկի տարածքում նաև սկիզբ է առել քաղաքակրթությունը[3], և այստեղ են կառուցվել աշխարհի հնագույն քաղաքները, ինչպես օրինակ՝ Երիքովը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ancient Records of Egypt by James Henry Breasted (1922)
  2. Diamond, J. (March 1997). Guns, Germs, and Steel: The Fates of Human Societies. W.W. Norton & Company. ISBN 0-393-03891-2.
  3. Gordon Childe, V., What Happened in History (Penguin, 1942) and Man Makes Himself (Harmondsworth, 1951)
  4. Բրիտանիկա - Յերիխոն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարեբեր մահիկ» հոդվածին։