Շշադդում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շշադդում
Շշադդում
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Lagenaria siceraria


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Շշադդմի սերմերը

Շշադդում (Lagenaria siceraria), դդմազգիների (Chenopodiaceae) ընտանիքի Lagenaria ցեղի Vulgaris ընտանիքին պատկանող միամյա, միատունկ մշակաբույս։

Շշադդմի պտուղները կարող են ունենալ տարբեր չափեր և ձևեր, մասնավորապես՝ շշաձև, երկարավուն, գլանաձև և այլն։ Լրիվ հասունացման շրջանում պտղի ներքին հյուսվածքները չորանում են, արտաքին պատը փայտանում է, կարծրանում և ամրանում։ Սննդի համար պիտանի են երկարավուն պտուղներով բույսերը։

Հայրենիքն համարվում է Հարավային Աֆրիկան[1], ըստ որոշ դիտարկումների նաև Հնդկաստանը և Միջին Ասիան։ Չինաստանում շշադդումն սկսել է մշակվել շուրջ 2000 տարի առաջ։

Պտուղների երկարություննը կազմում է 1,5-2 մ, քաշը 3-7 կգ։ Պտղից պատրաստում են աղցան, սոուս, պյուրե, խավիար և բլիթ։ Թերհաս պտուղը, ինչպես դդմիկի դեպքում, տապակում են, թթու դնում, մսով և բրնձով լցոն պատրաստում, չորացնում։ Մագլցող բույս է, ինչի պատճառով մշակման ժամանակ դրվում են հենարաններ, կամ ցանվում ծառերի, ցանկապատերի մոտ։

Ծաղիկները խոշոր են, սպիտակ և բացվում են օրվա երկրորդ կեսին, լրիվ բացվում են երեկոյան ժամերին, երբ շրջակայքում միջատները քիչ են։ Այս պատճառով կատարվում է ձեռքով փոշոտում, քանի որ բույսը խաչաձև փոշոտվող է։ Մեկ բույսից կարող է ստացվել մինչև 30 կգ բերք։ Սերմ ստանալու համար սովորաբար թողնվում են առաջին պտուղները, որոնք հասունանում են աշնանը։ Սերմերը պահվում են 16-20 °C ջերմության պայմաններում։ Կեղևն ամրանալուղց հետո սերմերն հանվում են։

Շշադդմի պտղի գագաթնային մասն հեռացնելով և սերմնազատելով կարելի է այն օգտագործել որպես ամանեղեն։ Ունի լայն ոչ-սննդային օգտագործում տարբեր երկրների մշակույթներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելիքյան, Անդրեաս. «Բանջարաբուծություն», Երևան, «Դար», 2005
  • Խաչատրյան Ս. Ս. «Բանջարաբուծություն», Երևան, 1977

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Decker-Walters, D.S., Wilkins-Ellert, M., Chung, S.-M., Staub, J.E. (2005)։ Reconstructing the Origins and Dispersal of the Polynesian Bottle Gourd (Lagenaria siceraria)։ Proceedings of the SMBE Tri-National Young Investigators' Workshop 2004։ էջեր 58, 501–508.