Ալպակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալպակա
Ալպակա
Ալպակա
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Վերնակարգ Laurasiatheria
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Վերնաընտանիք Cameloidea
Ընտանիք Camelidae
Ցեղ Vicugna
Տեսակ Ալպակա (V. pacos)
Միջազգային անվանում
Vicugna pacos

Ալպակա[1] (լատին․՝ Vicugna pacos), ընտանի կոշտուկոտանի կենդանի, առաջացել է վիկունիայից (վիգոնից)։ Բուծվում է Հարավային Ամերիկայի բարձր լեռնային գոտիներում (Անդեր)։ Ներկայումս այնտեղ բնակվում է մոտ երեք միլիոն ալպակա, որոնց մեծ մասը բնակվում է Պերուում։ Ալպականերին բուծում են բրդի խուզման համար, որից տաք և փափուկ վերմակներ, շալեր և հագուստներ են պատրաստում, իսկ մորթուց՝ տան համար իրեր։

Ալպակայի բարձրությունը չի գերազանցում մեկ մետրը, նրանց քաշը մոտ 70 կիլոգրամ է[2] և ունեն փափուկ և երկար բուրդ (կողքերի բրդի երկարությունը հասնում է 15-20 սանտիմետրի)։ Նրանք ապրում են Անդերում՝ 3500-5000 մետր բարձրության վրա[3], Էկվադորի, Հարավային Պերուի, Հյուսիսային Չիլիի և Արևմտյան Բոլիվիայի տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 6000 տարի առաջ Պերուի հնդիկները ընտելացրել են ալպակային և սկսել են բուծել դրանց։ Ալպակայի պատկերները լայնորեն տարածված են Մոչե քաղաքակրթության մշակույթում։

1553 թվականին Պեդրո Սիեսա դե Լեոնի «Պերուի ժամանակագրությունը» գրքում տրվում է նրանց առաջին նկարագրությունը[4]։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում հարավամերիկյան ուղտերի առաջին պատկերը: Պեդրո Սիեսա դե Լեոն:

Ալպական Հարավային Ամերիկայի Camelidae ընտանիքի մի մասն է, որն իր մեջ է ներառում նաև լամաներին, գուանակոներին և վիկունիաներին։ Սկզբում ալպակային սխալմամբ դասել են լամայի ցեղին, սակայն 2001 թվականին տեսակի կարգաբանությունը Lama pacos-ից փոխարինել են Vicugna pacos-ով՝ պարզելով, որ ալպակայի նախնիները եղել են վիկունիաները, այլ ոչ թե գուանակոները՝ բոլոր տնային լամաների նախահայրերը։ Ցեղի ճշգրիտ սահմանման դժվարությունը կայացել է նրանում, որ Հարավային Ամերիկայում հանդիպող Camelidae ընտանիքի բոլոր չորս ներկայացուցիչները կարողացել են սերունդ տալ միջտեսակային խաչասերման դեպքում, այնպես որ միայն ԴՆԹ-ի հետազոտությունը կարողացել է ճշգրիտ պատասխան տալ ալպակայի ծագմանը։ Լաման և ալպական խաչասերելու արդյունքում տալիս են ուարիսո (Huarizo), իսկ վիկունիան և ալպական՝ պակովիկունիա (Paco-vicuña) կոչվող սերունդ, որոնք չեն կարողանում բազմանալ, բայց ունեն շատ հնազանդ բնավորություն և, հետևաբար, կարող են լինել իդեալական ընտանի կենդանի։

Բայց նրանք չեն համարվում ընտանի կենդանի ավանդական իմաստով, դրանք համեմատաբար ընտելացված լեռնային կենդանիներ են. նրանք կարող են վախենալ ձեռքի հպումից։ Նրանք ի ծնե շատ հետաքրքրասեր են, նույնիսկ շատ, և կարող են իրենց վնասել[5]։ Ակտիվորեն օգտվում են հոտառությունից։ Նրանք ունեն մեղմ և խաղաղ վարքագիծ. ի տարբերություն ուղտերի՝ նրանք չեն թքում մարդկանց վրա, միայն միմյանց վրա, երբ մրցում են սննդի համար։

Բնության մեջ կա ալպակայի երկու տեսակ՝ Սուրի (Suri) և Հուակայա (Huacaya): Առաջինների բուրդը երկար է, հյուսերի ձևով, երկրորդների բուրդը նման է փափուկ թավշի։

Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերում Օտավալոյի արհեստագործական շուկայում ալպակայի մորթուց պատրաստված ավանդական հագուստ
ալպակայի բրդից գործած շարֆ

Նրանք գնահատվում են հիմնականում իրենց բրդի համար, որն ունի ոչխարի բրդի բոլոր հատկությունները, բայց քաշով շատ ավելի թեթև է։ Նրանց բուրդը բաժանված է մի քանի տեսակների. թագավորական ալպակա (մանրաթելի տրամագիծը՝ 19 միկրոմետր), փոքրիկ ալպակա (մանրաթելի տրամագիծը՝ 22,5 միկրոմետր), շատ փափուկ ալպակա (մանրաթելի տրամագիծը՝ 25,5 միկրոմետր), մեծահասակ ալպակա (մանրաթելի տրամագիծը՝ 32 միկրոմետր)։

Ալպակայի բուրդը շատ դիմացկուն է և յուղոտ չէ, ուստի դրանից պատրաստված արտադրանքը երկար ժամանակ չի կեղտոտվում։ Աշխարհում ոչ մի այլ բուրդ չի համեմատվում ալպակայի մորթու հետ, հատկապես, ալպակայի ձագերի մորթու հետ. այն յոթ անգամ ավելի տաք է, քան ոչխարի բուրդը, գրեթե անջրանցիկ է և չի առաջացնում ալերգիաներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ударение в слове «альпака»». xn----8sbhebeda0a3c5a7a.xn--p1ai. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «Alpacas 101». Parris Hill Farms. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. «Harvesting of textile animal fibres». UN Food and Agriculture Organization.
  4. «Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին.
  5. «Llama-Alpaca Behavior Packet» (PDF). Pet Partners. December 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։