Մանդարինկա (բադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը թռչնատեսակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մանդարինկա (այլ կիրառումներ)։
Մանդարինկա
Aix galericulata -Bushy Park, Terenure, Dublin, Ireland -male-8 (1).jpg
Արու մանդարինկա, Դուբլին, Իռլանդիա Իռլանդիա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Բադ
Ցեղ Վայրի բադեր
Տեսակ Մանդարինկա
Լատիներեն անվանում
Aix galericulata, (Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
Բնապահպանական կարգավիճակը

Վտանգի տակ

Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175123
NCBI 8832


Մանդարինկա (լատիներեն՝ Aix galericulata), ոչ մեծ թռչուն վայրի բադերի ցեղից՝ բադերի ընտանիքից։ Բնակվում են Հեռավոր Արևելքում։ Այս կենդանին հաջողությամբ ընտելացվել է Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Կալիֆորնիայում, ԱՄՆ-ում՝ 1987 թվականից[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդարինկաները փոքր զանգվածով՝ մոտավորապես 0,4-0,7 կգ, ջրլող թռչուններ են։ Հասուն մանդարինկայի թևերի երկարությունը 210-245 մմ է։ Արուն գլխին ունի գունավոր մազափունջ, որով տարբերվում է էգից։ Գոյություն ունեն կենդանու այլ անվանումներ, որոնցից են՝ Մանդարինկա բադիկ, Չինական բադ[2](ռուս.)։

Հասուն արուն ունի վառ գունավորում։ Կտուցը կարմրավուն է, աչքերի հատվածը մինչև վզի ավարտը՝ սպիտակ, ճակատային հատվածը՝ փայլուն կապտավուն։ Կուրծքը մանուշակագույն է։ Կրծքի և փորիկի միջև ընկած մասն սպիտակ է։

Էգերն ակնհայտորեն տարբերվում են արուներից իրենց արտաքին տեսքով։ Աչքերը եզրագծված են սպիտակով։

Փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մանդարինկայի բազմաթիվ ձևափոխված տեսակներ, որոնգ ստացվել են անազատության մեջ։ Առավել հայտնին Սպիտակ մանդարինկան է։ Չնայած դրան, այս մուտացիայի ծագումն անհայտ է. ենթադրվում է, որ նմանատիպ թռչունների մշտական զուգավորումն ու ընտրողական բազմացումը հանգեցնում է նրա, որ ակտիվանում են պասիվ՝ ռեցեսիվ գեները, որն էլ հանգեցնում է նոր տեսակի ստեղծմանը, այդ թվում նաև ալբինիզմի՝ սպիտակամորթության առաջացմանը կենդանիների մոտ[3](անգլ.)։

Բնակության վայր և տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ առաջ առավել շատ տարածված են եղել Արևելյան Ասիայում, բայց լայնամասշտաբ արտահանման ծավալներն ու անտառային տարածքների ոչնչացումը նվազեցրել են կենդանական պոպուլացիաները Ռուսաստանի արևելքում և Չինաստանում՝ յուրաքանչյուր երկրում կազմելով 1000 զույգից պակաս խմբաքանակ։ Ասիայում բնակվող մանդարինկաները ձմռան ամիսներին գաղթում են Հարավային Ճապոնիա և Չինաստանի արևմուտք[4]։ Ռուսաստանում մանդարինկաները բնավորվում են Ամուրի և Սախալինի երկրամասերում, Խաբարովսկում։ 1990-ական թվականներին 25 000 զույգ մանդարինկաներից 15 000-ը (60%) բնակվել են Ռուսաստանում, որոնցից 10-13 հազարը (գրեթե 80%)՝ ծովափնա շրջաններում։ Բացի այդ, 4500-5000-ը բնակվել են Ճապոնիայում, մոտավորապես 550 զույգը՝ ԱՄՆ-ում[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մանդարինկա ● Կարմիր գիրք● Հատուկ պահպանության բնության օբյեկտներ
  2. Բրեմ Ա.Է. - «Կենդանիների կենսակերպ», 1937 թվական, հատոր 4
  3. Ինչ է ալբինիզմը
  4. Madge, Steve; Burn, Hilary (1987). Wildfowl: An identification guide to the ducks, geese and swans of the world. London: Christopher Helm. pp. 188–189. ISBN 0-7470-2201-1.
  5. РИЖ - Мандаринка (Aix galericulata)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Красная книга РФ М.։ АСТ 2001 (ռուս.)

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]