Մորֆոլոգիա (կենսաբանություն)
Մորֆոլոգիան (կենսաբանության մեջ) ուսումնասիրում է ինչպես օրգանիզմի արտաքին կառուցվածքը (ձևը, կառուցվածքը, գույնը), այնպես էլ կենդանի օրգանիզմի ներքին կառուցվածքը (օրինակ՝ մարդու մորֆոլոգիա)[1]։ Ենթաբաժիններն են՝ արտաքին մորֆոլոգիան (էյդոնոմիա) և ներքին մորֆոլոգիան (անատոմիա)։ Մորֆոլոգիան տարբերվում է ֆիզիոլոգիայից նրանով, որ վերջինս ուսումնասիրում է առաջին հերթին օրգանիզմի և օրգանների գործառույթները։
Մորֆոլոգիա հասկացությունը ներդրել է գերմանացի պոետ և բնափորձագետ Ի. Վ. Գյոթեն` բնորոշելով այն որպես «ուսմունք օրգանիզմի կառուցվածքի, նրա ձևավորման և վերափոխման մասին»[2][3]։
Կիրառվում է նաև «ընդհանուր մորֆոլոգիա» տերմինը, որը բնորոշում է օրգանիզմի կամ տաքսոնի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունները։ Օրգանիզմի ընդհանուր մորֆոլոգիան կարող է բնորոշել, օրինակ, նրա ձևը, հիմնական գույները, բայց ոչ մանր դետալները։
Կարգաբանական խմբերի մեծամասնությունը տարբերվում է մյուսներից մորֆոլոգիական բնութագրով։ Որպես կանոն, մոտ կարգաբանական խմբերը ունեն համեմատաբար քիչ տարբերություններ, քան ավելի հեռուները, սակայն լինում են նաև բացառություններ։ Միայն մորֆոլոգիական տվյալների վրա հիմնվելու անհուսալիությունը կայանում է նրանում, որ մորֆոլոգիապես տարբերվող օրգանիզմների ԴՆԹ-ի անալիզի արդյունքում կարող է պարզվել, որ նրանք պատկանում են միևնույն տիպին։ Եվ հակառակը՝ հաճախ իրար հետ կապ չունեցող կարգաբանական միավորները կարող են նմանվել արտաքին տեսքով կոնվերգենտ էվոլյուցիայի կամ նույնիսկ միմիկրիայի ճանապարհով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Morphology»։ Oxford Dictionary։ Oxford University Press։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-30-ին։ Վերցված է 2018-02-22
- ↑ Bailly Anatole։ «Greek-french dictionary online»։ www.tabularium.be։ Վերցված է 2020-02-11
- ↑ Bailly Anatole (1981-01-01)։ Abrégé du dictionnaire grec français։ Paris: Hachette։ ISBN 2010035283։ OCLC 461974285
|
|