Աննա Կարենինայի սկզբունք
Աննա Կարենինայի սկզբունք, հասարակական գիտություններում նկարագրվող իրավիճակ, երբ որևէ նախագծի, մտահղացման կամ գործի հաջողությունը հնարավոր է միայն մի շարք գործոնների միաժամանակյա առկայության դեպքում և, հետևաբար, նման գործոններից գոնե մեկի բացակայությունն ամբողջ ձեռնարկությունն անհաջողության է մատնում։ Սկզբունքը տարածվել է Ջարեդ Դայմոնդի «Հրացաններ, մանրէներ և պողպատ» գրքում, որտեղ նա ուսումնասիրել է աշխարհագրական, մշակութային, բնապահպանական և տեխնոլոգիական գործոնները, որոնք հանգեցրել են ամբողջ աշխարհում արևմտյան քաղաքակրթության գերիշխանությանը։
Սկզբունքի անվանումը հիմնված է Լև Տոլստոյի հայտնի աֆորիզմի վրա, որով սկսվում է «Աննա Կարենինա» վեպը․
Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի։ |
Կիրառում և օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դայմոնդը «Հրացաններ, մանրէներ և պողպատ» գրքում այս սկզբունքն օգտագործում է՝ ցույց տալու, թե ինչու են այդքան քիչ մարդկային պատմության մեջ վայրի կենդանիների ընտելացման օրինակները. բավարար է միայն մեկ անհրաժեշտ գործոնի բացակայությունը, որպեսզի կենդանին չենթարկվի ընտելացման։ Բոլոր անհրաժեշտ գործոնների միաժամանակյա համադրությունն ավելի շուտ բացառություն է։
Այն բերում է վեց անհրաժեշտ բաղադրիչ, առանց որոնց ընտելացումն անհնարին կդառնա․
- Օրաբաժին, ընտելացման թեկնածուն պետք է ուտելու մեջ անպահանջկոտը լինի։ Չափազանց ջոկողություն անող կենդանիներն ակնհայտորեն ոչ պիտանի են․ չափից շատ չարչարանք է պահանջում այն էակը, որը սնվում է, օրինակ, բացառապես արմավներով (խուրմա)։
- Աճի արագություն, կենդանին պետք է բավականաչափ արագ աճի, որպեսզի իր բուծումը տնտեսապես նպատակահարմար լինի։ Օրինակ՝ այն մարդը, որը մտադիր է բուծել փիղ, ստիպված կլինի սպասել 12 տարի՝ մինչև փղի հասունանալը։
- Անազատության մեջ բազմացման խնդիրներ, որոշ կենդանիներ ոչ մի կերպ չեն ցանկանում բազմանալ արհեստական պայմաններում։ Այսպես, արու հեպարդն իր բնական միջավայրում ստիպված է մի քանի օր հետապնդել էգին, որպեսզի նրա մոտ ձվազատում առաջացնի։ Դրա հետ կապված՝ շներին՝ որպես որսորդական կենդանիներ, նկատելիորեն գերազանցող հեպարդները մեծ դժվարությամբ են բուծվում։
- Չարություն, որոշ տեսակներ չափազանց անբարյացակամորեն են վարվում, որպեսզի լավ թեկնածու լինեն ընտելանալու համար։ Մասնավորապես, զեբրը հիանալի թեկնածու կլիներ, եթե չլիներ նրա համառ բնավորությունը։
- Խուճապի հակում, տարբեր տեսակներ տարբեր կերպ են արձագանքում վտանգին։ Առաջին սպառնալիքի ժամանակ անմիջապես փախուստի դիմող կենդանիները դժվար թե հարմար լինեն տնտեսությունում պահելու համար։
- Սոցիալական կառուցվածք, անկախ ինդիվիդուալիստները նույնպես վատ թեկնածուներ են։ Բազմացման համար առավել հարմար են այն կենդանիները, որոնք ունեն հստակ մշակված սոցիալական հիերարխիա և ունակ են մարդուն ընդունելու որպես ղեկավար։
Ֆիզիոլոգիայից մինչև էկոնոմիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Գորբանն Աննա Կարենինայի սկզբունքն օգտագործում է ճգնաժամային երևույթների ամենալայն շրջանակի վերլուծության ժամանակ՝ ֆիզիոլոգիայում կլիմայական պայմանների փոփոխության ադապտացման ճգնաժամերից մինչև օնկոլոգիական հիվանդների հետվիրահատական մահացության դինամիկա, տնտեսությունում՝ բանկային սնանկացումից մինչև ֆինանսական շուկաներում վերելքներ[1]։ Իրենց աշխատանքում Գորբանը և նրա գործընկերները հետազոտում են տարբեր համակարգերի հարմարվողականությունն արտաքին միջավայրին։ Հիմնվելով գործոնների փոխհարաբերությունների և դրանց վարիացիաների վերլուծության հիման վրա՝ հեղինակները նշում են, որ բարեհաջող ժամանակահատվածներում համակարգերն իրենց նույն կերպ են պահում, իսկ ճգնաժամի պահերին վարքագիծը սկսում է փոխվել։ Այլ խոսքերով՝ հեղինակները վերաձևակերպել են Տոլստոյի աֆորիզմը հետևյալ կերպ․ «Բոլոր լավ ընտելացված համակարգերը նման են, բոլոր չընտելացված համակարգերը չեն կարողանում հարմարվել յուրաքանչյուրին յուրովի», - և ավելացրել, - «Դա պարադոքսալ է թվում, բայց երբ համակարգերի միջև տարբերությունը մեծանում է, դրանք միաժամանակ դառնում են ավելի փոխկապակցված»[2]։
«PayPal»-ի հիմնադիր Փիթեր Տիլը իր «Zero To One» գիրքը սկսում է՝ հղում կատարելով Աննա Կարենինայի սկզբունքին՝ ցույց տալով դրա հետևանքը բիզնեսում․ «Բոլոր երջանիկ ընկերությունները տարբեր են, բոլոր դժբախտ ընկերությունները նման» (այն մասին, որ նրանց չի հաջողվել խուսափել «նույնությունից» կամ մրցակցությունից)[3]։
Դուեյն Մուրը նկարագրում է էկոլոգիայի ոլորտում Աննա Կարենինայի սկզբունքի կիրառումը. էկոլոգիական ռիսկի հաջող գնահատականները բոլորը նույնն են, էկոլոգիական ռիսկի յուրաքանչյուր անհաջող գնահատումը ձախողվում է յուրովի։ Աննա Կարենինայի սկզբունքը վերաբերում է նաև բազմաթիվ սթրեսորներով էկոլոգիական ռիսկի գնահատմանը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ A.N. Gorban, E.V. Smirnova, T.A. Tyukina, Correlations, Risk and Crisis: From Physiology to Finance, Physica A, Vol. 389, Issue 16, 2010, pp 3193-3217.
- ↑ «In the chaos of maladaptation, there is an order. It seems, paradoxically, that as systems become more different they actually become more correlated within limits.» Anna Karenina principle explains bodily stress and stockmarket crashes Արխիվացված 2010-11-07 Wayback Machine, University of Leicester, 2010.
- ↑ Thiel, Peter (2014 թ․ սեպտեմբերի 12). «Competition Is for Losers». Wall Street Journal (անգլերեն). 0099-9660. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Dwayne R. J. Moore The Anna Karenina Principle Applied to Ecological Risk Assessments of Multiple Stressors // Human and Ecological Risk Assessment: An International Journal. — 2001-03-01. — В. 2. — Т. 7. — С. 231—237. — ISSN 1080-7039. —
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսերեն
- Арнольд В. И. Теория катастроф. — М.: Едиториал УРСС, 2004. — 128 c.
- Даймонд Д. М. «Ружья, микробы и сталь: Судьбы человеческих обществ» = Guns, Germs, and Steel: The Fates of Human Societies / Пер. с англ. М. В. Колопотин. — М.: АСТ Москва: Corpus, 2010. — 720 с. — 3000 экз. — ISBN 978-5-17-061456-1 ISBN 978-5-403-01950-7
- Еськов К. Ю. Карандашные пометки биолога на полях книги Джареда Даймонда «Ружья, микробы и сталь. Судьбы человеческих обществ» // «Троицкий вариант». 2010. № 55. С. 10-11.
- Այլ լեզուներով
- Dwayne R.J. Moore: The Anna Karenina Principle Applied to Ecological Risk Assessments of Multiple Stressors. In: Human and Ecological Risk Assessment, Volume 7, Number 2, 2001, Taylor & Francis, Philadelphia (Pennsylvania/USA), ISSN 1080-7039, pp. 231–237(7). (անգլ.)
|