Սթրեսոր
Արտաքին տեսք
Սթրեսոր, հոգեկանին ներկայացվող պահանջ, ճնշում։ Որպես սթրեսոր կարող են դիտարկվել օրգանիզմի վրա ներգործող մի շարք կենսաբանական, սոցիալական և հոգեբանական գործոններ։ Սթրեսորի դերում կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական իրադարձությունները, երևույթները, գործոնները։ Առանձնացնում ենք սթրեսորների տարբեր խմբեր՝ կյանքի տարբեր մակարդակներում։
Սթրեսորների դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆֆեկտային կապերի մակարդակում - կնոջ կամ ամուսնու մահը, որևէ առաջարկի ընդունումը, ամուսնալուծությունը, հղիությունը, ընտանիքում նոր անդամի հայտնվելը, առողջական վիճակի փոփոխումը, նոր կապերի հաստատումը կամ խզումը։
- Ուսուցման մակարդակում - դպրոց, համալսարան, քոլեջ, ընդունվելը, ուսումնական վայրերի փոփոխությունները, սովորելու դժվարությունները, էական փոփոխություննեը ուսումնական պրոցեսում։
- Մասնագիտական կյանքի մակարդակում - մշտական աշխատանք կորցնելը, աշխատանքի կամ մասնագիտության փոփոխությունները, աշխատանքում կարգ ու կանոնի փոփոխությունները և սկզբնական դժվարությունները։
- Անձնային դիրքի մակարդակում - ինքնաընկալման և ինքնահասկացման էական փոփոխություններ, լուրջ կոնֆլիկտների ի հայտ գալը, անձնային անկախության և պատասխանատվության փոփոխությունները, սեփական սովորույթների կամ արժեքների փոփոխություններ։
- Առողջության մակարդակում - լուրջ հիվանդության կամ տրավմայի գոյությունը, քնի ռեժիմի, սնվելու փոփոխությունները։
- Հանգստի մակարդակում - հասարակական կյանքում մասնակցության փոփոխությունները, հանգստի օգտագործման բնույթի փոփոխությունները, ժամանցային ճանապարհորդությունները։
Ֆոնային սթրեսորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս կատեգորիայի սթրեսորները ստեղծում են հոգեկանի պատրաստակամություն հակազդելու կյանքի հետսթրեսայի վիճակներին և վարքի շեղումներին։
- Կյանքի իմաստի որոնում, ինչպես նաև պայքարը դրա համար, հանդիսանում է մարդու կյանքի գլխավոր ուժը։ Կյանքի իմաստը յուրահատուկ է և սպեցիֆիկ և կարող է լինել իրականացված միայն մարդու կողմից։ Մարդը կարիք ունի «ինչ-որ բանի», հանուն որի ապրի։ Կյանքի իմաստը դինամիկ է և տարբեր է մարդկանց համար։ Կյանքի իմաստի կորուստը, որը կոչվում է էկզիստենցիալ վաակում, հաճախ դիտվում է ինչպես առողջ, այնպես էլ հիվանդ միջավայրում։
- Մահվան խնդիրները - Մարդը միակ էակն է, ով գիտի մահվան անխուսափելիության մասին, և միևնույն ժամանակ նա չի կարող լիարժեք գիտակցել այն։ Տարբերվում են մահվան հետևյալ էտապները՝ սոցիալական մահ(մեկուսացում շրջապատից), հոգեկան մահ (գիտակցում, որ եկել է վերջը), ուղեղի կամ կենսաբանական մահ(գլխուղեղի գործունեության դադարում), ֆիզիոլոգիական մահ (օրգանիզմի ֆունկցիաների դադար)
- Միայնության խնդիրը - Շփումը մարդու կյանքի համար անհրաժեշտ պայման է։
- Կորստի խնդիրը - Օրգանիզմ-միջավայր համակարգը մի կայուն համակարգ է, որը բաղկացած է մի քանի օղակներից՝ ծնողներ, երեխաներ, հարազատներ, ունեցվածք, սոցիալական դիրք, հավատ և այլն։ Այս օղակներից մեկի անհետացումը կամ բացակայությունը բերում է կորստի զգացման, որը մեծ սթրես է յուրաքանչյուր անձի համար։
- Մարդ - Առօրյա կյանքում սթրեսոր կարող է լինել նաև առանձին կոնկրետ անձնավորությունը՝ տնօրենը, ամուսինը կամ կինը, հարսը, սկեսուրը և այլք։ Նման մարդկանց մեջ կարող են լինել որոշ գծեր՝ ձայնը, խոսելու, հագնվելու ոճը և այլն, որոնք չեն ընդունվում տվյալ մարդու կողմից։
- Ընտանիքը այն սոցիալական խումբն է, որում մարդիկ միշտ գտնվում են փոխազդեցության մեջ և կախված են իրարից։ հենց ընտանիքից է կախված մարդու հոգեկան և մարմնական առողջությունը։ Եթե որոշ գործոններ իրար չեն համընկնում, առաջանում է անհամաձայնություն, վեճ, սթրես։
- Խոսքը ամենատարածված սթրեսորներից է համարվում։ Խոսքը, որպես կոնֆլիկտ առաջացնող գործոն, կոչվում է կոնֆլիկտոգեն։
Այսպիսով, ապրում, ձևավորվում, տառապում, գործում, ստեղծում և քննադատում, հիվանդանում և առողջանում է միայն անհատը՝ իր հատուկ և յուրահատուկ ներաշխարհով։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- А.Тадевосян «Стрессология» 2002