PayPal
PayPal | |
---|---|
paypal.com | |
Տեսակ | Անհպում վճարումներ, ֆինանսական արտադրանք, բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, կայք, հանրային ընկերություն և ծրագիր |
Երկիր | ԱՄՆ[1] |
Շտաբ կայան | Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Սեփականատեր | Իբէյ[2] |
Մայրական ընկերություն | Իբէյ |
Հեղինակ | Ken Howery?, Մաքս Լևչին[2], Luke Nosek?, Փիթեր Թիլ[2], Yu Pan? և Իլոն Մասկ |
Բացված | 1998 թվական |
PayPal Վիքիպահեստում |
PayPal, խոշորագույն դեբետային էլեկտրոնային վճարման համակարգ։ Թույլ է տալիս հաճախորդներին վճարել հաշիվները և գնումները, ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ։ 2002 թվականի հոկտեմբերից համարվում է eBay ընկերության ստորաբաժանում։ 2015 թվականի հուլիսի 20-ից PayPal-ի և eBay-ի բաժնետոմսերը վաճառվում են շուկայում առանձին։ 2015 թվականին առանձնացված PayPal ընկերության արժեքը ֆոնդային շուկայում գնահատվել է ավելի բարձր, քան նրա մայր ընկերության արժեքը[3]։
2017 թվականի դրությամբ PayPal-ը աշխատում է աշխարհի 202 երկրներում (թեև ոչ բոլորին է տրամադրվում ծառայությունների ամբողջական շարք), ունի ավելի քան 200 մլն գրանցված օգտատեր և աշխատում է 25 ազգային արժույթներով։
Գնումների վճարման դեպքում PayPal-ի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն երաշխավորում է ինչպես գնորդի, այնպես էլ վաճառողի անվտանգությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]PayPal-ը ստեղծվել է մի խումբ ուսանողների կողմից, որոնց թվում էր նաև ԽՍՀՄ էմիգրանտ Մաքս Լևչինը, ով ավելի ուշ նշանավորվեց Ֆեյսբուք նախագծում։
PayPal Inc. ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականի մարտին Confinity և X.com ընկերությունների միաձուլման արդյունքում, գոյության առաջին իսկ ամիսներին ընկերությունը սկսել է սպասարկել էլեկտրոնային աճուրդներ, այսպես, 1998 թվականի ապրիլին eBay-ում ավելի քան 1 մլն աճուրդների առաջարկել են վճարվել PayPal վճարային համակարգով։
2002 թվականի հոկտեմբերին ընկերությունը PayPal-ը կլանվել է eBay կորպորացիայի կողմից, այդ պահից ի վեր PayPal-ի միջոցով է իրականացվում աճուրդների ավելի քան 50 %-ը։ PayPal-ի գլխավոր մրցակիցների մեծամասնությունը փակվել են կամ վաճառվել։
2012 թվականի սկզբին PayPal-ը աշխատում է աշխարհի 190 երկրներում։ 2011 թվականին PayPal-ը օգտագործում էր 24 տեսակի համաշխարհային արժույթ։ 2015 թվականի սկզբին eBay-ը և PayPal-ը դարձել են տարբեր ընկերություններ։
2013 թվականի հունիսի 24-ին PayPal-ը անհայտ պատճառով ամերիկացի Քրիս Ռեյնոլդսի հաշվին փոխանցել է 92 233 720 368 547 800 դոլար գումար։ Այդպիսով, նա մի քանի ժամով դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը[4]։
2015 թվականին PayPal-ը գործարկել է PayPal.me ծառայությունը, որը թույլ է տալիս ստեղծել անձնական էջեր վճարումների ընդունման համար[5][6]։
2017 թվականի օգոստոսին PayPal-ը գնել է առցանց վարկավորման Swift Financial ընկերությունը, որը հանդիսանում է առցանց վարկավորման ոլորտի առաջատար։ Այս ձեռքբերումը թույլ տվեց PayPal-ին տրամադրել երկարաժամկետ վարկեր մինչև 500 հազար դոլար արժողությամբ իր հաճախորդներին։ PayPal-ը նաև կարող է օգտագործել Swift Finanсial-ի տվյալները նոր վարկերի ձևակերպման համար։
PayPal-ի Working Capital ստորաբաժանումը իրականացնում է փոքր բիզնեսի վարկավորման ծառայություններ 2013 թվականից։ Վարկերը տրամադրվում են մինչև 125 հազար դոլարի չափով։ Ընկերության վարկունակությունը հաշվարկում է վաղ կատարված վճարումների հիման վրա։ Գործարկման պահից սկսած PayPal-ը տվել է վարկեր ավելի քան 3 մլրդ դոլար արժողությամբ՝ 115 հազար փոքր ձեռնարկությունների համար[7]։
2017 թվականի օգոստոստոսի 16-ին հայտնի է դարձել PayPal-ի և բրիտանական տեխնոլոգիական ստարտափ Thyngs-ի միջև պայմանագրի մասին։ Վերջինս զբաղվում է բջջային վճարումներով, իսկ Thyngs տեխնոլոգիան թույլ է տալիս օգտվողներին միացնել հեռախոսին պիտակներ տարբեր օբյեկտներում տեղեկությունների հավաքման համար օգտագործելով QR-կոդեր, NFC, Bluetooth, ինչպես նաև վճարումների իրականացման համար։
Ընկերությունների միավորման արդյունքում PayPal-ը առաջարկում է իր հարթակը օնլայն վճարումների համար, իսկ Thyngs ստանում է մուտք PayPal 200-միլիոնանոց հաճախորդային բազային[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 PayPal history begins 20 years ago, now the company is a global giant
- ↑ «PayPal стал самой дорогой в мире системой электронных платежей». Лента.Ру. 2015 թ․ հուլիսի 20. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «PayPal по ошибке перечислила пользователю 92 квадриллиона долларов». Лента.Ру. 2013 թ․ հուլիսի 17. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ PayPal.Me
- ↑ PayPal: New Paypal.me digital payment service takes aim at peer to peer payments — Fortune
- ↑ «PayPal to Acquire Swift Financial». www.paypal.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «PayPal заключил еще одну сделку в сфере мобильных платежей». PaySpace Magazine. 2017 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «PayPal» հոդվածին։ |
|
|