Մեյ Մասկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեյ Մասկ
անգլ.՝ Maye Musk
Դիմանկար
Մեյ Մասկը «ICÔNES» ֆոտոսեսիայի ժամանակ Elle-ի համար, 2012
Ծնվել էապրիլի 19, 1948 (76 տարեկան)
ԾննդավայրՌեջայնա, Սասկաչևան, Կանադա
Քաղաքացիություն ՀԱՀ[1] և  Կանադա[1]
ԱզգությունԿանադացի
ԿրթությունՆարնջագույն ազատ պետության համալսարան
Տորոնտոյի համալսարան
ԵրկերԿինը ծրագիր է կազմում։ Խորհուրդ արկածներով, գեղեցկությամբ և հաջողությամբ կյանքի համար
Մասնագիտություն
ԱմուսինԷրոլ Մասկ (ամուսնալուծվել են 1979 թվականին)
Ծնողներհայր՝ Joshua Norman Haldeman?, մայր՝ Winnifred Josephine Haldeman?
ԵրեխաներԻլոն, Քիմբալ և Տոսկա
Կայքmayemusk.com
 Maye Musk Վիքիպահեստում

Մեյ Մասկ (ի ծնե՝ Հալդեման, ապրիլի 19, 1948(1948-04-19)[2], Ռեջայնա[3]), կանադացի-հարավաֆրիկացի մոդել և դիետոլոգ[4][5]։ Նա Իլոն Մասկի, Քիմբալ Մասկի և Տոսկա Մասկի մայրն է[6], և աշխատում է որպես մոդել արդեն մոտ 50 տարի, հայտնվելով տարբեր ամսագրերի շապիկներում[7], այդ թվում՝ Թայմ ասմագրի առողջության հրատարակության։

Հարավային Աֆրիկա (1950-1989)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյ Հալդեմանը ծնվել է 1948 թվականի ապրիլի 16-ին Կանադայի Սասկաչևան նահանգի Ռեջայնա քաղաքում։ Նա երկվորյակ է[8] և հինգ երեխաներից մեկը[4]։ 1950 թվականին Հալդեմիանի ընտանիքը տեղափոխվել է Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաք։ Նրա ծնողները՝ Ուինիֆրեդ «Ուին» Ջոզեֆինը (Ֆլեթչեր) և Ջոշուա Նորմալ Հալդեմանը, որը մանուալ թերապևտ (խիրոպրակտիկա) և սիրողական հնագետ էր[9][10][11], նախաձեռնող էին, և 1952 թվականին նրանք ամբողջ ընտանիքով շուրջերկրյա ճանապարհորդություն են կատարել պտուտակային ինքնաթիռով։ Ավելի քան 10 տարի ընտանիքը թափառում էր Կալահարի անապատում՝ որոնելով լեգենդար կորած Կալահարի քաղաքը։ Նրա ծնողները տարբեր սլայդներ են ցույց տվել և պատմել իրենց ճամփորդությունների մասին։ Մեյն ասել է․ «Իմ ծնողները հայտնի են եղել[9], բայց ոչ սնոբներ»[4]։

Երիտասարդ տարիքում Հալդեմանը 1969 թվականի «Միսս Հարավային Աֆրիկա» գեղեցկության մրցույթի եզրափակչի մասնակիցներից մեկն էր[4]։ 1970 թվականին նա ամուսնացել է Էրոլ Մասկի՝ հարավաֆրիկացի ինժեների հետ, որին նա հանդիպել էր ավագ դպրոցում։ Զույգը երեք երեխա է ունեցել․ Իլոն Մասկ, Քիմբալ Մասկ և Տոսկա Մասկ։ Մեյը դիետոլոգիայի մագիստրոսի աստիճան է ստացել Հարավային Աֆրիկայի Նարնջագույն ազատ պետության համալսարանի (անգլ.՝ University of the Orange Free State) կողմից[4]։ Հետագայում նա ստացել է նաև նուտրիցիոլոգիայի մագիստրոսի աստիճանը Տորոնտոյի համալսարանի կողմից։

1979 թվականին Մեյն ամուսնալուծվել է Էրոլ Մասկի հետ։ Երկու տարի անց Իլոնը որոշել է ապրել իր հոր հետ։ Քիմբալը միացել է Իլոնին չորս տարի անց[4]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Իլոնը որոշել է տեղափոխվել Կանադա։ 1989 թվականին՝ վեց ամիս անց, Մեյը նույնպես տեղափոխվել է Կանադա իր դստեր՝ Տոսկայի հետ[7]։

Կանադա և Միացյալ Նահանգներ (1989-այժմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյ Մասկի մոդելային կարիերան շարունակվել է Կանադայում և ԱՄՆ-ում[7]։ Նա հայտնվել է Special K հացահատիկի տուփերի վրա[4], Revlon-ի գովազդներում[4], Բիյոնսեի տեսահոլովակում[4]։ Բացի այդ՝ նա մերկ նկարահանվել է Թայմ ամսագրի շապիկի համար[7] և նույնպես Նյու Յորք ամսագրի համար՝ կեղծ հղի որովայնով[7]։ 2012 թվականին Մասկը հայտնվել է Elle Canada-յի շապիկի վրա[7] և նկարահանվել է Target-ի և Virgin America-յի գովազային արշավներին[7]։ 2015 թվականին նա պայմանագիր է կնքել IMG Models-ի հետ[7]։ 2017 թվականի սեպտեմբերին՝ 69 տարեկան հասակում Մասկը դարձել է CoverGirl-ի ամենատարեց մոդելը, ինչը մեկ լրատվական հոդվածներից մեկում հաղորդվում էր որպես «պատմություն կերտել»[12][13]։

Մեյ Մասկը 2019 թվականին Բրեյն Բարում (անգլ.՝ Brain Bar)

Բացի մոդելային կարիերայից, նա նաև բիզնես ունի որպես դիետոլոգ, և հանդես է գալիս զեկույցներով ամբողջ աշխարհում[7]։

Նա մեմուար է գրել «Կինը ծրագիր է կազմում։ Խորհուրդ արկածներով, գեղեցկությամբ և հաջողությամբ կյանքի համար» (անգլ.՝ A Woman Makes a Plan: Advice for a Lifetime of Adventure, Beauty, and Success, 2019)[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.google.com/search?q=Maye+Musk&client=ms-android-samsung-gj-rev1&sxsrf=ALiCzsbO2Cqgg1t98vW2XiLhlWoxtj3CyA%3A1655333981669&ei=XWSqYra3KIWllwTqppqQCg&oq=Maye+Musk&gs_lcp=ChNtb2JpbGUtZ3dzLXdpei1zZXJwEAMyCAguEIAEELEDMgUIABCABDIFCAAQgAQyBQgAEIAEMgUIABCABDIFCAAQgAQyBQgAEIAEMgUIABCABDoHCAAQRxCwAzoHCAAQsAMQQzoHCC4QsAMQQzoMCC4QyAMQsAMQQxgBOgcIIxDqAhAnSgUIOBIBMUoECEEYAFDTGFjTGGCfI2gDcAF4AIAB7AGIAewBkgEDMi0xmAEAoAEBoAECsAEPyAERwAEB2gEECAEYCA&sclient=mobile-gws-wiz-serp
  2. https://www.thefamouspeople.com/profiles/maye-musk-80674.php
  3. «My 60th».
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Laura M. Holson (2016 թ․ ապրիլի 30). «At 68, Maye Musk, the Mother of Elon, Is Reclaiming the Spotlight». The New York Times. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  5. Kathleen Hou (2016 թ․ մարտի 17). «Elon Musk's Mom Is a 67-Year-Old Model and Dietitian with Great Wellness Advice». New York. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  6. «Meet Maye Musk, the glamorous model mother of billionaire Elon Musk». Business Insider (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Kirsten Fleming (2016 թ․ մայիսի 2). «Elon Musk's model mom will have to wait for her Model 3». New York Post. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  8. Fox, Emily Jane (2015 թ․ հոկտեմբերի 21). «How Elon Musk's Mom (and her Twin Sister) Raised the First Family of Tech». The Hive (անգլերեն). Vanity Fair. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  9. 9,0 9,1 Keating Jr., Joseph C. (1995 թ․ սեպտեմբեր). «Joshua N Haldeman, DC: the Canadian Years, 1926-1950». The Journal of the Canadian Chiropractic Association. Vol. 39, no. 3. էջեր 172–186. PMC 2485067.
  10. Hall, Dana (2014 թ․ ապրիլի 11). «Rocket Man: The otherworldly ambitions of Elon Musk». San Jose Mercury News. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  11. «Elon's Mother». www.elonmusk.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  12. «This 69-Year-Old Model Is the Newest Face Of Covergirl». 2017 թ․ սեպտեմբերի 27.
  13. Mejia, Zameena (2017 թ․ սեպտեմբերի 28). «Elon Musk's mom Maye Musk just made history by scoring this modeling gig».
  14. Maye Musk (2019). A Woman Makes a Plan: Advice for a Lifetime of Adventure, Beauty, and Success. Viking. ISBN 978-1984878502.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյ Մասկ» հոդվածին։