Այծեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այծեր
Gorges du Verdon Goat-Rove-brown 0255-1.jpg
(Capra aegagarm)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Երկսմբակավորներ
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ
Ցեղ Այծեր
Լատիներեն անվանում
Caprinae
Gray, 1821

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Այծեր (լատ.՝ Caprinae) կամ այծեր և ոչխարներ՝ երկսմբակավորների ենթաընտանիքի, սնամեջ եղջերավորների ընտանիք։

Արտաքին նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատած մյուս սնամեջ եղջյուրավորների, այծերը ունեն մարմնի կոնկրետ կառուցվածք ամուր և ուժեղ վերջավորություններով։ Նրանց հնարավորությունները ընտելացված են խորդուբորդ և բարձր, իսկ մասամբ հարթ տարածքների համար։ Բացառությամբ մի տեսակի՝ օրոնգոյի, որոնք եղջյուրները կրում են երկու կողմից, սակայն շատ տեսակների մոտ ձագերը ավելի խոշոր են քան մյուսներինը։ Կան ենթաընտանիքի այնպիսի ներկայացուցիչներ, որոնց մոտ սեռական երկձևություն գրեթե չկա։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն այլ ենթաընտանիքների, այս տեսակի այծերի տեղաբնակեցման հիմնական վայրը ոչ թե Աֆրիկան է այլ Ասիան, որտեղ նրանք հիմնականում բազմանում են լեռնային շրջաններում։ Աֆրիկայում գոյություն ունեն ընդամենը մի քանի տեսակներ։ Մի քանի տեսակներ հանդիպում են նաև Հյուսիսային Ամերիկայում

Որս[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի այծերից հիմնական որսի համար նախատեսված կենդանիները համարվում են սիբիրյան լեռնային այծը, որն ապրում է Տյան Շանի, Ալթայական, և Սայանական լեռներում։ Մյուս տեսակի այծերի համար (Կովկասյան մասում, Դաղստանական մասում, ) շատ տեղերում արգելված են։

Այծերի տեսակները և նրանց բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային այծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային վայրի այծերը շատ ճարպիկ կենդանիներ են։ Նրանք հեշտությամբ մագլցում են ժայռեր, ծառեր բարձրանում և այլն։

Ընտանի այծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարպիկ են համարվում նաև հասուն ընտանի այծերը, ըստ երևույթին նրանք այդ հատկությունները ժառանգել են իրենց վայրի նախնիներից՝ բեզոարյան և պտուտակաեղջերավոր այծերից։

Բեզոարյան այծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեզոարյան այծերը փոքրաքանակ են՝ հիմնականում հանդիպում են Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Այսրկովկասում, Աֆղանստանում, Պակիստանում: Դրանցից կա նաև Հայաստանի հանրապետության տարածքում հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, բազմացվում է «Խոսրովի անտառ» արգելոցում։

Պտուտակաեղջերավոր այծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուտակաեղջերավոր այծերը, փոքրաթիվ են, ապրում են Հիմալայներում և Թուրքմենստանի հարավում։ Դրանք նույնպես վերցված են պահպանության տակ։ Բեզոարյան և պտուտակաեղջերավոր այծերն ապրում են լեռներում, հեշտությամբ մագլցում ժայռերը։ Ինչպես վայրի, այնպես էլ ընտանի այծերը սնվում են խոտաբույսերով։

Ընտանի այծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանի այծեր բուծում են ինչպես բուրդ և աղվամազ, այնպես էլ արժեքավոր ու բուժիչ կաթ ստանալու համար, ըստ այդմ էլ՝ ընտանի այծերն ստորաբաժանվում են ցեղերի՝ բրդատու, աղվամազատու և կաթնատու։ Այծերը հեշտությամբ են բուծվում։ Նրանք նաև շատ խելացի են ու խորամանկ։ Անգորական կամ քաշմիրյան այծերի բրդից պատրաստում են բարձրորակ գործվածքներ ու հագուստ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրածո տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png