Սիբիրյան լեռնային այծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սիբիրյան լեռնային այծ (Capra sibirica), այծերի սեռի երկկճղակավոր կենդանի։ Մարմնի երկարությունը՝ 160, բարձրությունը մինչև 100 սմ է, միջին կենդանի զանգվածը՝ մինչև 100 կգ (էգերն ավելի փոքր են)։ Եղջյուրները թրաձև են, առջևի մասում ունեն խոշոր ելուններ։ Նոխազների եղջյուրների երկարությունը՝ մինչև 130, իսկ էգերինը մինչև 40 սմ է։ Մարմնի մազածածկի գույնը սպիտակից (կողմնային մասերում և կրծքավանդակում մուգ հատվածներով) մինչև գորշ շագանակագույն է։ Տարածված է Հարավային Սիբիրի, Միջին և Կենտրոնական Ասիայի լեռներում։ Արժեքավոր որսարդյունագործական կենդանի է (օգտագործում են միսը և մորթին)։ Գլխաքանակը վերջին տարիներին նվազել է և կարիք ունի պահպանության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png