Լայկա (շուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լայկա (ռուս.՝ Лайка)՝ Եվրոպայի, Ասիայի ու Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային անտառային շրջաններում տարածված որսորդական շների ցեղատեսակի ընդհանուր անվանում։ Գլուխը սեպաձև է, ունի սրածայր ականջներ, պոչը շրջանակաձև թեքված է, բարձրությունը վզակոթի մոտ կազմում է 38-63 սմ: Բուրդն ուղիղ է, բրդատակի աղվամազը՝ խիտ, գույնը կարող է լինել տարբեր:

Լայկան օգտագործում են արջ, մորթատու (սկյուռ, սամույր, կզաքիս և այլն), կճղակավոր (որմզդեղն և այլն) կենդանիներ, անտառային և ջրային թռչուներ որսալու համար: Գտնելով որևէ կենդանու կամ թռչունի՝ լայկան հաչոցով գրավում է նրա ուշադրությունը և պահում կենդանուն մինչև որսորդի գալը։ Փախչող որսին լայկան հետևում է անձայն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ մորթու առևտուրը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի արտաքին առևտրի գերակշռով ուղղություններից մեկը, որսորդական շներին ներկայացվող պահանջները եղել են շատ բարձր: Սակայն եթե երկրի եվրոպական մասում որսը հետզհետե դարձել է հիմնականում ազնվականների զբաղմունք, և որսի ժամանակ օգտագործվել են մեծ մասամբ բարակներ, ապա լայկան, որ որսի շների ամենահին ցեղատեսակն է, պահպանվել է Ռուսաստանի Հյուսիսում ու Սիբիրում, որտեղ այն օգտագործվել է հնագույն ժամանակներից տունգուսյան ժողովուրդների մոտ, որոնք հիանալի որսորդներ էին։

«Հյուսիսային սրականջների» ուսումնասիրությունն ու նրանց հետ աշխատանքի փորձեր նախաձեռնվել և մասնավորապես նրանց բուծումն սկսել է 19-րդ դարի վերջին։ Այդ գործի պիոներներն են եղել որսորդ-շնաբույծներ իշխան Ա․ Շիրինսկի-Շիխմատովը, Մ․ Դմիտրիևա-Սուլիման, Գ․ Պոպլավսկին։ Նրանք որս են արել այդ շների հետ, հրատարակել են այդ ցեղատեսակի մասին պրոպագանդող հոդվածներ, փորձել են ուսումնասիրել և դասակարգել լայկաներին, ունեցել են ոչ մեծ բուծարաններ։ Նրանց հրապարակումները նպաստել են նրան, որ Ռուսաստանի հյուսիսում տարածված սրականջ շների համար հաստատվել է լայկա անունը։ Մարիա Գեորգիևնա Դմիտրիևա-Սուլիման նախաձեռնել է ճանապարհորդություն Ռուսաստանում՝ Սիբիրով ու Հեռավոր Արևելքով, որի նպատակն էր նկարագրել և գնել լայկաների տարբեր տեսակների ներկայացուցիչների։ Այդ ուղևորության արդյունքն են եղել բազմաթիվ հրապարակումները Ռուսաստանի խոշորագույն ամսագրերում, ինչպիսին է՝ «Живописная Россия», ինչպես նաև «Լայկան ու որսը նրա հետ» (ռուս.՝ «Лайка и охота с ней») գրքի հրատարակումը։

Թերևս լայկաների առաջին ուսումնասիրողների կողմից կատարված հյուսիսային շների դասակարգումն է առավել օբյեկտիվ։ Մ․ Դմիտրիևա-Սուլիման (1911 թ.), հղում կատարելով Ա․ Շիրինսկի-Շիխմատովին, հյուսիսային շներին դասակարգում է ըստ էթնոգրաֆիկ հատկանիշների և նրանց բաժանում երկու խմբի, որոնցից առաջինում ներառվում են լայկաները՝ զիրյանյան, ֆիննա-կարելական, վոգուլյան, չերեմիսյան, օստյակյան, տունգուսյան, վոտյացկի, գալիցկի, նորվեգական, բուրյաթական, սոյոտյան, երկրորդ խմբում՝ լափլանդյան, սամոեդյան։ ընդհանրապես Ա․ Շիրինսկի-Շիխմատովը կարծում էր, որ գոյություն ունեն լայկաների այնքան տեսակներ, որքան ցեղեր կան Հյուսիսում, ընդ որում այդ տեսակներն այնքան կտրուկ են տարբերվում միմյանցից իրենց արտաքին հատկանիշներով և ունեն միայն իրենց հատուկ առանձնահատկությունները, որ նրանց առանձնացումը չի կարող վեճերի տեղիք տալ։ Ա․ Շիրինսկի-Շիխմատովի կողմից իր «Լայկան և որսը նրա հետ» հիմնարար աշխատության մեջ առանձնացված 13 տեսակներից բացի Մ․ Դմիտրիևա-Սուլիման (1911 թ.), այդ թվում նաև հղում կատարելով այլ ուսումնասիրողների, առանձնացնում է նաև այլ տեսակներ՝ կևրոլյան, օլոնեցյան, կիրգիզական, յակուտական, կորյակսկի, բաշկիրական, մոնղոլական, չոկոտյան լայկաներ, գոլդեր, յուկագիրների շուն, իսկ ըստ աշխարհագրական հատկանիշների՝ նաև Տոմսկի, Վիլյույսկի, Բերեզովսկի-Սուրգութի, Կոլիմայի, Պեչորայի լայկաներ, բևեռային շուն։ Հետագայում, ինչպես գրում է Ա․ Մազովերը, երբ սկսվել են լայկաների տեսակների համակարգված ուսումնասիրությունները, պարզվել է էթնոգրաֆիկ դասակարգման սխալ լինելը, ինչպես նաև այն, որ Ա․ Շիրինսկի-Շիխմատովի նշած ցեղատեսակների մեծ մասը երբեք գոյություն չի ունեցել[1]։

1925 թվականին առաջին անգամ սահմանվել են սահմանվել են «Արդյունագործական-որսորդական շների չափանիշները»՝ զիրյանյան, կարելական, վոգուլյան, օստյակյան և վոտյացկի լայկաների համար։

Որսորդական շների առաջին համամիութենական ցուցահանդեսում, որ կայացել է 1928 թվականին, լայկաները ներկայացվել են մեծ քանակով, ինչը վկայում է այն մասին, որ դրանք շատ տարածված էին որսորդների շրջանում։

1939 թվականին ընդունվել են լայկաների հինգ ժամանակավոր չափանիշներ՝ ֆիննա-կարելական, կարելական, կոմի (զիրյանյան), խանտիական (օստյակյան) և մանսիական (վոգուլյան)։

Հայրենական մեծ պատերազմի պատճառով այդ աշխատանքներն ընդհատվել են, իսկ շների թվաքանակը զգալիորեն նվազել է։ Պատերազմի ժամանակ տասնյակ հազարավոր լայկաներ հանվել են Ուրալի ու Արևմտյան Սիբիրի շրջաններից և լայնորեն օգտագործվել սանիտարական-տեղափոխման աշխատանքների, բեռների տեղափոխման համար, ինչպես նաև որպես ականահատներ ու մոնոհետախուզական շներ[1]: Սակայն երկրին անհարժեշտ մորթեղենի պակասը լրացնելու համար արդեն պատերազմի ժամանակ՝ 1943-1944 թվականներին, որոշվել է կազմակերպել որսորդական շների բուծարաններ։ Հետպատերազմյան շրջանում ԽՍՀՄ նախարարների խորհրդին կից Որսորդական տնտեսության գլխավոր վարչության ղեկավարությամբ ուսումնասիրվել են որսորդական արդյունագործության հիմնական շրջանները, ստեղծվել են 65 բուծարաններ, որոնցից 17-ում պահվել են միայն լայկաներ։

Շների կազմակերպված բուծումը պահանջում էր գոյություն ունեցող չափանիշների վերանայում ու ցեղատեսակների նոր դասակարգում։ Այն առաջարկվել է 1947 թվականին Է․ Շերեշևսկու կողմից։ Նոր դասակարգումն ընդունվել է 1947 թվականին կայացած Շնաբուծական համառուսական ժողովում։ 1949 թվականին ընդունվել են չորս ժամանակավոր չափանիշներ՝ կարելա-ֆիննական լայկաներ (այդ ժամանակ այն կոչվել է ռուս-ֆիննական), ռուս-եվրոպական, արևմտասիբիրական և արևելասիբիրական։

1952 թվականին ՌՍՖՍՀ Որսորդական տնտեսության ու արգելանոցների գլխավոր վարչության շնաբուծական խորհուրդը հաստատել է առաջին երեք ցեղատեսակների մշտական չափանիշները։

Հաճախ լայկաների շարքն են դասում նաև քարշող շներին (հասկի, սամոեդ և այլն)[2]։

Լայկաների ցեղատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական բուծված ցեղատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելասիբիրական լայկա
Արևմտասիբիրական լայկա

Լայկաների ցեղատեսակներ

  • ռուս-եվրոպական լայկա (ԿՄՖ չափանիշ № 304),
  • արևելասիբիրական լայկա (ԿՄՖ չափանիշ № 305),
  • արևմտասիբիրական լայկա (ԿՄՖ չափանիշ № 306),
  • կարելաֆիննական լայկա (Լենինգրադ և Կարելիա), ճանաչվել է ռուս կինոլոգների կողմից և հայտնի է արտասահմանում, սակայն ընդգրկված չէ ԿՄՖ դասակարգման մեջ)։ 2005 թվականին Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի ու Ֆինլանդիայի կաննել-ակումբի համաձայնությամբ ցեղատեսակը նույնացվել է ֆիննական շպիցի հետ։

Թվարկված ցեղատեսակների անվանումները ԿՄՖ պաշտոնական լեզուներում հետևում են ռուսական տերմինաբանությանը և օգտագործում են laika բառը։

Ռուսական աբորիգենային ցեղատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենեցական լայկա
  • Նենեցական լայկա,
  • Յակուտական լայկա (ցեղատեսակը ճանաչվել է Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի կողմից 2006 թվականին, սակայն չի ճանաչվել ԿՄՖ կողմից),
  • Էվենկիական լայկա։

Եվրոպական լայկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիննական փոստային նամականիշ ֆիննական շպիցի նկարով
  • Ֆիննական շպից (Ֆինլանդիա, ֆին.՝ Suomenpystykorva; ԿՄՖ չափանիշ № 49), կարելաֆիննականին մոտ ցեղատեսակ, 1979 թվականին հայտարարվել է Ֆինլանդիայի ազգային ցեղատեսակ,
  • կարելական արջային շուն (Ֆինլանդիա, ֆին.՝ Karjalankarhukoira, ԿՄՖ չափանիշ № 48), ռուս-եվրոպականին մոտ ցեղատեսակ,
  • Նորվեգական էլկհունդ մոխրագույն (Նորվեգիա, նորվ.՝ Norsk elghund grå; ԿՄՖ չափանիշ № 242), համարվում է Նորվեգիայի ազգային ցեղատեսակ,
  • Նորվեգական էլկհունդ սև (Նորվեգիա, նորվ.՝ Norsk elghund sort, ԿՄՖ չափանիշ № 268), համեմատաբար նոր ցեղատեսակ, որ բուծվել է նորվեգական որմզդեղնային մոխրագույն լայկայից,
  • Նորվեգական բուհունդ (Նորվեգիա, ԿՄՖ չափանիշ № 237),
  • Նորբոտտեն շպից (Շվեդիա, ԿՄՖ չափանիշ № 276),
  • Յամտհունդ (Շվեդիա, ԿՄՖ չափանիշ № 42),
  • Շվեդական էլկհունդ սպիտակ (Շվեդիա, ճանաչված չէ ՄԿՖ կողմից),
  • Հելեֆորսհունդ (Շվեդիա, ճանաչված չէ ՄԿՖ կողմից)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Мазовер А. П. Охотничьи собаки. — М.: Агропромиздат, 1985. — 239 с.
  2. Где достать породистую лайку? [1989 Корнеев Л.А. - Слово о собаке]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лайки // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Белоусов В. И. Лайка и её натаска. — Новосибирск: Сибкрайохотсоюз, 1927.
  • Ливеровский Ю. А. Лайки и охота с ними. — Ленинград: Охота и природа, 1927.
  • Эмке А. И., Пальгунов М. Лайки северного края. — Архангельск: Северное краевое изд-во, 1931.
  • Вахрушев И. И., Волков М. Г. Охотничьи лайки. — М.: Заготиздат, 1945.
  • Вахрушев И. И. Охота с лайкой. — М.: Физкультура и Спорт, 1953.
  • Шерешевский Э. И. Лайки и охота с ними. — Свердловск, 1965.
  • Гейц А. В. Восточносибирская лайка. — Иркутск, 1968.
  • Войлочников А. Т., Войлочникова С. Д. Лайки и охота с ними. — М.: Лесная промышленность, 1974.
  • Гусев В. Г. Охота с лайкой. — М.: Физкультура и Спорт, 1978.
  • Войлочников А. Т., Войлочникова С. Д. Охотничьи лайки. — ИД Рученькиных, 2002.
  • Конькова Е. Ю. Русско-европейская лайка. — М.: Аквариум Принт, 2008. — ISBN 5-87624-011-7.
  • Пришвин М. М. Выскочка

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]