Էվերեստ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվերեստ
անգլ.՝ Abominable
Տեսակմուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրարկածային ֆիլմ, համակարգչային մուլտֆիլմ, մարտաֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և կինոկատակերգություն
Գործողության վայրՉինաստան
Շարքի մասն էDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
ՌեժիսորՋիլ Քալթոն և Todd Wilderman?
ՍցենարիստՋիլ Քալթոն
ՀնչյունավորումՔլոյա Բենեթ, Albert Tsai?, Թսաի Չին, Թենսինգ Նորգեյի Էլիզաբեթ, Էդդի Իզզարդ և Սառա Փոլսոն
ԵրաժշտությունՌուփերթ Գրեգսոն-Ուիլյամս
Երկիր ԱՄՆ և  Չինաստան
Լեզուանգլերեն և հյուսիսային չինարեն
ԸնկերությունDreamWorks Animation SKG և Pearl Studios?
ԴիստրիբյուտորUniversal Studios և UIP-Dunafilm[1]
Տևողություն92 րոպե[2] և 97 րոպե[3]
ՇարքDreamWorks Animation ստուդիայի լիամետրաժ ֆիլմեր
Թվականսեպտեմբերի 27, 2019[2], սեպտեմբերի 26, 2019[2], հոկտեմբերի 11, 2019[2], հոկտեմբերի 3, 2019[2], հոկտեմբերի 23, 2019 և հոկտեմբերի 24, 2019[1]
MPAA վարկանիշPG
Բյուջե75 000 000 $[2]
Շահույթ56 904 720 $[4] և 144 704 720 $[5]
dreamworks.com/movies/abominable(անգլ.)

«Էվերեստ» (անգլ.՝ Abominable), ռեժիսոր Ջիլլ Կալտոնի ամերիկյան-չինական լիամետրաժ անիմացիոն ֆիլմը։ Մուլտֆիլմն ստեղծվել է DreamWorks Animation և Pearl Studio ընկերությունների կողմից։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերին DreamWorks ընկերության գործադիր տնօրեն Ջեֆրի Կատցենբերգը հաստատել է, որ կստեղծվի «Էվերեստ» ֆիլմը։

Ֆիլմի պրոդյուսրը Բոննի Առնոլդն է, իսկ գործադիր պրոդյուսր են Դին Դեբլուան և Քրիս Սանդերսը[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Յին Շանհայի իր բազմաբնակարան տան տանիքում հանդիպում է երիտասարդ Ետիին, նա և իր չարաճճի ընկերները՝ Ջինն ու Պենգը, նրան անվանում են «Էվերեստ» և ճանապարհվում էպիկական քվեստի, որպեսզի աշխարհի ամենաբարձր կետում՝ Էվերեստի վրա, մոգական արարածին վերամիավորեն իր ընտանիքի հետ։ Բայց նոր ընկերները պետք է զգույշ լինեն և մեկ քայլլ առաջ անցնեն Բեռնիշից՝ արտասովոր արարածների ծեր կոլեկցիոներից, որը մտադրություն ուներ հափշտակել Ետիին, ինչպես նաև կենդանաբան բժիշկ Զառան, որպեսզի Էվերեստին օգնեն վերադառնալ տուն։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քլոյա Բեննեթ Լու Լու
Ալբերտ Ցայ Պենգ Պենգ
Թենզինգ Նորգայ Թրեյնոր Ջին Ջին
Սառա Փոլսոն Զառա բժիշկ Զառա
Էդի Իզարդ Բեռնիշ Բեռնիշ
Ջոզեֆ Իցո Էվերեստ Էվերեստ
Ցայ Չին Նայ-Նայ Նայ-Նայ
Միշել Վոնգ Լուի մայրը Լուի մայրը
Ռիչ Դիտել Գուն Գուն (առաջնորդ)
Ջեյմս Հոնգ Յակ Յակ (առաջնորդ)
Թրևոր Դիվելլ / Գուն ֆուրգոնի վարորդ / Գուն
Ֆերնանդո Չիեն ձեռնարկատեր

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի կոմպոզիտորներն է Ռուպերտ Գրեգսոն-Ուիլյամսը, որը ֆիլմի համար գրել է երաժշտություն, իսկ համահեղինակներ Պաուել Բատու Սեների, Էնթոնի Ուիլլիսի և Պոլ Մոունսի հետ ստեղծել է սաունդթրեքը։ Բացի նախորդ ֆիլմերում եղած ստեղծագործություններից, Ռուպերտ Գրեգսոն-Ուիլյամսը գրել է «Everest» վերնագրով նոր երգ, որը թողարկվել է որպես սինգլ։

# Անվանում Տևողություն
1. «Beautiful Life»   3:23
2. «Dreams»   3:33
3. «Everest Escapes»   4:21
4. «Yi Has a Dream»   1:28
5. «Play to the Rooftops»   2:57
6. «Soda Crate»   1:47
7. «Everest Hums a Blueberry or Two»   2:00
8. «Meet Ping and Jin»   2:42
9. «Bandages and Blankets»   2:11
10. «Yi and Everest Duet»   2:05
11. «Burnish»   1:50
12. «Leaving the City»   1:33
13. «Burnish Takes Charge»   2:24
14. «Dandelion Chase»   1:36
15. «Postcard Journey»   1:59
16. «The Leshan Buddha»   3:46
17. «He’s Just a Kid»   1:24
18. «Burnish Does Some Tracking»   2:36
19. «Starry Night Becomes a Wipe Out»   3:22
20. «I Really Liked Your Dad»   2:13
21. «Humming up a Storm»   4:10
22. «Everest»   2:42

23. "Fix you" (by Coldplay)

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական գնահատականներ։ Rotten Tomatoes կայքում այն ունի 81 % դրական վարկանիշ՝ հիմնված 160 արձագանքների վրա։ Metacritic կայքում 28 արձագանքների հիման վրա 100 հնարավորից ստացել է 61 միավոր։

Քաղաքական սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի տեսարաններից մեկն առաջացրել է տարածաշրջանային մեծ սկանդալ։ Հարավարևելյան Ասիայի առնվազը երեք երկիր վիրավորվել է այն տեսարանից, որտեղ Հարավչինական ծովի վիճելի տարածքները, որոնք հայտնի են որպես «Իննկետանի գիծ», ներկայացվել են որպես չինական տարածքներ։ Ծովի այդ մասերն ու կղզիների տարբեր խմբերը հավակնում են ասիական հինգ երկրներ, ինչպես նաև հենց Չինաստանը։ Մալայզիական գրաքննիչները հրամայել են այս տեսարանը կտրել ֆիլմից[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=19626
  3. https://www.cnc.fr/professionnels/visas-et-classification/151588
  4. http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=19626&view=1
  5. http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=19626&view=5
  6. D'Alessandro, Anthony. «'How To Train Your Dragon 3' Flies To 2019; Uni's DWA To Scale 'Everest'». Deadline. Վերցված է 20 Февраля 2018-ին.
  7. Abominable: A DreamWorks movie, a map, and a huge regional row

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]