Քրիս Սանդերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Սանդերս
Chris Sanders 2012.jpg
Ի ծնե անուն՝Christopher Michael Sanders
Ծննդյան թիվ՝1962 թվական մարտի 12
Ծննդավայր՝Կոլորադո-Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր
սցենարիստ
դերասան
մուլտիպլիկատոր
Կարիերա՝1984-մինչև հիմա
Ուղղություն՝անիմացիա
Պարգևներ՝«Էննի»
IMDb։ID 0761498
chrissandersart.com

Քրիս Սանդերս (անգլ.՝ Chris Sanders, ամբողջական անունը Քրիստոփեր Մայքլ «Քրիս» Սանդերս, Christopher Michael Sanders, մարտի 12, 1962(1962-03-12)[1], Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ[2]), ամերիկացի անիմատոր, ում փառք բերեցին «Լիլո և Սթիչ» և «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմերը։ Նաև հայտնի է որպես հնչյունավորման դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիս Սանդերսը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում։ 10 տարեկանում Ուորդ Կիմբալլայի «Դիսնեյի զարմանալի աշխարհը» կարճամետրաժը դիտելուց հետո սիրահարվեց անիմացիային։ Նա սկսեց նկարել, դպրոցում տատիկը պատմում էր անիմացիոն ծրագրի մասին, որը օգնեց իրեն California Institute of the Arts ընդունվելու համար։ 1984 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո, Marvel Comics-ում ընդունվում է աշխատանքի։ Օգնում էր նկարել մանկական ցուցադրության կերպարներին։ 1987 թվականին տեղափոխվեց Դիսնեյ, սկսեց աշխատել «վիզուալ» զարգացման բաժնում։ «The Rescuers Down Under»-ի համար (1990) աննշան գործեր է կատարել։ Սանդերսը հասել է դիսնեյական բարձունքներին «Գեղեցկուհին և հրեշը» և «Առյուծ արքան»-ի գործերում (1994 թվական) ներդրում կատարելով։ Նա օգնեց 1998 թվականին գրել Մուլան (1998 թվական) դիսնեյական հիթը, այդ գործը թույլ տվեց նրան դառնալ ռեժիսոր և սցենարիստ «Լիլո և Սթիչ» (2002 թվական) պրոյեկտում, որը ճանաչում ու փառք բերեց նրան։ Այդ մուլտֆիլմի համար Քրիսը առաջադրվել է Օսկարի։ 2006 թվականին պաշտոնաթող է արվել «Ամերիկյան շուն» պրոյեկտի ղեկավար Ջոն Լաստերի կողմից, երբ վերջինս նշանակվել է պրոդյուսեր (նա ուներ տարաձայնություններ Սանդերսի հետ)։ Արդյունքում սյուժեն ամբողջովին վերափոխեցին, նոր ռեժիսոր նշանակվեց Քրիս Ուիլյամսը, իսկ ֆիլմը անվանվեց «Վոլտ»։ 2007 թվականի մարտ ամսին Քրիս Սանդերսը անցնում է աշխատանքի DreamWorks Animation-ում։ 2008 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Քրիս Սանդերսը և Դին Դեբլուան (նրա համահեղինակ և համառեժիսոր «Լիլո և Սթիչ» մուլտֆիլմում) «Ինչպես ընտելացնել վիշապին» մուլտֆիլմի ռեժիսորներ են նշանակվել։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունավորել է Սթիչին բոլոր ֆիլմերում և սերիալներում, որտեղ նա հայտնվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. BD Gest' (ֆր.)
  2. «One on One Spotlight: Directors Chris Sanders and Dean DeBlois»։ CTN animation eXpo։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին։ Վերցված է December 31, 2011 
  3. Награды и номинации

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]