Դաժան աղջիկները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Դաժան աղջիկները
Mean Girls
MEANGIRLS.jpg
Երկիր ԱՄՆ, Կանադա
Ժանր կատակերգություն, դրամա
Թեմա վրեժ
Հիմք Queen Bees and Wannabes
Թվական 2004
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Մարկ Ուոտերս
Պրոդյուսեր Լորնի Մայքլս, Լոիզ Ռոսներ, Էնթոնի Շիմկին
Սցենարի հեղինակ Թինա Ֆեյ
Դերակատարներ Լինդսի Լոհան, Ռեյչել Մակադամս, Ամանդա Սայֆրիդ, Լեյսի Չեբերտ
Օպերատոր Դերին Օկադա
Երաժշտություն Ռոլֆ Քենտ
Մոնտաժ Wendy Greene Bricmont
Պատմվածքի վայր Էվանստոն
Նկարահանման վայր Տորոնտո, Նյու Ջերսի և Տորոնտոյի համալսարան
Կինոընկերություն Paramount Pictures
Տևողություն 97 րոպե
Բյուջե 17 միլիոն
Հաջորդ Mean Girls 2
IMDb ID 0377092
Պաշտոնական կայքէջ
Mean Girls Վիքիպահեստում

Դաժան աղջիկները (անգլ.՝ Mean Girls), ամերիկյան կատակերգություն, 2004 թվականին նկարահանվել է ռեժիսոր Մարկ Ուոտսերի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցկացնելով իր մանկությունը Աֆրիկայում իր ծնողների՝ կենդանաբանների հետ, Քեյդի Հիրոնը որոշում է դպրոցում սովորել։ 15 տարեկան աղջիկը առաջին անգամ ըկնում է սովորական դպրոց և սիրահարվում անծանոթ տղայի, ով դպրոցի ամենազզվելի աղջկա նախկին ընկերն էր։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քեյդի Հիրոն, ֆիլմի գլխավոր հերոսուհին։ Մինչև 16 տարեկան ապրել է Աֆրիկայում իր ծնողների՝ կենդանաբանների հետ։ Նրա առաջին ընկերները դառնում են Ջենիս Իենը և Դեմիենը։ Ավելի ուշ ծանոթանում է «Բաունտիի» հետ, և Ջենիսի ծրագրերով նա պետք է միանար իրենց շարքին։ Առաջին հայացքից սիրահարվում է Ահարոնին։ Սկզբում հիանում էր Ջորջ Ռեջինայով։ Բարի և միամիտ աղջիկ է, բայց պահի տակ դառնում է իրական կախարդ։ Վերջում սկսում է հանդիպել Ահարոնի հետ։
  • Ջենիս Իեն, Քեյդի Հիրոնի և Դեմիենի լավագույն ընկերուհին, Ջորջ Ռեջինայի նախկին լավագույն ընկերուհին։ Համարվում է դպրոցի առաջին խարդախներից։ Հենց նա է Քեյդիին ծանոթացնում Բաունտիի հետ։ Գունավոր և սկանդալային աղջիկ։ Վերջում դառնում է Քևին Գնապորի ընկերուհին։
  • Դեմիեն, Քեյդի Հիրոնի և Ջենիս Իենի լավագույն ընկերուհին։ Նույնպես խարդախ է համարվում։ Լավատես աղջիկ է։ Հումորի լավ զգացում ունի։
  • Ռեջինա Ջորջ, ֆիլմի գլխավոր հերոսուհին։ Դպրոցի ամենահայտնի աղջիկը, նրա մականունը «Թագուհի» է։ Տիկին Ջորջի աղջիկն է, Ահարոնի նախկին ընկերուհին, Կարեն Սմիթի և Գրետհեն Վիներսի լավագույն ընկերուհին։
  • Կարեն Սմիթ, Ռեջինա Ջորջի և Գրետհեն Վիներսի լավագույն ընկերուհին։ Չնայած նրան, որ ինքը կախարդների խմբից է, լավ և վստահելի աղջիկ է։
  • Գրետհեն Վիներս, Ռեջինա Ջորջի և Կարեմ Սմիթի լավագույն ընկերուհին։ Ջեյսոնի ընկերուհին։ Գրետհենը օգնող և խոցելի աղջիկ է։ Չունի իր սեփական մտածողությունը։ Բազմիցս Ռեջինային պատմել է Քեյդիի գաղտնիքները։
  • Ահարոն Սեմյուելս, դպրոցի սպորտային խմբի ավագը, շատ հմայիչ։ Ռեջինա Ջորջի նախկին ընկերը։ Նա առաջին հայացքից սիրահարվում է Քեյդի Հիրոնին։ Նրանք սկսում են հանդիպել, հետո բաժանվեցին։ Վերջում նրանք նորից հանդիպում են։
  • Քևին Գնապոր, Մաթեմատիկայի խմբի ավագը։ Ամբողջ ժամանակ Քեյդիին անվանում է աֆրիկուհի։ Նրա սիրելի երաժշտությունն է ռեպը։
  • Տրենկ Պակ, կորեացի աղջիկ, Սուն Ջի Դինի լավագույն ընկերուհին։ Հանդիպում է դպրոցի մարզիչի հետ։
  • Սուն Ջին Դին, կորեացի աղջիկ, Տրենկ Պակի լավագույն ընկերուհին։ Նույնպես հանդիպում է մարզիչի հետ, այդ պատճառով նա և Տրենկը վիճում են։
  • Շեյն Օման, Ռեջինա Ջորջի ընկերը։
  • Տիկին Շերոն Նորբերի, մաթեմատիկայի ուսուցչուհին։
  • Ռոն Դյուվալ, դպրոցի տնօրենը։ Սիրահարված է տիկին Շերոնին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «MTV Movie Awards»
  • 2005 – Լավագույն էկրանային խումբ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]