Jump to content

Ստոր աղջիկները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստոր աղջիկները
անգլ.՝ Mean Girls
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, գրքերի էկրանավորում, ռոմանտիկ կատակերգություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թեմավրեժ
ՀիմքQueen Bees and Wannabes?
Թվականապրիլի 19, 2004[1], օգոստոսի 26, 2004[2], 2004 և հուլիսի 8, 2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Ուոթերս[3][4][5][…]
ՊրոդյուսերԼորն Մայքլզ
Սցենարի հեղինակԹինա Փեյ
ԴերակատարներԼինդսի Լոհան[6][7][4][…], Ռեյչել ՄաքԱդամս[6][7][4][…], Լիզի Կապլան[6][7][8][…], Լեյսի Չեբերթ[6][7][8][…], Ամանդա Սայֆրիդ[6][8][9], Թինա Փեյ[6][7][8][…], Ջոնաթան Բեննեթ[6][7][10][…], Թիմ Մեդոուզ[6][7][8], Էմի Փոլեր[6][7][8], Անա Գասթեյեր[6][7][8], Լյուկ Հեմինգս, Դենիել Ֆրենզիսի[11], Նիլ Ֆլին[11], Լաուրա Դեքարթեր[11], Քրիստա Քարթեր[11], Ջոնաթան Մեյլեն[11], Քլեր Փրոյս[11] և Էլի Հենրի[11]
ՕպերատորԴերին Օկադա
ԵրաժշտությունՌոլֆ Քենթ
ՄոնտաժՎենդի Գրին Բրիքմոնթ
Պատմվածքի վայրԷվանստոն
Նկարահանման վայրՏորոնտո, Նյու Ջերսի և Տորոնտոյի համալսարան
ԿինոընկերությունSNL Studios
Տևողություն97 րոպե
ՀաջորդMean Girls 2
 Mean Girls Վիքիպահեստում

Ստոր աղջիկները (անգլ.՝ Mean Girls), ամերիկյան կատակերգություն, 2004 թվականին նկարահանվել է ռեժիսոր Մարկ Ուոտսերի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցկացնելով իր մանկությունը Աֆրիկայում իր ծնողների՝ կենդանաբանների հետ, Քեյդի Հիրոնը որոշում է դպրոցում սովորել։ 15 տարեկան աղջիկը առաջին անգամ ըկնում է սովորական դպրոց և սիրահարվում անծանոթ տղայի, ով դպրոցի ամենազզվելի աղջկա նախկին ընկերն էր։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քեյդի Հիրոն, ֆիլմի գլխավոր հերոսուհին։ Մինչև 16 տարեկան ապրել է Աֆրիկայում իր ծնողների՝ կենդանաբանների հետ։ Նրա առաջին ընկերները դառնում են Ջենիս Իենը և Դեմիենը։ Ավելի ուշ ծանոթանում է «Բաունտիի» հետ, և Ջենիսի ծրագրերով նա միանում է իրենց շարքին։ Առաջին հայացքից սիրահարվում է Ահարոնին։ Սկզբում հիանում էր Ռեջինա Ջորջով, սակայն սկսում է ատել նրան, երբ նա համբուրում է Ահարոնին Հելլուինի ժամանակ։ Բարի և միամիտ աղջիկ է, բայց պահի տակ դառնում է Ռեջինայի «երկվորյակը»։ Վերջում սկսում է հանդիպել Ահարոնի հետ։
  • Ջենիս Իեն, Քեյդի Հիրոնի և Դեմիենի լավագույն ընկերուհին, Ռեջինայի նախկին լավագույն ընկերուհին։ Համարվում է դպրոցի լքված աշակերտներից մեկը։ Նա ընկերանում է Քեյդիի հետ և դուրս է բերում Ռեջինային տապալելու ծրագիրը։ Ցնցող և գեղարվեստական աղջիկ է։ Վերջում սկսում է հանդիպել Քևին Գնապուրի հետ։
  • Դեմիեն Լի, Քեյդի Հիրոնի և Ջենիս Իենի լավագույն ընկերը։ Նույնպես համարվում է լքված։ Լավատես և ճոխ տղա է։ Հումորի լավ զգացում ունի։
  • Ռեջինա Ջորջ, ֆիլմի գլխավոր հերոսուհին։ Հարուստ և հայտնի դեռահաս աղջիկ է, նրա մականունը «փեթակի թագուհի» է։ Ջուն Ջորջի աղջիկն է, Ահարոնի նախկին ընկերուհին, Կարեն Սմիթի և Գրետչեն Վիներսի լավագույն ընկերուհին և «Բաունտիի» առաջատարը։ Նրա թանկարժեք իրերից մեկն է գրանցամատյանը, որտեղ նա գրում է սարսափելի բամբասանքներ ուրիշ աղջիկների և մի քանի ուսուցիչների մասին։ Վերջում նա միանում է լակրոզի թիմին, որպեսզի հաղթահարի իր բարկությունը և սկսում է հանդիպել Շեյն Օմանի հետ։
  • Կարեն Սմիթ, Ռեջինա Ջորջի և Գրետչեն Վիներսի համակրելի, բայց հիմար լավագույն ընկերուհին։ Չնայած նրան, որ ինքը «Բաունտիի» անդամն է, լավ և վստահելի աղջիկ է։ Վերջում դառնում է եղանակի տեսության հաղորդավար։
  • Գրետչեն Վիներս, Ռեջինա Ջորջի և Կարեմ Սմիթի լավագույն ընկերուհին և Ջեյսոնի ընկերուհին։ Գրետչենը հարուստ ձեռնարկատիրոջ, բայց անինքնավստահ, օգնող և խոցելի աղջիկ է։ Չունի իր սեփական մտածողությունը և միայն ցանկանում է Ռեջինայի հավանությունը։ Բազմիցս պատմել է նրան Քեյդիի գաղտնիքները։ Վերջում միանում է «Լավ ասիացիներ» խմբին։
  • Ահարոն Սեմյուելս, դպրոցի ֆուտբոլային թիմի ավագը, շատ հմայիչ է։ Նա Ռեջինա Ջորջի նախկին ընկերն է և Քեյդիի սիրային հետաքրքրությունը։ Նրանք սկսում են հանդիպել, հետո բաժանվում են։ Վերջում նրանք նորից սկսում են հանդիպել և նա պատրաստվում է ընդունվել Հյուսիսարևմտյան ինստիտուտ։
  • Քևին Գնապուր, մաթլետների «հորմոնալ» նահագահը, ով հետաքրքրված է Ջենիսով։ Նա դիմում է Քեյդիին «Աֆրիկա» բառով։ Երաժշտության սիրելի ժանրը ռեփն է։ Վերջում սկսում է հանդիպել Ջենիսի հետ։
  • Տրենկ Պակ, կորեացի աղջիկ, Սուն Ջի Դինի լավագույն ընկերուհին։ Հանդիպում է դպրոցի մարզիչի հետ։
  • Սուն Ջին Դին, կորեացի աղջիկ, Տրենկ Պակի լավագույն ընկերուհին։ Նույնպես հանդիպում է մարզիչի հետ, այդ պատճառով նա և Տրենկը վիճում են։
  • Շեյն Օման, ֆուտբոլիստ, ով ունի մշտական փոխհարաբերություններ Ռեջինայի հետ։ ՎԵրջում սկսում է նրա հետ հանդիպել։
  • Շերոն Նորբերի, մաթեմատիկայի ուսուցչուհին։ Ամուսնալուծված է։ Աշխատում է երեք տեղ, որպեսզի կարողանա վճարել բնակարանի վարձը։
  • Ռոն Դյուվալ, դպրոցի տնօրենը։ Սիրահարված է Շերոն Նորբերին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «MTV Movie Awards»
  • 2005 – Լավագույն էկրանային խումբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոր աղջիկները (ֆիլմ)» հոդվածին։