Լյուկ Հեմինգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուկ Հեմինգս
5 Seconds of Summer Aria Awards 2014.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Luke Hemmings
Ի ծնե անունանգլ.՝ Lucas Robert Hemmings
Ծնվել էհուլիսի 16, 1996(1996-07-16) (26 տարեկան)
Freemans Reach
ԵրկիրFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Մասնագիտություներգիչ, կիթառահար, երգերի հեղինակ և երաժիշտ
Գործիքներվոկալ, կիթառ և դաշնամուր
ԼեյբլCapitol Records, Hi Or Hey Records?, Ինտերսքոպ Ռեքորդս և Sony Music Entertainment Australia?
Անդամակցություն5 Seconds of Summer
Կայքlukehemmingsofficial.com
Commons-logo.svg Luke Hemmings Վիքիպահեստում

Լյուկ Ռոբերտ Հեմինգս (անգլ.՝ Luke Robert Hemmings, հուլիսի 16, 1996(1996-07-16), Freemans Reach), ավստրալիացի երգիչ-երգահան և երաժիշտ, առավել հայտնի է որպես ավստրալիական 5 Seconds of Summer փոփ ռոք խմբի անդամ։ Սկսած 2014 թվականից, 5 Seconds of Summer-ը վաճառել է ալբոմների ավելի քան 10 միլիոն օրինակ, համերգների 2 միլիոնից ավելի տոմսեր և խմբի երգերի սթրիմինգը կազմում է 7 միլիարդ, ինչը նրանց դարձնում է ավստրալայի պատմության մեջ ամենահաջողակ արտիստներից մեկը[1][2][3][4]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1996 թվականի հուլիսի 16-ին և մեծացել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Ֆրիմենս Ռիչ քաղաքում[5]։ Նրա հայրը Էնդրյու Հեմինգսն է, որը նախկինում աշխատում էր որպես տեխնիկական սպասարկման աշխատակից, իսկ մայրը՝ Լիզ Հեմինգսը, նախկին հաշվապահ է, որը դարձել է ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, այժմ աշխատում է լուսանկարչության ոլորտում[6][7]։ Հեմինգն ունի երկու ավագ եղբայր՝ Բենը և Ջեքը, ովքեր նախկինում աշխատում էին որպես շինարարներ, իսկ հիմա փողոցային հագուստների լեյբլ ունեն[8][9]։ Երբ նա 10 տարեկան էր, Հեմինգս եղբայրները նրան կիթառ նվագել են սովորեցնում, իսկ ավելի ուշ խորհուրդ են տալիս պրոֆեսիոնալ պարապունքների գնալ և ՅուԹյուբյան հոլովակներից գործիքին տիրապետել սովորել[5][6]։ Ի վերջո, Հեմինգսը սկսում է փողոցային ելույթներով զբաղվել իր ամբողջ պատանեկության ընթացքում[10]։

7-րդ դասարանում Հեմինգսը փոխում է դպրոցը և սկսում է հաճախել Նորուեսթի Քրիստոնեական Քոլեջ, որտեղ հանդիպում է խմբի ապագա գործընկերներ Քալում Հուդի և Մայքլ Քլիֆորդի հետ, հետագայում պարզվում է, որ նրան սկզբում չեն սիրել և որ նա համարվում էր Քլիֆորդի «թշնամին»[11]։ Ի վերջո, Հեմինգսը ընկերանում է Հուդի հետ, երբ նրանք դպրոցական տաղանդների շոուում կատարում են Secondhand Serenade խմբի երգերի քավերները, իսկ հետագայում ընկերանում է Քլիֆորդի հետ, երբ իմանում է, որ նրանք նույն երաժշտական ճաշակն ունեն[5]։

Այն բանից հետո, երբ խումբը սկսեց հայտնի դառնալ, Հեմինգսը շարունակեց ուսումն ավագ դպրոցում՝ անցնելով հեռավար ուսուցման։ 2013 թվականին նա ավարտել է 12-րդ դասարանը[12][13]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին, 14 տարեկանում Հեիմնգսը սկսեց ՅուԹյուբում տեղադրել երգերի քավեր տարբերակների հոլովակներ՝ «hemmo1996» անվան տակ։ Հեմինգսի առաջին հոլովակը Մայք Պոսների «Please Don't Go» երգի քավերն էր, որը հրապարակվել է 2011 թվականի փետրվարի 3-ին։ Երբ Հեմինգսի քավերները սկսեցին ՅուԹյուբում հայտնի դառնալ, նա Հուդին և Քլիֆոդին հրավիրում է միանալ իր հոլովակներին։ Ի վերջո, տրիոն հոլովակների համար հրավիրում է ընդհանուր ընկեր Էշթոն Իրվինին, այդպես ձևավորելով 5 Seconds of Summer խմբի ներկա կազմը[14]  ։ Մի քանի ամիս երգերի քավեր տարբերակներ հրապարակելուց հետո խումբը սկսեց գրավել ձայնագրման լեյբլների ուշադրությունը, ի վերջո պայմանագիր կնքելով Sony/ATV Music Publishing լեյբլի հետ[15]։ Այդ ժամանակից ի վեր Հեմինգսը խմբի հետ թողարկել է չորս ստուդիական ալբոմներ՝ «5 Seconds of Summer» (2014), «Sounds Good Feels Good» (2015), «Youngblood» (2018) և «Calm» (2020)[16]։

Խմբից բացի, Հեմինգսը նաև մոդելի կարիերայով է զբաղվում։ Խումբը պայմանագիր ունի Wilhelmina Models-ի հետ[17][18]։ 2019 թվականի փետրվարին Հեմինգսը այցելել է Նյու Յորքի նորաձևության շաբաթը[19], դեբյուտ կատարելով որպես մոդել և քայլել է Ֆիլիպ Փլեյնի 2019 թվականի աշուն-ձմեռ «Ready-To-Wear» հավաքածուի ցուցադրության պոդիումում[20]։ 2019 թվականի հուլիսին Հեմինգսը նկարահանվել է «Numéro»-ի հոլովակում[21][22]։ 2019 թվականի դեկտեմբերին Հեմինգսը հայտնվել է «Glass Man» ամսագրի շապիկին[23][24]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Հեմինգսը սկսել է հանդիպել Արզայլեյա Ռոդրիգեսի հետ այն բանից հետո, երբ նրանք ծանոթացել են Քայլի Ջենների ծննդյան երեկույթի ժամանակ[25][26]։ Զույգը բաժանվել է 2017 թվականի մայիսին[27]։ 2018 թվականի օգոստոսին հաստատվել է, որ Հեմինգսը հանդիպում է երգչուհի Սիերա Դիթոնի հետ[28]։ Զույգը ներկա պահին ապրում է Լոս Անջելեսում[29]։

2020 թվականին Հեմինգսի ունեցվածքը կազմում է 25 միլիոն դոլար[30]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Արտիստ Ալբոմ Նշումներ
2014 «Teenage Queen» Donghae & Eunhyuk Ride Me Երգահան[31]
2017 «The Knife» Goldfinger The Knife Երգահան[32]
2019 «Forgive» Gnash Ոչ ալբոմային սինգլ Հեղինակ, երգահան, կիթառ, գործիքավորում, ծրագրավորում, վոկալ[33]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Australia's Annual Music Exports Worth $137M: Report»։ Billboard։ 2019-07-17։ Վերցված է 2020-08-07 
  2. «Why 5SOS are finally feeling the love in Australia»։ Sunshine Coast Daily (անգլերեն)։ Վերցված է 2020-08-07 
  3. «5 SECONDS OF SUMMER: Umusic»։ Umusic (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 12 February 2020-ին։ Վերցված է 2020-07-27 
  4. «5 Seconds of Summer»։ Billboard։ 2020-01-31։ Վերցված է 2020-07-27 
  5. 5,0 5,1 5,2 Hey, Lets Make a Band!։ 2014։ էջ 15։ ISBN 9780062366443 
  6. 6,0 6,1 «Luke Hemmings»։ People։ Վերցված է 2020-05-24 
  7. «Liz Hemmings Photography»։ Liz Hemmings Photography։ Արխիվացված է օրիգինալից 17 April 2019-ին։ Վերցված է 2020-05-24 
  8. «Luke Hemmings (5SOS member) family in detail: parents and brothers»։ Familytron։ 2019-05-29։ Վերցված է 2020-05-24 
  9. «Hemm. Clothing - Styled Insubordination.»։ Hemm Clothing (en-AU)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-04-ին։ Վերցված է 2020-07-27 
  10. «5 Seconds Of Summer on their addiction to board games (and boots)»։ British GQ։ Արխիվացված է օրիգինալից 12 April 2020-ին։ Վերցված է 2020-05-24 
  11. «5 Seconds of Summer Band Members Were Once Frenemies»։ People։ Արխիվացված է օրիգինալից 15 May 2017-ին։ Վերցված է 2020-05-24 
  12. «5SOS on leaving school to pursue music: 'We had to prove to our parents it was worth it'»։ Pressparty։ Վերցված է 2020-05-22 
  13. Creswell Toby (2013-03-09)։ «The songs may change but the story of a hit remains the same»։ The Sydney Morning Herald։ Արխիվացված է օրիգինալից 21 October 2016-ին։ Վերցված է 2020-05-22 
  14. «Meet 5 Seconds Of Summer, Your Hosts For This Evenings Entertainment»։ Music Feeds։ 2012-05-14։ Արխիվացված է օրիգինալից 23 September 2018-ին։ Վերցված է 2020-05-24 
  15. Creswell Toby (30 July 2012)։ «Smells Like Teen Spirit»։ The Age (Melbourne)։ Վերցված է 11 August 2012 
  16. Savage Mark (2018-06-24)։ «5SOS on demons, lies and gun control»։ BBC News (en-GB)։ Վերցված է 2020-07-27 
  17. «Wilhelmina Agency»։ www.sec.gov։ Վերցված է 2020-08-30 
  18. «Celebrity | WILHELMINA»։ www.wilhelmina.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2020-08-30 
  19. «Archived copy»։ iheart.com։ Արխիվացված է օրիգինալից 21 December 2019-ին։ Վերցված է 2020-05-24 
  20. «Every time celebrities appeared on runway this fashion month»։ The Independent։ 2019-02-19։ Արխիվացված է օրիգինալից 27 April 2019-ին։ Վերցված է 2020-05-24 
  21. «Luke Hemmings / 5 Seconds of Summer (Numero Homme)»։ MODELS.com։ Վերցված է 2020-05-24 
  22. «5 Seconds of Summer dans une vidéo exclusive pour Numéro»։ Numéro Magazine (ֆրանսերեն)։ 2019-07-26։ Արխիվացված է օրիգինալից 6 October 2019-ին։ Վերցված է 2020-05-24 
  23. Simpson Caroline։ «Welcome to Green – Glass and Glass Man Winter 2019 issues out now – The Glass Magazine»։ Վերցված է 2020-05-24 
  24. «Luke Hemmings: Every thing is evolving (Glass Man)»։ MODELS.com։ Արխիվացված է օրիգինալից 15 February 2020-ին։ Վերցված է 2020-05-24 
  25. «Luke Hemmings' Girlfriend Arzaylea Speaks Out About Being Hated on Social Media»։ www.vice.com (անգլերեն)։ Վերցված է 2020-07-27 
  26. Reporter Staff (2015-12-01)։ «5SOS Member Luke Hemmings And Arzaylea Split: On-Again, Off-Again Couple Breaks Up After Arzaylea Kissed Luke's Friend»։ Realty Today (անգլերեն)։ Վերցված է 2020-07-27 
  27. Elizabeth De։ «5SOS’s Luke Hemmings Is Getting BLASTED On Social Media By His Ex Who Cheated On Him»։ Teen Vogue (en-us)։ Վերցված է 2020-07-27 
  28. Stickney Carley (2019-12-12)։ «We're Totally Melting Over Luke Hemmings and Sierra Deaton's Sweetest Pictures»։ POPSUGAR Celebrity։ Վերցված է 2020-05-24 
  29. «Luke Hemmings on ‘CALM,’ How Quarantine Grew His Appreciation for 5SOS | On Air with Ryan Seacrest | Ryan Seacrest»։ On Air with Ryan Seacrest (անգլերեն)։ Վերցված է 2020-08-07 
  30. «The Richest Bands In The World»։ finance.yahoo.com (en-US)։ Վերցված է 2020-07-27 
  31. «Teenage Queen Lyrics Super Junior ※ Mojim.com»։ mojim.com։ Վերցված է 2020-08-17 
  32. (ամերիկյան անգլերեն) Who's Laughing Now - Goldfinger | Song Info | AllMusic, https://www.allmusic.com/song/whos-laughing-now-mt0054485542, վերցված է 2020-07-27 
  33. (ամերիկյան անգլերեն) Forgive - gnash | Credits | AllMusic, https://www.allmusic.com/album/forgive-mw0003325064/credits, վերցված է 2020-07-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]