Լիզի Կապլան
Լիզի Կապլան անգլ.՝ Elizabeth Anne Caplan | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Alexander Hamilton High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ամուսին(ներ) | Թոմ Ռայլի |
Համատեղ ապրող(ներ) | Մեթյու Փերի |
Էլիզաբեթ Աննա «Լիզի» Կապլան (անգլ.՝ Elizabeth Anne «Lizzy» Caplan, հունիսի 30, 1982[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է «Դաժան աղջիկները» (2004) և «Մոնստրո» (2008) ֆիլմերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիզին ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, հրեական ընտանիքում[2]։ Սովորել է Լոս Անջելեսի Ալեքսանդր Համիլտոնի միջնակարգ դպրոցում[3]։
Նրա հայրը եղել է փաստաբան, իսկ մայրը՝ քաղաքական օգնական[4]։ Նա ընտանիքի երեք երեխաներից կրտսերն էր, ունենալով ավագ եղբայր և քույր[5]։ Նրա մայրը մահացել է հիվանդությունից, երբ Լիզին 13 տարեկան էր[6][7]։ Նրա քեռին հրապարակախոս Հովարդ Բրահմանն է[8]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ուսանում է Երաժշտության ակադեմիայում։ Սկզբնական շրջանում նա կենտրոնանում է դաշնամուրի վրա նվագելուն, իսկ այնուհետև որոշում է շարունակել դրամատիկական բնագավառում[9]։ Նա նաև խաղացել է իր դպրոցի ֆուտբոլային թիմում[10]։ Նա բարձրագույն կրթություն ստացել է 2000 թվականին, սակայն քոլեջ չի ընդունվում, քանի որ դա շատ ժամանակ էր խլում և նա ցանկանում էր կենտրոնանալ դերասանական արվեստի վրա[10]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա դերասանական կարիերան սկավել է հեռուստատեսությունում, «Հիմարները և ցանցառները» սերիալում Սառայի փոքրիկ դերով։ Այնուհետև նա հրավիրվում է Շերոն Օսբորնի թոք-շոուին։ Լիզին նկարահանվել է Ջեյսոն Մրազի «You and I Both» երաժշտական տեսահոլովակում։ Նույնպես հեռուստատեսությունում նա նկարահանվել է «Սմոլվիլի գաղտնիքները» սերիալում։ Լիզին նրանում նորամուտել է 2001 թվականի նոյեմբերի 6-ին, խաղալով Թինա Գրիրին «Ռենտգեն» անվանումով դրվագում։ Հետագայում նա հայտնվել է այդ նույն դերում 2003 թվականի հունվարի 11-ին, «Ձև» դրվագում։
2004 թվականին դերասանուհին արդեն բավականին փորձ ուներ, իսկ նշանակալից դերեր դեռևս չկային։ Եվ ահա նրա մոտ նշանակալից դեր է հայտնվում «Դաժան աղջիկները» ֆիլմում, այնտեղ նա խաղում է Ջենիս Իենին (անվանված ի պատիվ երգիչ-բանաստեղծ Ջենիս Իենի)։ Այդ ֆիլմում նրա հետ համատեղ նկարահանվել են Ռեյչել ՄաքԱդամսը և Լինդսի Լոհանը։ «Վերադարձնել մահացածներից» սերիալի երկրորդ եթերաշրջանում նա խաղում է Էյվերի Բիշոպին, Թրու Դևիսի ընկերուհուն, որին խաղում է Էլիզա Դուշկուն։
Կապլանը Ջեյսոն Ռիտերի հետ միասին 2007 թվականի հունվարին «People’s Choice Award»-ում ներկայացնում էին «Լավագույն սաունդթրեք կինոֆիլմում» անվանակարգի հաղթողներին։
Լիզին հայտնվում է Ջ. Ջ. Աբրամսի «Մոնստրո» նախագծում, Մարլենա Դայմոնդի դերում։ Նաև նա նկարահանվել է ««Իմ լավագույն ընկերոջ ընկերուհին» ֆիլմում, որտեղ խաղում է Էմիին, սենյակում Ալեքսիսի հարևանուհուն, որին խաղում է Քեյթ Հադսոնը։ Էկրանին ֆիլմը թողարկվում է 2008 թվականի սեպտեմբերի 19-ին։ Նկարահանվել է «Իրական արյուն» սերիալում։
Լիզի Կապլանը «Մոնստրո» ֆիլմում դերակատարման համար անվանակարգվում է «Սատուրն» մրցանակի։
Կապլանը նաև գլխավոր դեր է կատարում 2013 թվականի «Սեքսի վարպետները» սերիալում, որտեղ նրա խաղընկերներն են Մայքլ Շինը, Քեյթլին Ֆիցջերալդը և Աննալի Էշֆորդը։ Այդ ֆիլմում ամերիկյան սեքսոլոգ Վիրջինիա Ջոնսոնի մարմնավորումը նրա առաջին լուրջ դրամատիկական դերն էր և արժանանում է անվանակարգման «Էմմի» մրցանակի և քննադատների «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապլանը բնակվում է հոլլիվուդյան բլուրներում, սենյակում մի քանի հարևանուհիների հետ։ Նա ունի կատու, որին անվանում են Լիզա Տերտլ՝ ըստ «Saved by the Bell» սերիալում նրա սիրելի կերպարի։
2006—2012 թվականներին հարաբերություններ է ունեցել դերասան Մեթյու Փերիի հետ[12]։ Նա հանդիսանում է դերասանուհի Բիզի Ֆիլիպսի և սցենարիստ Մարկ Սիլվեստեյնի դստեր կնքամայրը[13]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1999-2000 | Հիմարները և ցանցառները | Freaks and Geeks | Սառա |
2000 | Այնտեղից, որտեղ ես նստած եմ | From Where I Sit | Լիլի |
2001 | Անորոշները | Undeclared | գեղեցիկ աղջիկ |
2001-2003 | Սմոլվիլի գաղտնիքները | Smallville | Տինա Գրիր |
2001 | Կրկին և նորից | Once and Again | Սառա |
2001 | Տանը մոտ | Close to Home | Լի |
2002 | Տարրօրինակների երկիր | Orange County | աղջիկ երեկույթում |
2002 | Բոլորն անում են դա | Everybody's Doing It | Անջելա |
2003 | Պիտտերի ընտանիքը | The Pitts | Ֆեյտ Պիտտ |
2003 | Դաժան գործողություն լուրեր | Hardcore Action News | Լիզի Լայոնս |
2004 | Դաժան աղջիները | Mean Girls | Ջենիս Իեն |
2005 | Վերադարձնել մահացածներից | Tru Calling | Էյվերի Բիշոպ |
2005-2006 | Կապվածները | Related | Մարջի Սորելի |
2006 | Սերը դա թմրանյութ է | Love Is the Drug | Սառա Ուելեր |
2006-2007 | Դասարան | The Class | Կետ Ուոբլեր |
2007 | Սնանկացում | Crashing | Ժաքլին |
2008 | Մոնստրո | Cloverfield | Մարլենա Դայմոնդ |
2008 | Իրական արյուն | True Blood | Էմի Բյորլի |
2008 | Իմ լավագույն ընկերոջ ընկերուհին | My Best Friend's Girl | Էմի |
2009 | Գետանցում | Crossing Over | Մարլա |
2009-2010 | Երեկույթների վարպետներ | Party Down | Կեյսի Կլեյն |
2010 | Հաջողակ ալկոհոլիկներ | Successful Alcoholics | Լինդսի |
2010 | Ժամանակի մեքենան ջակուզիում | Hot Tub Time Machine | Էդփրիլ |
2010 | Մանկական հիվանդանոց | Childrens Hospital | Հարմոնի |
2010 | Ռենսոմ Պրայդի հոգեհանգիստը | The Last Rites of Ransom Pride | Ջուլիետ |
2010 | 127 ժամեր | 127 Hours | Սոնյա |
2010 | Իրական սեր | True Love | Կոննի |
2011 | Պարոն Սանշայն | Mr. Sunshine | Վիվիեն Կորնելի |
2011 | Ուեյնի օրեր | Wainy Days | Արիել |
2011 | Ճանապարհին | High Road | Շեյլա |
2011 | Ֆրենկին աղմուկ է առաջացնում | Frankie Go Boom | Լեսսի |
2011 | Տուն դերասանուհու համար | Home for Actresses | Լիզզի |
2012 | Նորեկ աղջիկ | New Girl | Ջուլիա |
2012 | Կարևոր ամսաթիվ | Save the Date | Սառա |
2012 | Ամուրիուհիները | Bachelorette | Ջենա |
2012 | Քանթրիի թագուհիները | Queens of Country | Ջոլին Գիլիս |
2012 | Մարվել-մեկ կրակոց. դրվագ 47 | Marvel One-Shot: Item 47 | Կլեր |
2013 | Հեռուստահաղորդավարներ | Newsreaders | Անյա Տուրպո |
2013-2015 | Սեքսի վարպետները | Masters of Sex | Վիրջինիա Ջոնսոն |
2013-2014 | Լիգա | The League | Ռեբեկա |
2013 | Նորաձև ֆիլմ | Fashion Film | |
2013 | Ընկեր | The Sidekick | Բեյլի |
2014 | Հարցազրույց | The Interview | Գործակալ Լեյսի |
2015 | Սուրբ ծնունդ | X-Mas | Դիանա |
2016 | Հիմա դու ինձ տեսնում ես 2 | Now You See Me 2 | Լուլա |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Լիզի Կապլանը (անգլ.) Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Mean girl no more» (անգլերեն). Джерри Миллер (2005) — American Jewish Life Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Lizzy Caplan - Bios - The Class on CBS» (անգլերեն). CBS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Hoby, Hermione (2014 թ․ հուլիսի 25). «Lizzy Caplan interview for Masters of Sex: Sex is easy to fake; comedy isn't». The Daily Telegraph. London.
- ↑ theoffcamerashow (2015 թ․ հուլիսի 13). «Lizzy Caplan Reveals Why She Wanted to Be a Boy». YouTube. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Lizzy Caplan on Her New Show, Masters of Sex». Vulture. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Guestdjproject (2012 թ․ դեկտեմբերի 12). «Lizzy Caplan - Guest DJ Project on KCRW». Kcrw.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ 12 Jun 2012 (2012 թ․ հունիսի 12). «Howard Bragman on Twitter: "Could I be any prouder of my niece Lizzy Caplan who just got a pilot picked up for Showtime? An amazing actor... http://t.co/RdE82aOd"». Twitter.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)|title=
- ↑ Brink, Rob (2008 թ․ փետրվար). «Hey, You're Cool! Lizzy Caplan». Mass Appeal Magazine. էջ 48.
- ↑ 10,0 10,1 «The naked truth: Lizzy Caplan on 'Masters of Sex'». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Virginia Johnson from Masters of Sex on Showtime». SHO.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Heidi Parker. (2013 թ․ հոկտեմբերի 18). «Matthew Perry split from secret girlfriend Lizzy Caplan a year ago because he didn't want to get married» (անգլերեն). www.dailymail.co.uk. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Update: Actress Busy Philipps expecting first child, a girl – Moms & Babies – Moms & Babies - People.com». Celebritybabies.people.com. 2011 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզի Կապլան» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունիսի 30 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Հոլիվուդյան դերասաններ