Jump to content

Ջոնաթան Բեննեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնաթան Բեննեթ
Ծննդյան թիվ՝հունիսի 10, 1981(1981-06-10)[1] (45 տարեկան)
Ծննդավայր՝Rossford, Wood County, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, մոդել, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր
IMDb։ID 1057932

Ջոնաթան Բեննեթ (անգլ.՝ Jonathan Bennett, հունիսի 10, 1981(1981-06-10)[1], Rossford, Wood County, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Դաժան աղջիկները», «Սերը կղզու վրա» և «Մեծաքանակ ավելի էժան է» ֆիլմերում կատարած դերերով։

Կենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օհայոյի Ռոսֆորդ քաղաքում[2], ծնողներն են Դեյվիդ Բեննեթը և Ռութանն Բեննեթը։ 1999 թվականին ընդունվել է Օթերբեյնյան համալարանի թատերական ֆակուլտետը[3]։

Առաջնաելույթը կատարել է 2003 թվականին՝ նկարահանվելով «Երիտասարդության եղանակը» ֆիլմի գլխավոր դերերից մեկում։ Նկարահանվել է նաև հեռուստատեսության մեջ, կատարել է էպիզոդիկ դերեր «Բոստոնյան դպրոց», «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս», «Սմոլվիլի գաղտնիքը» և այլ հեռուստասերիալներում։

2004 թվականին նկարահանվել է «Դաժան աղջիկները» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը եղել է Լինդսի Լոհանը[4][5]։ 2005 թվականին Սթիվ Մարտինի հետ նկարահանվել է «Մեծաքանակ ավելի էժան է 2» ֆիլմի գլխավոր դերերում, նաև հայտնվել է երիտասարդական «Սերը կղզում» արկածային ֆիլմում, որտեղ նրա խաղընկերները եղել են Քրիս Քարմակը և Ամանդա Բայնսը, նաև կատարել է Շեյնի դերը «Կյանքի 1/4 հատվածը» հեռուստաֆիլմում։

2007 թվականին նկարահանվել է «Հազարդի հիմարը։ Սկիզբ» հեռուստաֆիլմում, որն արժանացել է քննադատների բացասական արձագանքին։ 2009 թվականին նկարահանվել է «Խնջույքների արքան 3։ Առաջին կուրեցիների տարին» ֆիլմում[4], որը միանգամից թողարկվել է վիդեո տարբերակով։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեննեթը բացահայտ գեյ է։ Հարաբերությունների մեջ է հեռուստահաղորդավար Ջեյմս Վոնի հետ[6][7]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ս Զուտ անգլիական սպանություններ The Billերիտասարդ տղա
2001-2002 ս Իմ բոլոր երեխաները All My ChildrenԱդամ Չենդլեր կրտսեր
2002 ս Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims UnitՔայլ Ֆուլլեր
2004 ֆ Դաժան աղջիկները Mean GirlsԱարոն Սեմյուելս
2004-2005 ս Վերոնիկա Մարս Veronica MarsՔեյսի Հանթ
2005 ս Սմոլվիլի գաղտնիքը SmallvilleՔևին Գրեյդի
2005 ֆ Սերը կղզու վրա Love WreckedՌայան Հաուել
2005 ֆ Մեծաքանակ ավելի էժան է 2 Cheaper by the Dozen 2Բադ Մաքնալթի
2009 ֆ Խնջույքների արքան 3։ Առաջին կուրսեցիների տարին Van Wilder: Freshman YearՎան Ուայլդեր
2012 ս Ֆրեդի շոուն Fred: The ShowԼեշ Լանդրիջ
2013 ֆ Խաղազինվոր PawnԱարոն
2013 ս Ճահիճ The GladesԴրյու Գրին
2016 ս Անփույթը AwkwardԻթան
2018 ֆ Վերջին շնաձկային տորնադո։ Ճիշտ ժամանակին The Last Sharknado: It’s About TimeБилли Кид
2019 ս Սուպերգրլ SupergirlՔվենտին
2020-2021 ս Հրշեջ կայան 19-րդ բաժանմունք Station 19Մայքլ Ուիլյամս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 SNAC — 2010.
  2. «Jonathan Bennett». TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին.
  3. «Jonathan Bennett, who attended Otterbein (pictured on the far left) and played Aaron Samuels in "Mean Girls," was announced as one of 13 celebrity dancers on Season 19 of Dancing with the Stars». Otterbein University Alumni Facebook page. 2014 թ․ սեպտեմբերի 4.
  4. 1 2 «Toledo Native Dances in Parents' Memory». The Blade. Toledo, Ohio. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. Maltin, Leonard (2008 թ․ օգոստոսի 5). Leonard Maltin's 2009 Movie Guide. Penguin. էջեր 893. ISBN 978-0-452-28978-9. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «"Cake Wars" Star Jonathan Bennett Confirms He's Dating "Amazing Race" Contestant Jaymes Vaughan». NewNowNext. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  7. «Mean Girls' Jonathan Bennett Is Dating Jaymes Vaughan». Eonline. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Բեննեթ» հոդվածին։