Մեծ Մուկ դետեկտիվը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Մուկ դետեկտիվը
անգլ.՝ The Great Mouse Detective
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ, միստիկ ֆիլմ, ավանդական մուլտֆիլմ, արկածային ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, դետեկտիվ ֆիլմ և կինոկատակերգություն
ԿերպարներBasil?[1], Olivia Flaversham?[1], Dr. David Q. Dawson?[1], Professor Ratigan?[1], Hiram Flaversham?[1], Fidget?[1], Mrs. Judson?[1], Queen Mousetoria?[1], Շերլոկ Հոլմս[1], բժիշկ Վաթսոն[1], Lady Mouse?[1], Bar Maid?[1], Citizen?[1], Bartholomew?[1], Thug Guards?[1], Toby? և Felicia?
Գործողության վայրԼոնդոն
Դարաշրջան1897
Հորինված երկիրThe Great Mouse Detective universe?
Հիմնված էBasil of Baker Street?[1]
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորՌոն Քլեմենթս[1], Բերնի Մետինսոն[1], Ջոն Մուսքեր[1] և Դևիդ Միկեներ[1]
ՍցենարիստՌոն Քլեմենթս[1], Ջոն Մուսքեր[1], Պիտեր Յանգ[1], Վանս Ջերի[1], Ստիվ Հուլետ[1], Bruce Morris?[1], Մեթյու Օ'Քալահան[1], Բերնի Մետինսոն[1], Դևիդ Միկեներ[1] և Mel Shaw?[1]
ՀնչյունավորումBarrie Ingham?[1][1], Վինսենտ Փրայզ[1], Վել Բետին[1][1], Susanne Pollatschek?[1], Քենդի Քանդիդո[1], Ֆրենկ Ուելքեր, Ալան Յանգ[1], Diana Chesney?[1], Eve Brenner?[1], Melissa Manchester?[1], Բեզիլ Ռեթբոուն[1], Laurie Main?[1], Շանի Ուոլիս[1], Ուալքեր Էդմիսթոն[1], Ուեյն Օլուայն[1], Թոնի Անսելմո[1] և Ellen Fitzhugh?[1]
ՊրոդյուսերԲերնի Մետինսոն[1]
ԵրաժշտությունՀենրի Մանչինի[1] և Melissa Manchester?[1]
ԽմբագիրՌոյ Մ․ Բրեվեր կրտսեր[1] և Ջեյմս Մելթոն[1]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures[1], Silver Screen Partners[1] և Walt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures[1]
Տևողություն75 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Թվականհուլիսի 2, 1986[2]
MPAA վարկանիշG
Բյուջե13 000 000 $[3]
Շահույթ38 625 550 $[4]
movies.disney.com/the-great-mouse-detective(անգլ.)

Մեծ Մուկ դետեկտիվը (անգլ.՝ The Great Mouse Detective), ամերիկական անիմացիոն ֆիլմ (1986 թվական)։ «Բեզիլը Բեյհկեր փողոցից» (հեղինակներ՝Պոլ Կելդոուն և Իվ Տիտուս) պատմվածքի էկրանիզացիան է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոն, 1897 թվական։ Աղջիկ մուկը՝ Օլիվիա անունով տոնում է իր ծննդյան տարեդարձը իր հայրիկի հետ՝ վարպես Ֆլեվերշեմի, որը աշխատում է տիկնիկային վարպետ։ Բայց այդտեղ նրան հանկարծակի առևանգում է մի Ֆիդջետ անունով կաղ չղջիկ։ Նույն պահին Լոնդոն է ժամանում մի թոշակառու զինվորական բժիշկ, որը եկել է մայրաքաղաք երկարատև ծառայությունից հետո Աֆղանստանում։ Ժամանելուց անմիջապես հետո նա հանդիպում է երիտասարդ Օլիվիային, հուսահատված փորձում է գտնել Մեյզլին Բեյհկեր փողոցից, որը հայտնի է որպես մկների թագավորության հանրաճանաչ դետեկտիվ։ Բժիշկ Դոուսոնը և Օլիվիան ուղևորվում են նրա մոտ, և պարզվում է, որ նա ապրում է Շերլոկ Հոլմսի տանը, հիմնականում նա կրկնում է իր նշանավոր գործընկերոջ աշխատելաոճը։ Աղջիկը խնդրում է Բեյզիլին օգնել գտնել նրա հորը։ Գործի քննման ժամանակ պարզվում է, որ առևանգողը՝ հանցավոր աշխարհի հանճար՝ Ռետիգան առնետն է։ Բեզիլը. բժիշկ Դոուսոնը և Օլիվիան գնում են հետքերով շան՝ Տոբիի վրա նստած, խաղալիքների խանութ, որտեղ գտնում են առաջին ապացույցները։ Հետաքննության ընթացքում Ֆիդջետը առևանգում է Օլիվիային և տանում է Ռետիգանի թաքստոց։ Քիմիական փորձի անցկացումից հետո Բեզիլը և Դոուսոնը գտնում են Օլիվիային, այսպիսով ընկնում են չարագործի թակարդը և բացահյտելով նրա ծրագիրը՝ սպանել թագուհուն և գրավել մկների թագավորությունը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի հերոսը Կոնան Դոիլի հերոսը Կրկնօրինակման դերասան Կրկնօրինակման դերասան (ռուսերեն)
Բեզիլ Շերլոկ Հոլմս Բարրի Ինգեմ Օլեգ Կուլիկովիչ
Բժիշկ Դեյվիդ Դոուսոն Բժիշկ Բատսոն Վել Բեթթին Վիկտոր Կոստեցկի
Օլիվիա Ֆլավերշեմ Սյուզաննա Պոլատչեկ Ալբինա Իշմուրատովա
Վարպետ Ֆլավերշեմ Ալան Յանգ Վալերի Կուհարեշին
Պրոֆեսոր Ռետիգան Պրոֆեսոր Մորիարտի Վինսեթ Պրայս Սերգեյ Լիսով
Ֆիդջետ Ջոնաթան Սմոլլ Քենդի Քանդիդո Բորիս Հվոշնյանսկի
Թագուհի Վիկտորիա թագուհի ԵՎա Բրեններ Տատյանա Իվանովա
Տիկին Ջադսոն Տիկին Հադիսոն Դիանա Չեսնի Լյուդմիլա Բեզգուլայա
Ավազակների օգնականներ Տոնի Անսելիմո, Ուեյն Օլլվայն, Ուոկեր Էդմիսթոն, Վել Բեթթին
  • Կրկնօրինակման ռեժիսոր- Օլգա Միխեեվա
  • Հնչյունային օպերատոր- Մարինա Մակուրինա
  • Թարգմանիչ- Աննա Սեվոստյանովա
  • Երգերի բառերի հեղինակ- Ելենա Ստավրոգինա
  • Տնօրեն- Ստանիսլավ Կոնցեվիչ

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեզիլը Բեյկեր փողոցից - մուլտֆիլմի գլխավոր հերոսը, հայտնի մուկ դետեկտիվ։ Նրա կերպարը հիմնված է հորինված դետեկտիվ Շերլոկ Հոմսի կերպարով։ Մուլտֆիլմի ամբողջ ընթացքում նրա առաջադրանքն է լինում գտնել պրոֆեսոր Ռետիգանին, փրկել Օլիվիայի հորը, ինչպես նաև խափանել Վիկտորիա թագուհու սպանությունը։

Բժիշկ Դեյվիդ Դոուսոն- մուկ- վիրաբույժ, ծառայել է 66-րդ թագավորական գնդում՝ Աֆղանստանում։ Հորինված է բժիշկ Ջհոն Վաթսոնի կերպարի հիման վրա, Շերլոկ Հոմսի պատմությունից։ Դոուսոնին հիացնում են հանցագործության բացահայտման ձևերը, որոնք ստեղծել է Բեզիլը։ Վերջ ի վերջո նա դառնում է հանճարեղ դետեկտիվի լավ ընկեր, անձնական կենսագիր։

Օլիվիա Ֆլեվերշեմ - փոքրիկ մուկ շոտլանդական արմատներով, ով դիմում է Բեյզիլին, որպեսզի գտնեն նրա հորը, ում առևանգել են։

Հիրամ Ֆլավերշեմ - Օլիմիայի սիրելի հայրիկը։ Խաղալիքների պատրաստման լավագույն վարպետը։ Ֆիլմի սկզբում նրան առևանգում է Ֆիդջետը, որպեսզի Հիրամը ստեղծի մկների թագուհու՝ Վիկտորիայի մեխանիկական նմանակաին, Ռետիգանի նենգ ծրագրերը իրականացնելու համար։ Հիրամը փորձում է դիմադրել, մինչ Ռետիգանի չի սկսի շանտաժ անել նրան իր աղջկա կյանքով։

Պրոֆեսոր Ռետիգան - գլխավոր չարագործը։ Նա առնետ է, բայց պահանջում է, որպեսզի նրան ընդունեն որպես մուկ։ Նա չար է, դավադիր և շատ ճարպիկ։ Նրակ կերպարը հիմնված է պրոֆեսոր Ջեյմս Մորիարտիի կերպարի վրա, Շերլոկ Հոմսի ծանոթագրություններից։ Ռետիգանը ցանկանում է գրավել բրիտանական մկների միապետությունը, որի համար նա ստիպում է առևանգել Ֆլավերսեմին։ Ֆիլմի վերջում, Բեյզիլի հետ ունեցած թեժ մարտերից հետո, նա զոհվում է, ընկնելով Բիգ Բենից։ Այդ դրվագը պատրաստվել է Շերլոկ Հոմսի պատմություններից մեկի նմանությամբ, որը ուներ «Վերջին գործ» անվանումը։

Ֆիդջետ - չղջիկ։ Ռետիգանի օգնականը։ Կատարում է ողջ կեղտոտ գործերը, իր տնօրենի փոխարեն։ Նրա մի ոտքի փոխարեն փայտե հենարան է, իսկ ձախ թևը ջարդված է։ Չնայած դրանց, նա ընդունակ է ինչ-որ ձև թռչելու։ Ֆիլմի վերջում Ռետիգանը թողնում է Ֆիդջետին թռչող մեքենայում Տեմզույում։

Թագուհի Վիկտորիա - Անգլիայի մկների թագուհին, ում գահը ցանկանում է զբաղեցնել Ռետիգանը։ Նա համարվում է Վիկտորիա թագուհու ծաղրապատճենը, և ըստ ֆիլմի նրա ծննդյան օրը համընկնում է իրական թագուհու ծննդյան օրվա հետ։

Տիկին Ջադիսոն - Բեզիլի սպասուհին։ Նա պաշտում է նրան, բայց բարկանում է, երբ Բեզիլը վատ է վերաբերվում նրա սիրելի բարձերի հետ, ատրճանակով կրակելով նրանց վրա։ Նրա նախատիպն է՝ Տիկին Հադիսոնը։

Թոբի - Բեզիլի ընտելացրած Dachshund-ը, ապրում է իր մուկ նմանատիպից մեկ հարկ վերև։ Բեզիլի փոխադրման միջոցն է։

Ֆելիզիա - մեծ, գեր, կապույտ ժապավենով կատու, Ռետիգանի սիրելին։ Նա կանչում է կատվին զանգի միջոցով, իր թշնամիներին և դավաճաններին պատժելու համար։ Սովորաբար նա թողնում է նրան ուտել նրանց, ով, իր խոսքերով՝ հիասթափեցնում է նրան։ Ֆիլմի վերջում նա, փախչում է Թոբիից և ընկնում է շների հյուղակ, որտեղ նրան պատառ-պատառ են անում։

Բարտոլոմեո- Ռետիգանի թափթփուկներից։ Ֆիլմի սկզբում, Ռետիգանի երգի ժամանակ, արբած Բարտոլոմեոն անվանում է իր տնօրենին «առնետ»։ Բարկացած Ռետիգանը վռնդում է նրան փողոց, ասելով; «Օ, սիրելի Բարտոլոմեո, ինչպես եմ վախենում, որ քո անուշադրությունը կհիասթափեցնի ինձ», և կանչում է Ֆելիցիային, և նա ուտում է արբած գողին։ Այդ ժամանակ նա դեռ ողջ էր, քանի որ լսվում էր նրա ձայնը Ֆիլիցիայի ստամոքսից։

Պրեմերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստապրեմերիա

Մուլտֆիլմի պրեմերիան կայացել է ԱՄՆ-ում Disney Channel հեռուստաալիքում, ինչպես նաև այն ցուցադրվել է American Broadcasting Company-ում, իսկ Մեծ Բրիտանիայում՝ BBC-ով և ITV-ով։ Ռուսաստանում ցուցադրվել է ОРТ-ով «Սիլենա Ինտերնեյշալի» բազբաձայնային թարգմանությամբ 1996 թվականին։ Ինչպես նաև 1996 և 1997 թվականներին ցուցադրել են 51 հեռուստաալիքով Ալեքսեյ Միխալյովայի միաձայն թարգմանությամբ։ Նաև 90-ականներին վերջին և 2000 թվականի սկզբին ցուցադրել են СТС-ով։

Տեսագրության պրեմերիա

1980-ականների վերջին և 90-ականների սկզբին անիմացիան VHS թողարկումը չստացվեց, բայց հետագայում այն թողարկվել է 1992 թվականի հուլիս-օգոստոսին Walt Disney Classics հրատարակությունում։ Ռուսաստանում 1990-ականների կենտրոնում անիմացիան տարածվել է «Приключения великого мышиного сыщика» անունով Ալեքսեյ Միխալյովայի թարգմանությամբ։

ԱՄՆ-ում և Կանադայում անիմացիան առաջին անգամ DVD-ով թողարկվել է 1997 թվականին։ Ռուսաստանում անիմացին դուրս է եկել 2002 թվականին Յուրի Ժիվովի թարգմանությամբ «Приключения великого мышиного детектива» անվանմամբ VHS-ում համակարգում, DVD-ով 1997 թվականի գարնանը։

2003 թվականին թողարկվել է բազմաձայնային թարգմանությամբ DVD-ով «Бэзил — Великий мышонок сыщик» անվանումով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]