Ֆրենկ Թոմաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրենկ Թոմաս
FrankThomas1974.jpg
Ծնվել էսեպտեմբերի 5, 1912(1912-09-05)[1][2][3][4][5]
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
Մահացել էսեպտեմբերի 8, 2004(2004-09-08)[1][6][7][2][3][4][5] (92 տարեկանում)
Մահվան վայրLa Cañada Flintridge, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՍտենֆորդի համալսարան[8][5] և Chouinard Art Institute[5]
Ազդվել էՀիմիլտոն Լասկի[9] և Bill Tytla[9]
Մասնագիտությունսցենարիստ, character animator և դաշնակահար
ԱշխատավայրThe Walt Disney Studios[10][11] և The Walt Disney Studios[12]
Պարգևներ և
մրցանակներ
Դիսնեյի լեգենդներ[13] Ուինզոր Մաքքեյի մրցանակ[14] և Yellow Kid Award
ԱնդամությունFirehouse Five Plus Two[5][15]
ԵրեխաներԹեոդոր Թոմաս[12]
Կայքfrankanollie.com
Frank Thomas (animator) Վիքիպահեստում

Ֆրենկլին Թոմաս (անգլ.՝ Franklin Thomas, սեպտեմբերի 5, 1912(1912-09-05)[1][2][3][4][5], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] - սեպտեմբերի 8, 2004(2004-09-08)[1][6][7][2][3][4][5], La Cañada Flintridge, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի անիմատոր, Walt Disney ստուդիայի ինը ականավոր անիմատորներից մեկը։

Ֆրենկ Թոմասը մասնակցել է Դիսնեյ ստուդիայի շուրջ քսան մուլտֆիլմերի ստեղծմանը, որոնց թվում են՝ «Պինոկիո», «Փիթեր Փեն», «Քնած գեղեցկուհին», «Մոխրոտիկը» և «101 դալմատին»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Թոմասը ծնվել է 1912 թվականի սեպտեմբերի 5-ին Ֆրեզնոյում։ Նրա հայրը եղել է Ֆրեզնոյի նահանգային քոլեջի նախագահը։ Արդեն ինը տարեկանում Ֆրենկը հասկացել է, թե ինչով է ուզում զբաղվել կյանքում՝ ընտրելով նկարչությունը։ Քոլեջի երկրրոդ կուրսում Ֆրենկը տարվել է անիմացիայով։ Որպես դասարանային նախագիծ՝ նա գրել է սցենար և նկարահանել քոլեջում կրթական կյանքին նվիրված ֆիլմ, որը ցուցադրվել է տեղի կինոթատրոններում։

Սովորել է Սթենֆորդի համալսարանում, որտեղ եղել է «Theta Delta Chi» ուսանողական միության անդամ և աշխատակցել «Stanford Chaparral» ամսագրին իր ընկերոջ՝ Օլլի Ջոնսթոնի հետ միասին։ Սթենֆորդում կրթությունն ավարտելուց հետո՝ Ֆրենկ Թոմասն ընդունվել է Chouinard Art Institute։

1934 թվականի սեպտեմբերի 24-ին Ֆրենկ Թոմասն աշխատանքի է ընդունվել Ուոլթ Դիսնեյ ընկերությունում (հաշվառման 224 համարի ներքո), որտեղ միացել է «Միքիի փիղը» կարճամետրած մուլտֆիլմի ստեղծման աշխատանքներին։

Իր կարիերայի սկզբում Ֆրենկ Թոմասն զբաղվել է կարճամետրաժ մուլտֆիլմերի ստեղծմամբ։ Նրա ստեղծած տեսարանների թվում են Միկի Մաուսի ու թագավորի մասնակցությամբ տեսարանը «Brave Little Tailor» մուլտֆիլմում, Միկիի ու արջի մասնակցությամբ տեսարանը «The Pointer» մուլտֆիլմում, գերմանացիների ու պրոպագանդիստների երկխոսության տեսարանը «Education for Death» մուլտֆիլմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրենկ Թոմասն զբաղվել է ուսուցողական ֆիլմերի արտադրությամբ First Motion Picture Unit ընկերությունում[16]։ Լիամետրաժ մուլտֆիլմերում Ֆրենկ Թոմասի ստեղծածներից է, օրինակ, այն տեսարանը, որտեղ թզուկները սգում են Սպիտակաձյունիկի մահը «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմում, տիկնիկային թատրոնում Պինոկիոյի երգելու տեսարանը «Պինոկիո» մուլտֆիլմում, եղնիկ Բեմբիի ու Տամպերի՝ սառույցի վրա գտնվելու տեսարանը «Բեմբի» մուլտֆիլմում, սպագետի ուտելու տեսարանը «Լեդին և թափառականը» մուլտֆիլմում և այլն։

Ազատ ժամանակ Ֆրենկը նվագել է դաշնամուր Firehouse Five Plus Two ջազային խմբում իր գործընկեր Ուորդ Քիմբալի հետ միասին։

Ֆրենկ Թոմասն ստուդիայից հեռացել է և թոշակի անցել 1978 թվականի հունվարի 31-ին՝ այնտեղ աշխատելով 45 տարի։ Իր ընկեր Օլլի Ջոնսթոնի հետ համահեղինակությամբ նա գրել է չորս գիրք, ներառյալ՝ «The Illusion of Life: Disney Animation»։

Ֆրենկ Թոմասը մահացել է 2004 թվականի սեպտեմբերի 8-ին Կալիֆոռնիա նահանգի Լա Կանյադա Ֆլինթրիջ քաղաքում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Disney Animation: The Illusion of Life
  • Too Funny For Words: Disney's Greatest Sight Gags
  • The Disney Villain (1-56282-792-8)
  • Bambi: The Story and the Film, accompanied by a flip book

Կերպարը մուլտֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պողպատե հսկա» մուլտֆիլմում գնացքի մեքենավարներն են Ֆրենկ Թոմասն ու Օլլի Ջոնսթոնը։
  • Անիմացված Ֆրենկն ու Օլլին հայտնվում են նաև «Սուպեր ընտանիքը» մուլտֆիլմի վերջում, որտեղ կատարում են իրենց դերերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 Thomas, Franklin (Frank) // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard Corporation, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  6. 6,0 6,1 6,2 https://web-beta.archive.org/web/20170326103605/https://animationguild.org/in-memoriam
  7. 7,0 7,1 7,2 RKDartists
  8. https://50mostinfluentialdisneyanimators.wordpress.com/2011/11/04/5-ollie-johnston/
  9. 9,0 9,1 Disney Animation: The Illusion of LifeNY: Abbeville Press, 1981. — P. 167.
  10. Disney Animation: The Illusion of LifeNY: Abbeville Press, 1981. — P. 168.
  11. https://50mostinfluentialdisneyanimators.wordpress.com/2011/12/03/3-frank-thomas/
  12. 12,0 12,1 https://50mostinfluentialdisneyanimators.wordpress.com/2011/11/12/4-fred-moore/
  13. https://d23.com/walt-disney-legend/frank-thomas/
  14. Johnston Jr, Oliver (Ollie) Martin // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard Corporation, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  15. Discogs — 2000.
  16. Frank Thomas, 92; One of Disney's 'Nine Old Men' - Los Angeles Times

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]