Էրիկ Լարսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրիկ Լարսոն
Էրիկ Լարսոն.jpg
Ի ծնեանգլ.՝ Eric Cleon Larson[1]
Ծնվել էսեպտեմբերի 3, 1905(1905-09-03)[1][2]
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1]
Վախճանվել էհոկտեմբերի 25, 1988(1988-10-25)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրLa Cañada Flintridge, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՅուտայի համալսարան (1927)[3][1]
Մասնագիտությունկերպարների անիմացիա և ուսուցիչ
ՈւսուցիչՀիմիլտոն Լասկի[4]
ԱշակերտներTed Kierscey?[3], Dale Baer?[3], John Pomeroy?[3], Ռոն Քլեմենթս[3], Andy Gaskill?[3], Գլեն Կին[3], Ed Gombert?[3], Randy Cartwright?[3], Dan Hansen?[3], Ջոն Մուսքեր[3], Բրեդ Բերդ[3], Ջերրի Ռիս[3], Քրիս Բաք[3], Michael Cedeno?[3], Ջոն Լեսսետեր[3], Hendel Butoy?[3], Andreas Deja?[3], Mark Henn?[3], Barry Temple?[3], Ջո Ռենֆթ[3], Kathy Zielinski?[3], David Pruiksma?[3], Ruben A. Aquino?[3], Ellen Woodbury?[3], Duncan Marjoribanks?[3] և Bill Kroyer?
ՊարգևներԴիսնեյի լեգենդներ և Ուինզոր Մաքքեյի մրցանակ

Էրիկ Քլեոն Լարսոն (անգլ.՝ Eric Cleon Larson, սեպտեմբերի 3, 1905(1905-09-03)[1][2], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1] - հոկտեմբերի 25, 1988(1988-10-25)[1][2], La Cañada Flintridge, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի անիմատոր, Դիսնեյի ինը ծերուկների ներկայացուցիչներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Լարսոնը ծնվել է 1905 թվականի սեպտեմբերի 3-ին, Յուտա Քլիվլենդում։ Երբ նա 10 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Սոլթ Լեյք Սիթի։ Էրիկը ծնվել է մորմոնների ընտանիքում և ամբողջ կյանքում հետևել այդ հավատքին։

Չնայած նրան, որ Էրիկը լուրջ չի մոտեցել նկարելուն ընդհուպ մինչև Ուոլթ Դիսնեյի ստուդիայում աշխատանքի ընդունվելը, նա գծագրեր է արել դպրոցական տարեգրքի համար, երբ սովորում էր Latter Day Saints University-ում և նույնիսկ եղել է նրա գեղարվեստական ղեկավարն ուսման վերջին տարում։ Շուտով նա ընդունվել է Յուտայի համալսարան, որտեղ ուսումնասիրել է լրագրություն և հոդվածներ գրել համալսարանական թերթի համար։ Ազատ ժամանակ նա նկարազարդումներ է արել հումորային ամսագրի համար։ Համալսարանում սովորելու ժամանակ Էրիկի հետ տեղի է ունենում մի միջադեպ, որի մասին նա չի պատմել նույնիսկ իր գործընկերներին, և որի պատճառով նա ստիպված է եղել հեռանալ համալսարանից, իսկ հետո ընդմիշտ հեռանալ Սոլթ Լեյք Սիթիից։

Էրիկը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ աշխատանքի է ընդունվել որպես մասնավոր նկարիչ։ Այնտեղ նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Գերտրուդ Յանեսին, որի հետ ամուսնացել է 1933 թվականին։ Ամուսնությունից հետո Էրիկ Լարսոնը մտածել է ռադիոյում կարիերա անելու մասին և դրա վերաբերյալ խորհրդի համար դիմել է նախկին ռադիոլրագրող Ռիչարդ Կրիդոնին։ Կրիդոնն իր հերթին, իմանալով, որ նա վատ չի նկարում, Էրիկին խորհուրդ է տվել փորձել աշխատանքի տեղավորվել Դիսնեյի ստուդիայում։ Էրիկ Լարսոնը դժկամությամբ հետևել է Կրիդոնի խորհրդին և աշխատանքի ընդունվել ստուդիայում որպես միջանկյալ կադրերի նկարիչ:

Էրիկ Լարսոնը նկարել է կերպարներ անիմացիոն այնպիսի մուլտֆիլմերի համար, ինչպիսիք են՝ «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները», «Պինոկիո», «ֆանտազիա», «Բեմբին», «Մոխրոտը», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Փիթեր Պենը», «Լեդին և թափառականը», «Քնած գեղեցկուհին», «101 դալմատինները», «Թուրը քարի մեջ» և «Ջունգլիների գիրքը»[5]: 1973 թվականին նա ստուդիայում սկսել է փորձը երիտասարդ արվեստագետներին փոխանցելու ծրագիր, որին մասնակցել են այնպիսի հայտնի անիմատորներ, ինչպիսիք են Բրեդ Բյորդը, Դոն Բլութը, Ջոն Լասետերը, Քրիս Բաքը, Թիմ Բերթոնը, Գլեն Քինը և շատ ուրիշներ:

1975 թվականին մահացել է Գերտրուդը, ինչի պատճառով Էրիկը երկար ժամանակ գտնվել է ճնշված վիճակում։ 1980-ական թվականներին ստուդիայում նրա աշխատանքն այնքան էլ նշանակալի չի եղել. նա հիմնականում զբաղվել է խորհրդատվությամբ: 1986 թվականինին հեռացել է ստուդիայից նոր ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Էրիկ Լարսոնը մահացել է 1988 թվականի հոկտեմբերի 25-ին՝ 83 տարեկան հասակում։ «Ջրահարս» մուլտֆիլմի հերոս Արքայազն Էրիկն իր անունն ստացել է Էրիկ Լարսոնի հիշատակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Larson, Eric Cleon // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard Corporation, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 https://50mostinfluentialdisneyanimators.wordpress.com/2011/10/07/9-eric-larson/
  4. Disney Animation: The Illusion of LifeNY: Abbeville Press, 1981. — P. 167.
  5. Էրիկ Լարսոն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]