Ծերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծերունիներ (Թեյախմություն). В. Е. Маковский, 1881

Ծերություն, մարդու կյանքի ժամանակահատված, որը սկսվում է օրգանիզմի՝ բազմանալու ունակության կորստով և վերջանում մահվամբ։ Հաճախ ուղեկցվում է առողջության, մտավոր ունակությունների, տարբեր գործառույթների վատթարացմամբ։ Ծերությունը բաժանվում է մի քանի ենթափուլերի՝ տարեցություն, բուն ծերություն և երկարակեցություն[1]։

Համաձայն ԱՀԿ-ի նոր տարիքային դասակարգման՝

  • 25−44 տարեկան՝ երիտասարդություն,
  • 44−60 տարեկան՝ միջին տարիք,
  • 60−75 տարեկան՝ տարեցություն,
  • 75-90 տարեկան՝ ծերություն,
  • 90֊ից հետո` երկարակեցություն[2]։

Կյանքի այս ժամանակահատվածում աշխատող անձինք իրավունք ունեն թոշակի անցնել։ Կենսաթոշակային տարիքը տարբեր երկրներում տարբեր է. տատանվում է 55-ից 70-ի միջև։ Կան նաև աշխատող կենսաթոշակառուներ։

  • Աշխարհի ամենաերկարակյաց անձինք .
  • Ժաննա Կալմանը (1875−1997)` ֆրանսիացի երկարակեցուհին, միակ մարդն է, որի փաստագրված տարիքը գերազանցել է 120 տարին։ Նա ապրել է 122 տարի և 164 օր։
  • Սառա Կնաուսը (1880-1999)՝ ամերիկացի երկարակեցուհին ապրել է 119 տարի, 97 օր։
  • Լուսի Հաննան (1875-1993)՝ երկրորդ ամերիկացի երկարակեցուհին ապրել է 117 տարի, 248 օր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին դարերում 30-40 տարեկանը ծերության շեմ է համարվել (որից հետո 5-10 տարի է մնացել ապրելու), իսկ միջին դարերում այդ շեմն անցել է 40-50 տարին։

Ացտեկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերության հետ կապված ացտեկների առավել ճշգրիտ պատկերացումները արտահայտվել են իտալական մեկնաբանություններով համեմված Ռիոսի օրենսգրքում.

Aquote1.png Եղել են և կան մարդիկ, որոնք փոխաբերությունների այնպիսի սիրահարներ են եղել (և՛ խոսքով, և՛ գործով), որ մարդու տարիքը նկարագրելու համար նկարել են այս սարը.... 40-ից 60 տարեկան մարդը իջնում է սարից, և կոր քայլում է այնքան ժամանակ, մինչև որ ձեռնափայտի կարիք է զգում՝ սեփական մարմինը պահելու համար՝ ինչպես մանուկ ժամանակ։ Եվ քանի դեռ նա պահպանում է իր առողջ դատողությունը, նրան իրենց լեզվով անվանում են շապոտեկա կապագեհե (sciapoteca capagehe), որը նշանակում է «ժողովրդի պահակ» կամ «իսկական ուղղորդող», ուստի նա իրենց երկրում պատիվ է ունենում։ Եվրոպացին պետք է ամաչի, քանի որ այն ժամանակ, երբ բարբարոս ծերունիները այդքան հարգված են, ծեր քրիստոնյաները ծայրաստիճան արհամարհված վիճակում են։ Ասում են, որ մինչև 60 տարեկանը նրանք կորցնում են առողջ դատողությունը, հետևաբար, պետք չէ հասնել այդ տարիքին։ Եվ պետք է վախենան նրանք, ովքեր այդպես են կարծում, քանի որ Սուրբ Հոգին մտքի օգնությամբ պատժում է նրանց։ Դժբախտություն է սպասվում այն ազգին, որը ծերեր չունի։ Aquote2.png


Հին Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եգիպտական արվեստում կանայք գրեթե միշտ պատկերվել են իդեալականացված` երիտասարդ և գրավիչ, մինչդեռ տղամարդիկ ներկայացվել են և՛ երիտասարդ, և՛ ծեր տարիքում` իրատեսորեն կամ իդեալականացված։

Սահմանման փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծեր սոմալուհի

«Ծերություն» տերմինը չի կարող ճշգրիտ սահմանվել, քանի որ տարբեր հասարակություններում այն տարբեր իմաստներ ունի։ Աշխարհի շատ երկրներում մարդիկ համարվում են ծեր՝ իրենց գործունեության և սոցիալական դերի որոշ փոփոխությունների պատճառով։

Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում մարդիկ համարվում են ծեր, երբ ապրած են լինում որոշակի թվով տարիներ։

Ծերացման սոցիալական, հոգեբանական և կենսաբանական կողմերը, դրա պատճառները և դրա դեմ պայքարի ուղիները ուսումնասիրում է գերոնտոլոգիա գիտությունը։ Գերոնտոլոգիայի՝ ծերության ժամանակ հիվանդությունների բուժման և կանխարգելման առանձնահատկություններին նվիրված բաժինը կոչվում է գերիատրիա (ծերաբուժություն)։

«Երրորդ հասակ» հասկացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Folk dances.jpg

Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում գոյություն ունի «երրորդ հասակ» հասկացությունը. դա ակտիվ կյանքի ժամանակահատվածն է, որը սկսվում է թոշակի անցնելուց հետո։ Վերջերս զարգացած երկրներում սկսել է կիրառվել նաև «չորրորդ տարիք» հասկացությունը, որը ոչ այնքան ակտիվ ծերության տարիքն է։ Ինչպես նշում է Ռուսաստանի Գերոնտոլոգիական գիտահետազոտական կլինիկական կենտրոնի տնօրեն, RAMS-ի ակադեմիկոս Վլադիմիր Շաբալինը.

Aquote1.png Սովորաբար, մարդկանց ոչ թե ծերությունն է վախեցնում, այլ թուլություն ու անկարողությունը։ Բայց եթե մարդը իրեն այդպիսի դրության մեջ չի զգում, ապա ծերությունը նույնպես ունենում է իր դրական կողմերը. «Ծեր մարդը ունի ազատ ժամանակ, ստեղծագործելու հնարավորություն։ Գյոթեն ասել է, որ ծերությունը ոսկե բերք է։ Միքելանջելոն աշխատել է 88 տարեկան հասակում։ Երկրարակյաց են եղել նաև Լև Տոլստոյը (82 տարեկան), Ռեպինը (86 տարեկան) և Այվազովսկին (82 տարեկան)։ Այստեղ գլխավորը մշտական զբաղվածությունն է։ Ի վերջո, երբ մարզիկները թողնում են սպորտը, ծանրաբեռնվածությունը ընկնում է, և մկաններն անմիջապես թուլանում են։ Հենց ադպիսին էլ ուղեղն է. եթե մարդը այն չի ծանրաբեռնում, նրա վիճակը աստիճանաբար վատթարանում է»[3]։ Aquote2.png


Աշխարհի տարեց մարդկանց թվաքանակի աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայուհի՝ Նորատուսից

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 60 և ավելի բարձր տարիքի աշխարհի բնակչության դինամիկան XX դարի երկրորդ կեսին և XXI դարի սկզբին հետևյալն է եղել. 1950 թվականին` 205 միլիոն մարդ, 2000 թվականին` 600 միլիոն մարդ, իսկ 2009 թվականին՝ ավելի քան 737 միլիոն մարդ։

2009 թվականին աշխարհում միջին հաշվով 60-ից բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմել է 10.8%: Ծերերի թվաքանակը ամենափոքրն է եղել Քաթարում և ԱՄԷ-ում (1,9%), իսկ ամենամեծը` Ճապոնիայում (29,7%)[4]։

Հասարակության ծերացումը տնտեսական լուրջ խնդիր է։ ՄԱԿ-ի կանխատեսումներով` արդեն 2050 թվականին աշխարհի բնակչության 22%-ը կլինեն թոշակառուներ, իսկ զարգացած երկրներում յուրաքանչյուր աշխատող քաղաքացու կհասնի մի թոշակառու։ Մինչև 2050 թվականը թոշակառուների թիվը կգերազանցի 2 միլիարդը։ Ծերացող հասարակությունն անխուսափելիորեն սպառնում է բոլոր զարգացած երկրներին, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև զարգացող երկրներին։

Այս խնդիրը պահանջում է ինտեգրված սոցիալական, տնտեսական և տեխնոլոգիական մոտեցում։ Բժշկության զարգացումը թույլ է տալիս հուսալ, որ «ակտիվ ծերություն» ունեցող տարեցների թիվը, այսինքն` երբ ծեր մարդը կարող է որոշ չափով լիարժեք կյանք վարել, կայուն կերպով կաճի։ Արտադրության ավտոմատացումը ֆիզիկական վատթար վիճակում գտնվող ծերերին հնարավորություն է տալիս աշխատել։ Շատ ոլորտներում հնարավոր է հեռավար աշխատանք, որն առավել հարմար է տարեց մարդկանց համար[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]