Փուչիկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փուչիկ, առաձգական-փչովի պարկ, որը հիմնականում լցված է լինում գազով (օդ, հելիում, ջրածին, թթվածին և այլն)։ Պատրաստվում է բարակ ռեզինից, փչվում է բերանով կամ հատուկ օդամղիչ սարքով։ Օգտագործվում է որպես խաղալիք, տոնական դեկորացիա, երբեմն նաև պրակտիկ օգտագործման համար, օրինակ օդերևութաբանական դիտարկում կատարելու համար։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին ռեզինե փուչիկը պատրաստել է բնագետ Մայքլ Ֆարադեյը 1824 թ.։ Նա այն օգտագործում է ջրածնային գազով գիտափորձեր կատարելու համար։
Գազալցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Փուչիկը մեծ մասամբ լցնում են օդից թեթև որևէ գազով, որպեսզի այն օդ բարձրանա։ Նախկինում հաճախ օգտագործվում էր ջրածին կամ բնական գազ։ Հրավտանգության պատճառով, այժմ թույլատրելի է համարվում միայն հելիումը, որը ավելի թանկ է, սակայն չի այրվում։
Օդից թեթև գազով լցված փուչիկը կարող է մի քանի ժամ սավառնել օդում՝ կախված եղանակային պայմաններից։ Հատուկ, ավելի ամուր նյութից պատրաստված և հելիումով լցված փուչիկը կարող է քանի որ օդում մնալ։
Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փուչիկներով կարող են կազմակերպվել մրցույթներ։ Փուչիկի պարանով կապվում է բացիկ, որի վրա գրված է մրցույթի մասնակցի անունը և հասցեն։ Գտնողին խնդրվում է բացիկը հետ ուղարկել այդ հասցեով և նշել գտնելու վայրը։ Նա, ում փուչիկը ամենահեռուն է հասել, համարվում է մրցույթի հաղթող։
Միջավայրի աղտոտում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդ բաց թողված փուչիկները վնաս են հասցնում բնությանը։ Դրանցից մոտավորապես 90%-ից 95%-ը հասնելով 8 կմ բարձրության, պայթում են և իվերջո հայտնվում ծովում կամ ցամաքում։ Լատեքսից պատրաստված փուչիկը ծովում քայքայվում է շուրջ 4 տարի հետո։ Այդ ընթացքում այն կարող է հայտնվել կենդանիների մարմնի և դառնալ նրանց մահվան պատճառը (օրինակ արգելափակելով կերակրափողը կամ ստամոքսը)։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փուչիկ կատեգորիայում։ |
![]() |
Ընթերցե՛ք «փուչիկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |