Շերիֆ Վուդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Disneyland Hong Kong - Toy Story Land IMG 5461.JPG


Շերիֆ Վուդին (անգլ.՝ Sheriff Woody) կամ պարզապես Վուդի, «Խաղալինքների պատմություն» մուլտֆիլմերի շարքի սերիալի կերպարն ու գլխավոր հերոսը (Բազ Լայթերի հետ)։ Հնչյունավորել են Թոմ Հենքսը և Ջիմ Հենքսը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Վուդին կրքոտ տղա է, ով պատրաստակամ է ցանկացած գործի դեպքում։ Հենց որ նա մտածում է «Ես պետք է օգնեմ նրանց» կամ «Ես պետք է վազեմ», դուք կարող եք 100% վստահ լինել, որ նա դա կանի[1]։ Aquote2.png


Վուդին` հնաոճ տիկնիկ-կովբոյ է, ներքին ձայնային նվագարկիչով, որը ակտիվանում է լարը քաշելու դեպքում։ Նա կարող է արտասանել պարզ արտահայտություններ, ինչպիսիք են` «Ձեռքերդ վեր», «Դու իմ լավագույն գործընկերն ես», «Կոշիկիս մեջ օձ կա» և «Ինչ-որ մեկը թունավորել է ջրհորի ջուրը»։

Նա Էնդիի սիրելի խաղալիքն է դեռևս մանկապարտեզից, իր անկողնում հատուկ տեղ է գրավում և Էնդիի սենյակի խաղալիքների առաջատարն է։ Նրա նախատիպը հայտնի է 1950-ականների հայտնի հեռուստատեսային շոուի` «Woody's Roundup»- ի գլխավոր հերոսն է։

2009-ի օգոստոսին Լի Անկրիչը հայտարարել է, որ Վուդիի պաշտոնական ազգանունը «Պրայդ» է (անգլ.՝ «Pride» «Հպարտություն»)[2]։ Անկրիչը իր Թվիթերյան բլոգում նշել է, որ իրականում կերպարի ամբողջական անունը ՝ «Woody Pride», եղել է բնօրինակ «Խաղալիքների պատմություն» մշակման առաջին իսկ օրերից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Interview With Tom Hanks, Disney's Toy 3 Woody»։ Արխիվացված է օրիգինալից June 1, 2010-ին։ Վերցված է August 15, 2010 (անգլ.)
  2. «Toy Story's Lee Unkrich Reveals Woody's Last Name»։ // cinemablend.com։ Արխիվացված օրիգինալից 2012-09-15-ին։ Վերցված է 2012-3-22 (անգլ.)
  3. «Woody's actual full name is "Woody Pride", and has been since the earliest days of developing the original Toy Story.»։ // twitter.com։ Վերցված է 2012-3-22 (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]