Էդ Կատմուլ
Էդ Կատմուլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 31, 1945[1][2] (78 տարեկան) |
Ծննդավայր | Պարկերսբուրգ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Յուտայի համալսարան և Granite High School? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ճարտարագետ, գործադիր պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Applicon?, New York Institute of Technology?, Industrial Light & Magic?, Պիքսար և Walt Disney Animation Studios |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա |
![]() |
Էդ Կատմուլ (անգլ.՝ Edwin «Ed» Earl Catmull, մարտի 31, 1945[1][2], Պարկերսբուրգ, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[2]), Disney Toon Studios (2007—2018), Փիքսար և Walt Disney Animation Studios անիմացիոն ստուդիաների նախագահ[6][7][8]։ Նշանավորվել է համակարգչային գրաֆիկայի բնագավառում ունեցած ակնառու նվաճումների համար բազմաթիվ մրցանակներով[9][10]։
Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդվին Կատմուլը ծնվել է Արևմտյան Վիրջինիայի Պերկերբերգ քաղաքում[11], միջին դասի ընտանիքում։ Կատմուլի հայրը ընտանիքում առաջինն էր, ով ավարտել է քոլեջը։
Կատմուլը սիրում էր նկարել և վաղ տարիքից հետաքրքրվել է անիմացիայով։ Դպրոցի ավագ դասարաններում նա կարդացել է Փրեսթոն Բլերի «Անիմացիա» գիրքը (1948), պատրաստել է անիմացիոն լուսավոր վահանակ, որի օգնությամբ ստեղծել է իր առաջին պարզունակ մուլտֆիլմերը։ Սակայն դպրոցն ավարտելուց հասկացել է, որ ինքն այնքան տաղանդավոր չէ, որ դառնա անիմատոր և որոշել է զբաղվել գիտությամբ[12]։
1969 թվականին ավարտել է Յուտայի համալսարանը՝ ստանալով աստիճան ֆիզիկայի և ինֆորմատիկայի բնագավառներում[13]։
Ուսումն ավարտելուց հետո Կատմուլը որոշ ժամանակ աշխատել է Boeing-ում և Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտում (անգլ.՝ New York Institute of Technology): Սակայն 1970 թվականի աշնանը վերադարձել է համալսարան և ընդունվել ասպիրանտուրա։
Ասպիրանտուրայում ուսանելու ժամանակ Այվեն Սազերլենդի ազդեցության տակ տարվել է ինտերակտիվ համակարգչային գրաֆիկայով[14] և որոշել համատեղել գիտությունը և անիմացիան համակարգչային ֆիլմ ստեղծելու համար[15]։
1972 թվականին Էդ Կատմուլը ստեղծել է իր առաջին անիմացիոն ֆիլմը`իր ձախ ձեռքի թվայնացված մոդելը։ «Ձեռքեր» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1973 թվականին համակարգչային գիտություններին նվիրված կոնֆերանսում։ «Ձեռքեր» ֆիլմի հատվածները հետագայում մտել են «Ապագայի աշխարհ» ֆիլմի մեջ, որը առաջին ֆիլմն էր, որտեղ օգտագործում է 3D համակարգչային գրաֆիկա[16]։ 2011 թվականի դեկտեմբերից «Ձեռքեր» ֆիլմի կրկնօրինակը պահվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում[17]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականին Ալեքս Շուրան՝ (անգլ.՝ Alexander Schure) Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտի հիմնադիրը Կատմուլին հրավիրել է ղեկավարել համակարգչային գրաֆիկայի նոր լաբորատորիան։
Կատմուլը հավաքում է գրաֆիկայի և անիմացիայի ոլորտում համակարգիչների հնարավորության վրա կենտրոնացած տաղանդավոր հետազոտողների խումբ։ 1977 թվականին Կատմուլը 2D անիմացիայի համար ստեղծել է Tween ծրագիրը։ Նրա խնդիրը շարժման առաջին և վերջին տարրի միջև մեխանիկորեն միջանկյալ կադրերի լրացնումն էր։ Ծրագիրը օգնում էր գործընթացը դարձնել ավելի պարզ և էժան։
Շուտով Կատմուլի թիմը 2D-ն փոխարինել է 3D համակարգչային գրաֆիկով։ Նրանց աշխատանքը գրավել է Ջորջ Լուկասի Lucasfilm-ից և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի ուշադրությունը։ 1979 թվականին Էդ Կատմուլը ղեկավարել է Lucasfilm-ի նոր համակարգչային բաժինը[18]։
Աշխատելով Lucasfilm-ում՝ Կատմուլը մասնակցել է նոր տեխնոլոգիայի ստեղծմանը (անգլ.՝ digital image compositing), որը թույլ է տալիս համատեղել պատկերները։ Ստեղծվել է Pixar Image Computer-ը, որը հնարավորություն է տալիս սկանավորել ֆիլմի կինոժապավենը, ավելացնել նոր հատուկ էֆեկտներ և հետո արդյունքը վերադարձնել հետ։ Ստեղծվել է նաև համակարգչային տեսահոլովակների մոնտաժման առաջին համակարգը[19]։
1986 թվականին Սթիվ Ջոբսը ձեռք է բերել Lucasfilm համակարգչային ստորաբաժանումը։ Նոր ընկերությունը ստացավ Փիքսար անվանումը, իսկ Էդ Կատմուլը դարձել է դրա տեխնիկական տնօրենը։ Նա դարձել է RenderMan-ի հիմնական մշակողը։
2006 թվականի հունվարին Փիքսարի՝ Disney-ին անցնելուց հետո Կատմուլին Ջոն Լասեթերի հետ համատեղ հանձնարարվել է դիսնեյյան անիմացիոն ստուդիաների աշխատանքի խթանումը։ 2007 թվականից նրանք որպես նախագահ և ստեղծագործական տնօրեն ղեկավարել են Disney-ի երեք առանձին ստուդիաներ՝ Փիքսար, Disney Animation և DisneyToon: 2018-ի հունիսի 28-ին դրանցից վերջինը վերացվել է, և Կատմուլը մնացել է մնացած երկու ստուդիաների ղեկավարը։ Դրանից մի քանի օր առաջ՝ հունիսի 8-ին, հայտարարվել էր, որ Ջոն Լասեթերը տարվա վերջին կհեռանա Walt Disney Pictures-ից՝ անպարկեշտ վարքագծի մեղադրանքով[20]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993 թվականին Կատմուլը ստացել է իր առաջին մրցանակը՝ Կինոարվեստի և գիտության ակադեմիայում գիտական և տեխնիկական նվաճումների, «RenderMan ծրագրի մշակման համար»։
- 1995 թվականին ընտրվել է Հաշվողական տեխնիկայի միության անդամ։
- 1996 թվականին ստացել է երկրորդ «Օսկար» մրցանակը Digital Image Compositing ոլորտում նորարարության համար։
- 1996 և 2011 թվականներին ստացել է առաջընթացի մեդալ (կինոյի և հեռուստատեսության ինժեներների միության)։
- 2001 թվականին Կատմուլը ստացել է «Օսկար» մրցանակ Pixars ստուդիայում ռենդերինգի ոլորտում ակնառու նվաճումների համար։
- 2006 թվականին պարգևատրվել է Ջոն ֆոն Նեյմանի մեդալով համակարգչային գրաֆիկայում, մոդելավորման, անիմացիայում և ռենդերինգում ներդրման համար։
- 2009 թվականին ստացել է Գորդոն Սոյերի անվան մրցանակ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է Սյուզան Անդերսոն Կատմուլ (անգլ.՝ Susan Anderson Catmull) հետ։ Նա կնոջ և երեխաների հետ ապրում է Սան Ֆրանցիսկոյում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://mormonarts.lib.byu.edu/people/edwin-catmull/
- ↑ https://www.ieee.org/about/awards/bios/vonneumann-recipients.html#2019%20-%20Eva%20Tardos
- ↑ https://awards.acm.org/award_winners/catmull_1244219#158
- ↑ https://amturing.acm.org/award_winners/catmull_1244219.cfm
- ↑
This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand - ↑ Price, David P. T. The Pixar Touch (Vintage). — London: Vintage, 2009. — ISBN 0-307-27829-8
- ↑ Michael Rubin, «Droidmaker: George Lucas and the Digital Revolution» (2005), ISBN 0-937404-67-5
- ↑ List of publications from the DBLP Bibliography Server
- ↑ List of publications Archived 2015-12-22 at the Wayback Machine. from Microsoft Academic Search
- ↑ «Parkersburg, West Virginia»։ City-Data.com։ Վերցված է 2014-06-07
- ↑ Кэтмелл, Уоллес, 2014, էջ 26
- ↑ Catmull, Edwin Earl (1974). A subdivision algorithm for computer display of curved surfaces (PhD thesis). University of Utah.
- ↑ A conversation with Ed Catmull
- ↑ Innerview — Edwin Catmull
- ↑ «2011 National Film Registry More Than a Box of Chocolates»։ Library of Congress։ 2011-12-28։ Վերցված է 2011-12-28
- ↑ «'Silence of the Lambs', 'Bambi' and 'Forrest Gump' added to National Film Registry»։ New York Times: Artsbeat։ 2011-12-27։ Վերցված է 2011-12-28
- ↑ «The Pixar Story: Dick Shoup, Alex Schure, George Lucas, Steve Jobs, and Disney»
- ↑ Кэтмелл, Уоллес, 2014, էջ 46
- ↑ Barnes Brooks (2018-06-08)։ «Pixar co-founder to leave Disney after 'missteps'»։ CNBC։ Վերցված է 2018-06-09
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Эд Кэтмелл, Эми Уоллес Корпорация гениев: Как управлять командой творческих людей = Creativity, Inc. Overcoming The Unseen Forces That Stand In The Way Of True Inspiration. — М.: Альпина Паблишер, 2014. — 343 с. — ISBN 978-5-9614-4820-7
|