Հաշվողական տեխնիկայի միություն
Հաշվողական տեխնիկայի միություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | մասնագիտական միություն, գիտական ընկերություն, հրատարակչություն և open-access publisher?[1] |
Երկիր | ![]() |
Հապավում | ACM |
Հիմնադրված | սեպտեմբերի 15, 1947 |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, ԱՄՆ |
Գլխավոր քարտուղար | Ալեքսանդր Լ. Վուլֆ |
Կայք | acm.org acm.org[2] |
Հաշվողական տեխնիկայի միություն (անգլ.՝ Association for Computing Machinery, ACM), համակարգչային բնագավառում հնագույն և ամենախոշոր միջազգային կազմակերպություն է, որը միավորում է շուրջ 83 000 մասնագետների: Գլխամասը գտնվում է Նյու Յորքում:
Ամեն տարի միությունը շնորհում է Թյուրինգի և Գրեյս Մյուրեր Հեպերի մրցանակներ: Ընկերությունը շնորհում է նաև Գյոդելի, Դեյկստրի, Կնուտի, Գորդոն Բելի և Պարիս Կանելլակիսի մրցանակներ:
Բովանդակություն
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաշվողական տեխնիկայի միությունը կազմված է ավելի քան 170 տարածքային բաժանմունքներից և 35 հատուկ թեմատիկ խմբերից (անգլ.՝ special interest group, SIG), որոնց շրջանակներում իրականացվում է հիմնական գործունեությունը:
- SIGACT` ալգորիթմների և հաշվարկների տեսություն
- SIGAI` արհեստական բանականություն
- SIGCHI` մարդ-մեքենա փոխազդեցություն
- SIGCOMM` տվյալների փոխանցում
- SIGGRAPH — համակարգչային գրաֆիկա
- SIGKDD` տվյալների մշակում
- SIGMM` մուլտիմեդիա
- SIGMOD` տվյալների կառավարում
- SIGOPS — օպերացիոն համակարգ
- SIGPLAN` ծրագրավորման լեզու
- SIGSOFT` ծրագրային ապահովման մշակում
- SIGWEB` համաշխարհային սարդոստայն
Բացի այդ գոյություն ունեն 500 բուհական բաժանմունքներ: Կազմակերպության առաջին ուսանողական մասնաճյուղը ստեղծվել է 1961 թվականին Լուիզիանայի համալսարանում, Լաֆեյտում: Թեմատիկ խմբերը պարբերաբար կազմակերպում են սիմպոզիումներ, սեմինարներ, հրատարակում են մասնագիտական ամսագրեր, որոնցից շատերը ստացել են բարձր գիտամեթոդական գնահատականներ[3][4][5]:
Հաշվողական տեխնիկայի միությունը ֆինանսավորում է նաև համակարգչային գիտության հետ կապված միջոցառումներ, ինչպիսիք են`
- ACM/ICPC-ի կազմակերպում-ուսանողների համար ծրագրավորման գծով միջազգային օլիմպիադաների կազմակերպում:
- Գարրի Կասպարովի և IBM Deep Blue համակարգչի միջև շախմատային խաղի կազմակերպում:
Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
АСМ Press հրատարակում է Journal of the ACM (JACM) հեղինակավոր ամսագիրը և ընդհանուր ամսագրեր համակարգչային պրոֆեսիոնալների համար` Communications of the ACM (ինչպես նաև հանրահայտ Communications կամ CACM) և Queue: ACM-ի այլ հրապարակումները ընդգրկում են`
- ACM Crossroads, ԱՄՆ-ում հանրամատչելի ուսանողական համակարգչային ամսագիր:
- ACM Transactions կոչվող հատուկ համակարգչային գիտության ենթաճյուղերի համար նախատեսված ամսագրերի շարք:
- ACM Transactions on Computer Systems (TOCS)
- ACM Transactions on Database Systems (TODS)
- ACM Transactions on Graphics (TOG)
- ACM Transactions on Programming Languages and Systems (TOPLAS)
Չնայած Communications-ը այլևս չի հրատարակում առաջնային հետազոտությունների արդյունքները, շատ խոշոր բանավեճեր և համակարգչային գիտության պատմության վերաբերյալ նյութերը տպագրվում են հենց նրա էջերում:
Թվային գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաշվողական տեխնիկայի միության թվային գրադարանը (անգլ.՝ ACM Digital Library) կազմակերպության ամսագրերի, թերթերի և կոնֆերանսների արխիվն է: Առցանց ծառայությունները ներառում են այնպիսի ֆորումներ, ինչպիսին է` Ubiquity և Tech News digest-ը:
Հաշվողական տեխնիկայի միությունը պահանջում է հրապարակման դեպքում նշել կազմակերպության կողմից տրված բոլոր նյութերի հեղինակային իրավունքը: Հեղինակները կարող են իրենց նյութերը տեղադրել սեփական կայքերում, բայց պետք է հղում կատարեն Հաշվողական տեխնիկայի միության գրադարակի համապատասխան էջին: Չնայած նրան, որ հեղինակին չի թույլատրվում միջոցներ ստանալ իրենց աշխատանքներից օգտվելու համար, այնուամենայնիվ Հաշվողական տեխնիկայի միության կայքի նյութերից օգտվելու համար գրանցումը վճարովի է:
Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաշվողական տեխնիկայի միության նախագահը ընտրվում է երկու տարին մեկ, 2016 թվականի հուլիսին այդ պաշտոնում ընտրվել է Վիկի Լինն Հենսոնը:
Հաշվողական տեխնիկայի միությունը կառավարվում է խորհրդի կողմից, որը կազմված է նախագահից, փոխնախագահից, գանձապետից, նախկին-նախագահից, SIG-ի (անգլ.՝ SIG Governing Board) կառավարական ղեկավարման նախագահից, մամուլի կենտրոնի ղեկավարից, (անգլ.՝ Publications Board), SIG-ի կառավարական ղեկավարման երեք ներկայացուցիչներից և յոթ ընտրովի անդամներից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sutton C., Suber P. Society Open Access Research (SOAR) Catalog — 2007.
- ↑ http://www.sherpa.ac.uk/romeo/pub/3300/
- ↑ Top journals in computer science | General | Times Higher Education
- ↑ Computing Research and Education Association of Australasia — CORE Archived 2010-05-05 at the Wayback Machine.
- ↑ Eigenfactor