Jump to content

Դիփ Բլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Deep Blueից)
Deep Blue-ն Համակարգչային պատմության թանգարանում

Deep Blue-շախմատային գերհամակարգիչ, որը նախագծվել է IBM ընկերության կողմից և որը 1997 թվականի մայիսի 11-ին հաղթել է շախմատի աշխարհի գործող չեմպիոն Գարրի Կասպարովին։

1989 թվականին IBM ընկերությունը սկսում է շախմատային մեքենայի ստեղծման նախագիծը։ 1995 թվականին շախմատային միկրոպրոցեսորի նախագծումը ավարտված էր։ Նույն թվականի սեպտեմբերին արդեն ստացվել էր Deep Blue մեքենայի աշխատունակ տարբերակը։ 1996 թվականի փետրվարին Ֆիլադելֆիայում շախմատի գրոսսմեյստեր Ջոել Բենջամինի կողմից «վարժեցված» Deep Blue I-ը պարտվեց Գարրի Կասպարովի հետ խաղում 2-4 հաշվով։ Իսկ արդեն 1997[1] թվականի մայիսին Deep Blue II-ը Գարրի Կասպարովի հետ ունեցած խաղում հաղթող է ճանաչվում 3.5-2.5 հաշվով։ Դրանից հետո Կասպարովը մեղադրեց IBM-ին խարդախության մեջ և պահանջեց ռևանշ։ IBM-ը հրաժարվեց և գործածությունից հանեց Deep Blue-ն։

Deep Blue մեքենայի փնտրման պրոցեսը բաժանված էր 3 էտապի. սկզբում գլխավոր պրոցեսորը ուսումնասիրում էր շախմատային հնարավոր առաջին մակարդակները, այնուհետև օժանդակող պրոցեսորները կատարում էին հետագա հետազոտությունները։ Իսկ վերջնական մակարդակների հետազոտությունները կատարում էին շախմատային պրոցեսորները։ Deep Blue II-ի հիմքում ընկած էին շախմատային երկու գիրք, որոնք գրված էին նախկին գրոսմայստերների խաղերից հավաքած տվյալների հիման վրա։

Կասպարովի հետ խաղից հետո Deep Blue-ն այլևս հանրայինորեն շախմատ չի խաղացել։ Առաջին տարբերակը պահպանվում է Կալիֆորնիայի համակարգչային պատմության թանգարանում, իսկ երկրորդ տարբերակը՝ Ամերիկայի ազգային պատմության թանգարանում, որը գտնվում է Վաշինգտոնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Deep Blue շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
  • IBM.com, IBM-ի Deep Blue-ի վերաբերյալ հետազոտությունը
  • Sjeng.org, Deep Blue-ի համակարգի աշխատանքի նկարագրությունը