Ջեյմսը և հսկա դեղձը
Ջեյմսը և հսկա դեղձը անգլ.՝ James and the Giant Peach | |
---|---|
Տեսակ | կինոնկար |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, երաժշտական ֆիլմ, մանկական ֆիլմ և վեպի էկրանավորում |
Գործողության վայր | Անգլիա |
Հիմնված է | James and the Giant Peach? |
Ռեժիսոր | Henry Selick?[1][2][3][…] |
Սցենարիստ | Քերի Քիրքպատրիկ[2] և Ջոնաթան Ռոբերթս[2] |
Հնչյունավորում | Սայմոն Քելոու[4][5], Ռիչարդ Դրեյֆուս[4][5], Դևիդ Թյուլիս[4][5], Սյուզան Սարանդոն[4][5], Ջեյն Լիվզ[4][5] և Միրիամ Մարգուլիս[4][5] |
Պատմող | Փիթ Փոսթլեթուեյթ |
Պրոդյուսեր | Թիմ Բարթոն[2], Դենիզ դի Նովի[2] և Henry Selick?[2] |
Երաժշտություն | Ռենդի Նյուման |
Օպերատոր | Հիրո Նարիտա |
Երկիր | ԱՄՆ[6] |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Walt Disney Pictures, Ալիեդ Ֆիլմմեյկերս, Skellington Productions? և Guild Home Video? |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures, Նեթֆլիքս և Դիսնեյ+ |
Տևողություն | 79 րոպե |
Թվական | ապրիլի 12, 1996[7][8], հոկտեմբերի 15, 1997[7] և հուլիսի 25, 1996[9] |
Առաջադրում | «Օսկար» մրցանակ երաժշտական կամ կատակերգական ֆիլմի լավագույն երաժշտության համար և Annecy Cristal for a Feature Film? |
Պարգևներ | |
movies.disney.com/james-and-the-giant-peach |
Ջեյմսը և հսկա դեղձը (անգլ.՝ James and the Giant Peach) երաժշտական ֆենտեզի ֆիլմ, որը նկարահանվել է 1996 թվականին։ Ռեժիսորը Հենրի Սելիկն է։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ռոալդ Դալի` 1961 թվականին գրված նույնանուն գրքի։ Ֆիլմի պրոդյուսերը Թիմ Բարթոնն է, ում հետ Սելիկը նախկինում աշխատել էր Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ ֆիլմի վրա։ Ֆիլմում խաղարկային կինոն համատեղվում է կենդանի դերասանների և տիկնիկային անիմացիայի հետ։ Ֆիլմն ԱՄՆ-ում ստացել է PG տարիքային վարկանիշ՝ «որոշ վախեցնող պատկերների» համար։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Հենրի Տրոտտերն իր ծնողների հետ լողափին անհոգ կյանք էր վարում։ Նրանք ծրագրում են տեղափոխվել Նյու Յորքի ամենամեծ շենքը։ Սակայն դժբախտություն է պատահում․ Ջեյմսի ծնողները մահանում են «Ռնգեղջյուրի» մեղքով, որը հայտնվել էր ամպրոպի պատճառով։ Նյու Յորքի փոխարեն Ջեյմսը տեղափոխվում է իր երկու անպիտան մորաքույրների՝ Սպոնժեի և Պիկեի տուն։ Նրանք ամեն կերպ նվաստացնում են Ջեյմսին՝ ստիպելով նրան կատարել տնային բոլոր գործերը։
Մի օր փոքրիկ տղան փրկում է սարդի կյանքը։ Դրանից հետո Ջեյմսը հանդիպում է անծանոթի, որը գիտեր, թե որքան բարդ էր տղայի կյանքը։ Նա տղային տալիս է «կոկորդիլոսի կախարդական լեզուներ», որոնք օժտված են կախարդական հատկություններով։ Փորձելով թաքցնել դրանք՝ Ջեյմսը դեղձի ծառի արմատների մոտ սայթաքում և ձեռքից գցում է թանկարժեք նվերը, որի արդյունքում ոչ մեծ Դեղձը հանկարծակի վերածվում է հսկա մրգի։ Չար մորաքույրները որոշում են օգտվել այս իրավիճակից։ Դա նրանց գրեթե հաջողվում է, սակայն տղան որոշում է փորձել հեքիաթային մրգի համը։ Ջեյմսի հետ նույնպես հրաշքներ են տեղի ունենում, և նա հայտնվում է մրգի մեջ։ Այնտեղ նա ծանոթանում է հսկա միջատների հետ, որոնք դառնում են նրա լավագույն ընկերները։ Ջեյմսը և իր նոր ընկերները որոշում են փախչել դեղձից և գնալ Նյու-Յորք։ Այդպես սկսվում են նրանց բազում արկածները․․․
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոլ Տերրի՝ Ջեյմս
- Սայմոն Քելլոու
- Ռիչարդ Դրեյֆուսս
- Ջեյն Լիվզ
- Ջոաննա Լամլի
- Մարիամ Մարգուլիս
- Փիթ Փոսթլեթուեյթ
- Սյուզան Սարանդոն
- Դևիդ Թյուլիս
- Ջ․ Ստեֆեն Կոյլ
Ջեկ Սկելինգտոնը Թիմ Բյորտոնի Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ մուլտֆիլմից հայտնվում է ֆիլմում որպես կմախքների նավի նավապետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0116683/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=23587
- ↑ http://www.mafab.hu/movies/james-es-az-oriasbarack-45932.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://movieweb.com/movie/james-and-the-giant-peach/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.imdb.com/title/tt0116683/fullcredits
- ↑ Box Office Mojo - Movie Index, A-Z
- ↑ 7,0 7,1 http://www.d-zine.se/filmer/jamesochjaettepersikan.htm
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=3562
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ
- Բրիտանական ֆիլմեր
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի մուլտֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- 1996 ֆիլմեր
- 1996 մուլտֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1948 թվականին
- 1990-ականների բրիտանական ֆիլմեր