Ամերիկյան կինոասոցիացիայի վարկանիշների համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամերիկյան կինոասոցիացիայի վարկանիշների համակարգ (անգլ.`Motion Picture Association of America's film-rating system), օգտագործվում է Միացյալ նահանգներում և նրա տարածքներում՝ նշելու տվյալ ֆիլմի թեմատիկան և հարմար լինելը հանդիսատեսի որոշակի խմբերի համար։ Այս համակարգն օգտագործվում է միայն կինոնկարների գնահատման համար։ Հեռուստահաղորդումները և համակարգչային խաղերը գնահատվում են այլ համակարգերով։ Այս գործընթացը կրում է կամավորական բնույթ և չի պարտադրվում օրենքով։ Վարկանիշների համակարգը կոչված է երեխաների համար պատշաճ ֆիլմ ընտրելու հարցում ծնողներին օգնելու։

Վարկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թ.-ից Ամերիկյան կինոասոցիացիայի վարկանիշների համակարգները հետևյալն են՝

Ռեյտինգի տարբերանշանը նշանակումը[1]
G rating symbol
G rating symbol
Բոլոր տարիքի հանդիսատեսների համար(General Audiences)
(1968 թ.–ից)
PG rating symbol
PG rating symbol
Ծնողների ներկայության ցանկալիություն (Parental Guidance Suggested)
Որոշ նյութեր կարող են ոչ պատշաճ լինել 10 տարեկան և ցածր երեխաների համար
(1972 թ.–ից)
PG-13 rating symbol
PG-13 rating symbol
Խիստ զգուշացում ծնողներին
Որոշ նյութեր կարող են ոչ պատշաճ լինել 13 տարեկան և ցածր երեխաների համար
(1984 թ.-ից)
R rating symbol
R rating symbol
Սահմանափակված է (Restricted)
16-ից ցածր անձանց համար պետք է հասուն մարդկանց ներկայություն
(1968 թ.-ից)
NC-17 rating symbol
NC-17 rating symbol
Արգելվում է 17 տարեկան և ցածր անձանց համար (No One 17 and Under Admitted)
(1990 թ.-ից)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]