Քելսի Գրեմեր
Քելսի Գրեմեր անգլ.՝ Allen Kelsey Grammer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 21, 1955[1][1][2] (66 տարեկան) |
Ծննդավայր | Շարլոտե Ամալիե, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ, ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | քրիստոնեական գիտություն |
Մասնագիտություն | դերասան, կրկնօրինակող, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, գրող, սցենարիստ, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Camille Grammer? |
Երեխա(ներ) | Greer Grammer?, Spencer Grammer?, Jude Grammer? և Mason Grammer? |
Պարգևներ և մրցանակներ | Փրայմթայմ Էմմի մրցանակ |
kelseylive.com | |
Ալեն Քելսի Գրեմեր (անգլ.՝ Allen Kelsey Grammer, փետրվարի 21, 1955[1][1][2], Շարլոտե Ամալիե, Ամերիկյան Վիրջինյան կղզիներ, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կատակերգակ, հեռուստապրոդյուսեր, հեռուստառեժիսոր և երգիչ[3]: «Ոսկե գլոբուս» (1996, 2001, 2012) և «Էմմի» (1994, 1995, 1998, 2004, 2006) մրցանակների դափնեկիր[4]: Մեծ ճանաչում է ձեռք բերել NBC ալիքի «Ուրախ խմբակ» և «Ֆրեյզեր» կատակերգական հեռուստասերիալներում խաղացած Ֆրեյզեր Քրեյնի դերով:
Հայտնի է նաև «Հեռացնել շրջադիտակը» (1996), «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» (2006) ֆիլմերում խաղացած Գազան մուտանտի դերով և «Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը» (2014) ֆիլմերի վրա կատարված աշխատանքով[5]: Բացի այդ, Գրեմերը հնչյունավորել է բազմաթիվ անիմացիոն կերպարների՝ «Անաստասիա» մուլտֆիլմում (1997)՝ Վլադիմիրին, «Խաղալիքների պատմություն 2»ում (1999)՝ ջանասեր «Գարշահոտ» Փիթին և «Սիմփսոնները» մուլտիսերիալում (սկսված 1990 թվականի Krusty Gets Busted էպիզոդից)՝ Սայդշո Բոբին:
2011-2012 թվականներին դրամատիկական «Բոսը» հեռուստասերիալում կատարել է Չիկագոյի քաղաքապետ Թոմ Քեյնի գլխավոր դերը[6]:
Ամուսնացած է եղել չորս անգամ, ունի յոթ երեխա և մեկ թոռ[7]:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1955 թվականին Շարլոթա Ամալիա քաղաքում։ Գրեմերը, նախքան դպրոցը թողնելը և հաջող բեմական կարիերա սկսելը, Ջուլիարդի դպրոցում երկու տարի ուսանել է դրամա: Դերասանական կարիերան սկսել է 1981 թվականին Բրոդվեյ թատրոնում, որտեղ դեր է խաղացել «Մակբեթ» և «Օթելլո» պիեսներում։ Գրեմերի առաջին հեռուստատեսային դերը եղել է 1980-ականներին սկսված «Քեննեդի» մինի-սերիալում[8]: Սակայն մեծ ճանաչում է ձեռք բերել NBC հեռուստաալիքի «Ուրախ ընկերություն» սիթքոմում բժիշկ Ֆրեյզեր Քեյնի դերի շնորհիվ։ Ավելին, այս դերը այնքան հաջող էր, որ գործարկվել է Գրեմերի կերպարին նվիրված սփին-օֆֆում: Կերպարը ստացել է «Ֆրեյզեր» անվանումը և հեռարձակվել է 1993-2004 թվականները։
Գրեմերը հայտնի է նաև որպես հնչյունավորող դերասան: Նրա ձայնը կարելի է լսել «Անաստասիա» և «Խաղալիքների պատմություն 2» մուլտիպլիկացիոն ֆիլմերում։ 1990 թվականին «Սիմփսոններ» մուլտսերիալում նրա ձայնով խոսում էր Սայդշոու Բոբը։
Գրեմերը 14 անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի և հինգ անգամ դարձել է դափնեկիր․ դրանցից չորսը «Ֆրեյզեր» սերիալում խաղացած դերի համար է, իսկ մեկը՝ «Սիմփսոններ»-ի Սայդշոու Բոբի հնչյունավորման։ «Ոսկե Գլոբուս»-ի եռակի և կատակերգության բնագավառում Ամերիկյան մրցանակի կրկնակի դափնեկիր։ Իր երրորդ «Ոսկե Գլոբուս»-ը ստացել է 2012 թվականին՝ որպես հեռուստասերիալի լավագույն դերասան՝ «Բոսս» հեռուստասերիալում Չիկագոյի քաղաքապետի դերի համար։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեմերի ընտանիքին հետապնդել են ողբերգական իրադարձությունները։ Այսպես, 1968 թվականին հայրը գնդակահարվել է իրենց տան դիմաց, 1975 թվականին նրա քույր Քարենը դարձել է հայտնի մարդասպանի՝ Ֆրեդի Գլենի զոհը[9]:
Քելսին ունի յոթ երեխա:
Իր առաջին կնոջից՝ Դորին Ալդերամանից (ամուսնացած են 1982 թվականից մինչև 1990 թվականը), ունի դուստր՝ Սպենսեր Գրեմերը (ծնվել է 1983 թվականին), որը հեռուստատեսային դերասանուհի է[10]:
Ամուսնությունից դուրս՝ Բարի Բուքներից, ունի դուստր՝ Քենդեյս Գրիրը[11][12]:
Երրորդ կնոջից ՝ «Playboy»-ի նախկին մոդել Կամիլ Դոնատաչիից[12], ունի դուստր՝ Մեյսոն Օլիվիան (ծնվել է 2001 թվականին) և որդի՝ Ջուդ Գորդոնը (ծնվել է 2004 թվականին)[12]: Զույգը ամուսնացած է եղել 1997 թվականի օգոստոսից մինչև 2011 թվականի փետրվարի 10-ը:
2011 թվականի փետրվարի 25-ին՝ ամուսնալուծության գործընթացի ավարտից անմիջապես հետո, Գրեմերն չորրորդ անգամ ամուսնացել է բրիտանուհի Քեյթ Ուելշի հետ, որը նրանից փոքր է 25 տարով[13]: Զույգը ունի երեք երեխա՝ դուստրը՝ Ֆեյթ Էվանգելին Էլիասը (англ. Faith Evangeline Elisa, ծնվել է 2012 թվականի հուլիսի 13-ին), որդիները՝ Քելսի Գաբրիել Էլիասը (англ. Kelsey Gabriel Elias, ծնվել է 2014 թվականի հուլիսի 22-ին) և Օդեն Ջեյմս Էլիաս (անգլ. ՝ Jayden James Ellis, ծնվել է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին)։
Հանրապետական կուսակցության անդամ է: 2008 թվականի նախագահական ընտրություններում Գրեմերն ի սկզբանե պաշտպանել Է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի, իսկ ավելի ուշ՝ Ջոն Մաքքեյնի թեկնածությունը:
Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1984-1993 | ս | Ուրախություն | Cheers | բժիշկ Ֆրեյզեր Քրեյն |
1990-2019 | սմ | Սիմփսոնները | Simpsons | Սայդշոու Բոբ |
1992 | ֆ | Սիրո մոլորակ | Planet of Love | Փիթր |
1992 | ս | Աստղային ճանապարհ: Հաջորդ սերունդը | Star Trek: The Next Generation | կապիտան Բաթեսոն |
1993-2004 | ս | Ֆրեյզեր | Frasier | բժիշկ ֆրեյզեր Քրեյն |
1996 | ֆ | Հեռացնել շրջադիտակը | Down Periscope | Թոմաս Դոջ |
1997 | մֆ | Անաստասիա | Anastasia | Վլադիմիր |
1998 | ֆ | Պենտագոնի պատերազմը | The Pentagon Wars | Maj. Gen. Partridge |
1999 | մֆ | Խաղալիքների պատմություն 2 | Toy Story 2 | ջանասեր Գարշահոտ Փիթ |
2001 | ֆ | 15 րոպե | 15 Minutes | Ռոբերտ Հոքինս |
2003 | մս | Կեղտոտ Հարի | Gary the Rat | Գերի «Քրիս» Էնդրյու |
2006 | ֆ | Իքս մարդիկ։ Վերջին մարտը | X-Men: The Last Stand | բժիշկ Գազան |
2007 | հխ | The Simpsons Game | The Simpsons Game | Սայդշոու Բոբ |
2009 | ֆ | Փառք | Fame | Ջոել Քրենսոն |
2011 | ֆ | Ես չգիտեմ, թե ինչպես է նա անում դա | I Don't Know How She Does It | Քլարկ Կուպեր |
2013 | մֆ | Օզի լեգենդը: Դորոթին վերադառնում է | Legends of Oz: Dorothy's Return | Երկաթե փայտահատ |
2014 | ֆ | Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը | X-Men: Days of Future Past | բժիշկ Գազան |
2014 | ֆ | Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը | Transformers: Age of Extinction | Հարոլդ Աթինջեր |
2014 | ֆ | Անզուսպները 3 | The Expendables 3 | Բոնապարտ |
2016-2018 | մֆ | Արագիլները | Storks | որսորդ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ Transcript: Twenty Years of 'Frasier' from. Fox News. Retrieved May 2, 2012.
- ↑ Kelsey Grammer: Awards
- ↑ Kroll Justin (2013-05-01)։ «Kelsey Grammer to Play Villain in 'Transformers 4′»։ Variety
- ↑ Bianco Robert (2011-10-21)։ «Kelsey Grammer rules on the unruly 'Boss'»։ USA Today
- ↑ Michaud, Sarah; Zuckerman, Blaine Kelsey Grammer Becomes Grandfather(անգլ.) // People : magazine. — Mark Allen Group, 2011. Архивировано из первоисточника 15 Հունվարի 2012.
- ↑ «Kelsey Grammer - Film Actor, Theater Actor, Actor, Television Actor - Biography»։ web.archive.org։ 2018-03-23։ Վերցված է 2019-11-17
- ↑ Edecio Martinez (2009-07-27)։ «Kelsey Grammer Faces Sister's Killer» (անգլերեն)։ CBS News։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին
- ↑ «Spencer Grammer» (անգլերեն)։ TVGuide.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-15-ին։ Վերցված է 2012-01-15
- ↑ Michael A. Lipton Cheers and Tears: For Kelsey Grammer, Divorcing Wife and Losing An Unborn Child Is the Latest of Life's Cruel Blows (англ.) // People : magazine. — Mark Allen Group, 1993. — В. 1 (July 05). — Т. 40.
- ↑ 12,0 12,1 12,2 «Kelsey Grammer» (անգլերեն)։ HelloMagazine.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-15-ին։ Վերցված է 2015-04-17
- ↑ «Kelsey Grammer Is a Married Man – Again»։ People (անգլերեն)։ 2011-02-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին
|
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ