Ռուդոլֆ Ջուլիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուդոլֆ Ջուլիանի
անգլ.՝ Rudolph Giuliani
Rudy Giuliani.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Manhattan College? և Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց
Գիտական աստիճան՝ Բակալավր
Մասնագիտություն՝ փաստաբան, քաղաքական գործիչ, գրող և ձեռնարկատեր
Ծննդյան օր մայիսի 28, 1944(1944-05-28)[1][2] (75 տարեկան)
Ծննդավայր Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Rudolph William Louis Giuliani
Մայր Helen Giuliani?
Ամուսին Judith Giuliani?
 
Ինքնագիր Rudy Giuliani Signature.svg
 
Պարգևներ

Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր, Ռոնալդ Ռեյգանի ազատության պարգև, Գոլդեն Փլեյթ մրցանակ, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», «Դաբլսպիկ» մրցանակ և Richard A. Cook Gold Medal?

Ռուդոլֆ Ուիլյամ Լուսի «Ռուդի» Ջուլիանի (անգլ.՝ Rudolph William Louis Giuliani, մայիսի 28, 1944(1944-05-28)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, 1994-2001 թվականներին Նյու Յորքի քաղաքապետ՝ Հանրապետական կուսակցությունից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նյույորքյան Բրուքլինի շրջանի կաթոլիկ ընտանիքում, Իտալիայից ներգաղթածների թոռ է: Հայրը՝ Հարոլդ Ջուլիանին, ով աշխատում էր որպես սանտեխնիկ, երիտասարդ տարիներին՝ 1934 թվականին, ձերբակալվել է կաթի վաճառողի վրա զինված հարձակման մեղադրանքով, և մեկուկես տարի անց է կացրել բանտում, սակայն հասուն տարիներին քրեական գործերում ներքաշված չի եղել, և իր որդու խոսքերով՝ իրեն անբարյացակամություն է հաղորդել՝ մաֆիայի նկատմամբ: Մայրը՝ Հելենը, հայրական ազգանվամբ՝ դ՛ Ավանզո, հաշվապահ էր աշխատում: Նրա 4 հորեղբայրները ոստիկաններ էին, իսկ մեկը՝ հրշեջ:

Ռուդոլֆ Ջուլիանին Բրուքլինում ավարտել է եպիսկոպոս Լաֆլինի անվան միջնակարգ դպրոցը (1961 թվական), Բրոնքսի Մանհեթեն քոլեջը (1965 թվական), Նյույորքյան համալսարանի իրավունքի դպրոցը (1968 թվական, գերազանցության դիպլոմով):

Քաղաքական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական տարիներին պատկանում էր Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների թվին, որն ավանդաբար ավելի ազդեցիկ էր Նյու Յորքում: 1970-ական թվականների կեսին գրանցվեց որպես անկուսակցական, իսկ 1980 թվականի դեկտեմբերին՝ նախագահական ընտրություններում Ռեյգանի հաղթանակից մեկ ամիս անց, պաշտոնապես դարձավ հանրապետական:

1980 թվականին լինելով դատախազ՝ հանդես է եկել Ջոզոֆ Բոնաննոյի՝ «Բանանյան Ջո»-ի մեղադրյալի դերում, ով հայտնի էր որպես նյույորքյան մաֆիայի պարագլուխ՝ «5 ընտանիքներից» մեկի ղեկավարը:

Նյու Յորքի քաղաքապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին առաջին անգամ իր թեկնածությունն առաջադրեց Հանրապետական կուսակցությունից, սակայն աննշան զիջեց դեմոկրատ թեկնածու Դեվիդ Դինքինսին (49 %-ը 51 %-ի դեմ): 1993 թվականին նա երկրորդ անգամ առաջադրեց իր թեկնածությունը՝ որպես քաղաքապետի թեկնածու, և այս անգամ հաղթեց Դինքինսին՝ 49 %-ը 46 %-ի առավելությամբ, և դարձավ 2-րդ հանրապետականը, ով զբաղեցնում էր այդ պաշտոնը: Նախընտրական քարոզարշավը վարեց հանցավորության դեմ պայքարի, հարկերի իջեցման և կենսամակարդակի բարձրացման մասին լոզունգներով: 1997 թվականին վերընտրվեց երկրորդ անգամ՝ հաղթելով Ռութ Մեսինջերին՝ 59 %-ը 41 %-ի առավելությամբ:

Հանցավորության դեմ պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկեց ակտիվորեն պայքարել հանցավորության դեմ՝ հենվելով՝ կոտրված պատուհանների տեսության վրա, որն ասում է, որ անհրաժեշտ է պայքարել մանր հանցագործությունների դեմ, որպեսզի թույլ չտալ դրանց թվի ավելացում և անցում քրեական տարրեր պարունակող ապօրինի գործողություններից ավելի ծանր հանցագործությունների (ճիշտ այնպես, ինչպես եթե ուշադրություն չդարձվի մի քանի կոտրված ապակիներին, հանցագործները կարող են աստիճանաբար քանդել ողջ շենքը): Այս ուղղությամբ առաջին հաջողված ակցիաներից մեկը «մաքրողների» դեմը պայքարը դարձավ (դրանք այն մարդիկ են, ովքեր գումար էին պահանջում վարորդներից՝ մեքենաների դիմային ապակիների անորակ և «բռնի» լվացման համար՝ կանգնելով կարմիր լույսի ներքո կամ շարժվելով մեքենաների կուտակման մեջ): Ջուլիանին հիշեցնում էր, որ նման «մաքրողները» ընդամենը 180-ն էին: Նրանց համար տեղում դուրս էին գրվում տուգանքի ծանուցագրեր՝ երթևեկության կանոնները խախտելու պատճառով: Ընդ որում՝ նախկինում այլ իրավախախտումներ արածներին սպառնում էր նաև ազատազրկում:

Ավելի քիչ ժամկետում, քան 1 ամիսն է, մեզ հաջողվեց զգալիորեն կրճատել այս խնդրի սրվածությունը: Իրավիճակն ակնհայտ կերպով բարելավվեց: Նյույորքցիներին սա դուր եկավ ճիշտ այնպես, ինչպես բոլոր այն ներդրողներին, ովքեր գումար էին ներդնում քաղաքի հետագա զարգացման համար և բացում նոր աշխատատեղեր՝ քաղաքի բնակիչների համար: Սա մեր առաջին հաստատուն հաջողությունն էր:

Ջուլիանին նորամուծություն կատարեց Նյու Յորքի ոստիկանությունում՝ ներդնելով CompStat ծրագիրը, որի շրջանակներում քաղաքի կոմկրետ հատվածներում հետևողական էին փողոցային քրեական ակտիվությանը, իսկ դրա պատասխանատվությունը շրջանային ոստիկանությունների սպաներինն էր։ CompStat-ը թույլ է տալիս կանխել հանցագործությունը՝ դեռևս իր ծագման վաղ փուլում, քանի դեռ այն լայնամասշտաբ խնդիր չի դարձել։ Այս ծրագիրը 1996 թվականին ստացավ մրցանակ՝ պետական կառավարման ոլորտում լավագույն նորամուծության համար, որը հանձնվում էր Ջոն Քենեդու անվան պետական կառավարման դպրոցի կողմից։ Այս ծրագիրը ներդրվել է նաև ԱՄՆ-ի այլ խոշոր քաղաքներում և արտասահմանում։

Ջուլիանիի և քաղաքային ոստիկանության ակտիվ գործունեությունը հանգեցրեցհանցավորության կտրւկ նվազման։ Տարբեր տվյալների համաձայն՝ հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 50—67 %-ով, սպանություննրի թիվը՝ 64—70 %-ով։ Միևնույն ժամանակ Ջուլիանիի աշխատանքը՝ որպես քաղաքապետ, քննադատության էր ենթարկվում աֆրոամերիկյան հասարակության կողմից, որի ներկայացուցիչները ոստիկանությանը մեղադրում էին իրենց նկատմամբ չափազանց բիրտ գործողություններում։ Քննադատություն էր հնչում նաև հասարակության լիբերալ մասի կողմից․ վերջիններս դժգոհ էին կառավարման ավտորիտար ոճից։

Ջուլիանի և Արաֆաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Ջուլիանին գլխավորեց «Նյու Յորքն ընդունում է հյուրեր» կոմիտեն, որն անցկացնում էր պաշտոնական արարողություններ՝ նվիրված ՄԱԿ-ի հիսունամյակին։ Ջուլիանին հրաժարվեց հրավիրատոմսեր ուղարկել պաղեստինյան ներկայացուցչությանը, Կուբայի, Իրանի, Լիբիայի, Հյուսիսային Կորեայի, Սոմալիի և Հարավսլավիայի ներկայացուցիչներին։ Սակայն պաղեստինյան առաջնորդ Յասեր Արաֆաթը հայտվեց Լինքոլն կենտրոնում տեղի ունեցող պաշտոնական արարողությանը։ Համերգից առաջ Ջուլիանին իր աշխատակիցներին կարգադրություն տվեց․ «Դու՛րս վռնդեք նրան։ Նա եկել է առանց հրավերքի»։ Արաֆաթն ստիպված էր լքել դահլիճը։ Ջուլիանիի՝ Արաֆաթի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքը կապված է այն հանգամանքի հետ, որ քաղաքապետը պաղեստինյան առաջնորդին համարում էր ահաբեկիչ և մեղավոր՝ 1985 թվականին կազմակերպված՝ Achille Lauro-ի զավթման մեջ, ինչի արդյունքում սպանվեց ամերիկացի զբոսաշրջիկ․ «Ես երբեք չեմ մոռանում նրանց, ովքեր սպանում են ամերիկացիներին։ Այդ գործողության իրականացման հրամանը տված մարդը՝ Յասեր Արաֆաթը, դրա համար լիարժեք պատասխանատվություն է կրում»։

Սեպտեմբերի 11[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Ջուլիանին համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, երբ ինքը մասնակցում էր փրկարարական աշխատանքների կատարմանը՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա ահաբեկչական հարձակումներից հետո։ Ամենից առաջ նա հայտնի դարձավ ռադիոյով իր անկեղծ ելույթներով, որոնք ուղղված էին Նյու Յորքի բնակիչներին, նա կանխում էր հանրության մեջ խուճապի տարածումը, համոզում էր նրանց, որ իրավիճակը վերահսկվում է իշխանությունների կողմից։ Ավելի ուշ նա հիշում է, որ հանգստություն պահպանելու մեջ նրան օգնում էր հոր տված խորհուրդը․

Լավագույն խորհուրդն ինձ իմ հայրն է տվել․ «Եթե դու վտանգի մեջ ես, ու քո շրջապատում բոլորը խուճապի մեջ են, վախից գոռում են, ստիպիր քեզ հանգստանալ։ Ուղղակի ստիպիր։ Ասա ինքդ քեզ․ «Ես հանգիստ եմ, ես ոչնչից չեմ վախենում»։ Եթե տանը հրդեհ է, և մարդիկ սարսափի մեջ միայն կրակ են տեսնում, ապա այն մարդը, ով պահպանում է հանգստություն, կգտնի պահեստային ելքը»։

Time ամսագիրը նրան ճանաչել է «Տարվա մարդ 2001»։ հենց այդ ամսագիրը նշում էր․ «Շնորհակալություն Ջուլիանիին, որ նա մեզ ավելի շատ է հավատում, քան մենք ինքներս, շնորհակալություն նրա զարմանալի խիզախության և անհրաժեշտ սառնասրտության համար»։ (Ամսագրի տվյալների համաձայն՝ ընթերցողներից ամենաշատ առաջարկությունը՝ որպես թեկնածու, ստանում էին 2 հոգի՝ Ջուլիանին և Բուշը։ Բեն Լադենը 3-րդ տեղում էր։ Բացատրելով ամսագրի որոշումը՝ Time-ի գլխավոր խմբագիր Ջեյմս Քելլին հայտնում էր, որ Ջուլիանին, ով առանձնակի է իրեն պահել սեպտեմբերի 11-ի ողբերգության ժամանակ, «էմոցիոնալ առումով մեզ վրա այնպես է ազդել, ինչպես ուրիշ ոչ ոք, ներառյալ՝ նախագահ Բուշին»[3] 2002 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը նրան շնորհեց ասպետական պատվո տիտղոս)։

Սեպտեմբերի 11-ից հետո զգալի ճանաչում ստացավ Ջուլիանիի որոշումը՝ վերադարձնելու 10 մլն դոլարը, որը տուժողների օգնության ֆոնդին էր փոխանցվել սաուդան արքայազն ալ Վալիդի կողմից, ով իր այդ պարգևից հետո իր մամլո ծառայության միջոցով կոչ էր անում ԱՄՆ-ին՝ «վերանայելու իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, պաղեստինյան կողմի հետ կապված ավելի հավասարակշռված մոտեցում մշակել»։ Մահացածների բազմաթիվ հարազատներ սատարեցին նրան՝ իր այդ որոշման մեջ՝ հայտարարելով՝ «մեզ պետք չեն այդ արյունոտ փողերը»։

Ջուլիանիի քննադատները հաստատում են, որ նա այդքան շատ ժամանակ անցկացրեց Համաշխարհային առևտրի կենտրոնի ավերակներում, քանի որ «Արտակարգ իրավիճակների գրասենյակի» շտաբ֊բնակարանը (անգլ.՝ Office of Emergency Management), որտեղ պետք է որ աշխատեր Նյու Յորքի քաղաքապետը, Ջուլիանիի անփութության հետևանքով տեղակայվել էր չպաշտպանվող բունկերում, իսկ 23-րդ հարկում 7 ՀԱԱ-ն էր, որտեղ էլ ոչնչացվեց ահաբեկչական հարձական արդյունքում։

2001 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի նոյեմբերին Ջուլիանին չմասնակցեց քաղաքապետի նոր ընտրություններին, քանի որ օրենքով իրավունք չուներ երրորդ անգան անընդմեջ թեկնածությունն առաջադրելու։ Սակայն նա նշանակալի դեր ունեցավ այն գործում, որ նրան փոխարինող դարձավ հանրապետական Մայքլ Բլումբերգը։

2002 թվականին Ջուլիանին հիմնեց Giuliani Partners ընկերությունը, որն աշխատում էր անվտանգության և ինվեստիցիաների համակարգմամբ։ 2004 թվականին Giuliani Partners-ը տիրացավ Ernst & Young Corporate Finance ինվեստիցիոն բանկին, որն ավելի վաղ համանուն հաշվապահական ընկերության մաս էր հանդիսանում։ Բանկը վերանվանվեց՝ դառնալով Giuliani Capital Advisors։ 2005 թվականին այն դարձավ նյույորքյան Bracewell & Patterson մասնաճյուղի տեխասյան իրավաբանական ընկերության գործընկերն ու ղեկավարը՝ վերանվանվելով ու դառնալով Bracewell & Giuliani։

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիանին ինքն իրեն է մարմնավորել «Օրենք և կարգուկանոն» (11 սեզոն (2000-2001 թվականներ), 1 սերիա) և «Գրեյվս» (1 սեզոն (2016 թվական), 1 սերիա) սերիալներում, ինչպես նաև ինքն իրեն է մարմնավորել «Չարիքի կառավարումը» ֆիլմում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիանի ամուսնացել է 3 անգամ։ Առաջին կինը՝ Ռեգինան, նրան հեռու բարեկամ է՝ զարմուհին։ Նա ամուսնացել է 1968 թվականին, ամուսնալուծվել՝ 1982 թվականին։ Երկրորդ կինը՝ Դոննան, հեռուստահաղորդավարուհի և դերսանուհի է։ Ամուսնությունը գրանցվել է 1984 թվականին, ամուսնալուծվել է 2002 թվականին․ այս ամուսնությունից ծնվել են որդին՝ Էնդրյուն, և դուստրը՝ Քերոլայնը։ Իրենց ամուսնության վերջին տարիներին ամուսինները սուր կոնֆլիկտի մեջ էին գտնվում, ինչն ակտիվորեն քննարկվում էր մամուլի կողմից։ Կոնֆլիկտի պատճառը քաղաքապետի նոր ընկերուհին՝ Ջուդիտն էր։ Երրորդ կինը հենց Ջուդիտն էր, ով դեղագործական ընկերության մենեջեր էր։ Ամուսնությունը գրանցվել է 2003 թվականին։

2000 թվականին Ջուլիանին քիմիոթերապիայի ինտենսիվ կուրս ընդունեց, ինչը կապված էր նրա մոտ հայտնաբերված պրոստատիտի քաղցկեղի հետ։ Դրանից հետո նա վերադարձավ ակտիվ քաղաքական֊հասարակական գործունեությանը։ Սակայն հիվանդությունը հանգեցրեց նրան, որ նույն տարում նա հրաժարվեց ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի նահանգապետի պաշտոնի համար պայքարից, իսկ այս որոշման վրա ազդեցին նաև Ջուլիանիի ընտանեկան խնդիրները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ammann, Daniel =The King of Oil: The Secret Lives of Marc Rich |publisher=St. Martin's Press |location=New York |year=2009 |isbn=0-312-57074-0}}
  • Wayne Barrett (2000). Rudy!: An Investigative Biography of Rudolph Giuliani. Basic Books; 0-7567-6114-X (Reprint by Diane Publishing Co.).
  • Bratton William, Knobler, Peter (1998)։ Turnaround: How America's Top Cop Reversed the Crime Epidemic։ New York: Random House։ ISBN 978-0-679-45251-5 
  • Christopher X. Brodeur (2002). Perverted Little Creep: Mayor Giuliani vs Mayor Brodeur. ExtremeNY books, 0-9741593-0-1.
  • David Dinkins Peter Knobler (2013). A Mayor's Life: Governing New York's Gorgeous Mosaic. PublicAffairs, 978-1-61039-301-0
  • Doney, Kristin, Giuliani, Rudolph, W. (1998)։ What Will You Be?։ Public/Private Initiatives Inc. 
  • Giuliani, Rudolph W., Kurson, Ken (2002)։ Leadership (book)։ Miramax Books։ ISBN 0-7868-6841-4 
  • Juan Gonzalez (journalist) (2002). Fallout: The Environmental Consequences of the World Trade Center Collapse. New Press, 1-56584-754-7.
  • John Heilemann =John Heilemann |first2=Mark |last2=Halperin |authorlink2=Mark Halperin |title=Game Change|publisher=HarperCollins |location=New York |year=2010 |isbn=0-06-173363-6}}
  • Kirtzman, Andrew (2001)։ Rudy Giuliani: Emperor of the City։ Harper Collins։ ISBN 0-06-009389-7 
  • Ed Koch (1999). Giuliani: Nasty Man. Barricade Books. 1-56980-155-X.
  • Evan Mandery (1999). The Campaign: Rudy Giuliani, Ruth Messinger, Al Sharpton, and the Race to Be Mayor of New York City. Westview Press, 0-8133-6698-4.
  • Newfield, Jack, (2003). The Full Rudy: The Man, the Myth, the Mania. Thunder's Mouth Press, 1-56025-482-3.
  • Polner, Robert, (2005). America's Mayor: The Hidden History of Rudy Giuliani's New York. Soft Skull Press, 1-932360-58-1.
  • Polner, Robert, (2007). America's Mayor, America's President? The Strange Career of Rudy Giuliani. [Preface by Jimmy Breslin] Soft Skull Press, 1-933368-72-1.
  • Siegel =The Prince of the City: Giuliani, New York, and the Genius of American Life |publisher=Encounter Books |isbn=1-59403-084-7 |authorlink=Fred Siegel}}
  • Strober, Deborah Hart, Strober, Gerald S. (2007)։ Giuliani: Flawed Or Flawless? The Oral Biography։ John Wiley & Sons։ ISBN 0-471-73835-2 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝