15 րոպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
15 րոպե
15 Minutes
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Germany.svg Գերմանիա
Ժանրմարտաֆիլմ[1][2], Ընկեր ոստիկանների մասին պատմող ֆիլմ, թրիլեր, քրեական և դրամա
Թեմասերիական մարդասպան
Թվական2001 և ապրիլի 12, 2001[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Հերցֆելդ[4][1][5][6][7][8]
ՊրոդյուսերՋոն Հերցֆելդ
Սցենարի հեղինակՋոն Հերցֆելդ
ԴերակատարներՌոբերտ Դե Նիրո[4][5][6][2][9][7][8], Էդվարդ Բյորնս[4][5][6][2][9], Քելսի Գրամեր[4][6][2][9], Avery Brooks?[9], Կարել Ռոդեն[4][9], Օլեգ Տակտարով[4][9], Melina Kanakaredes?[4][6][9], Փոլ Հելման[4][9], Քիմ Քեթրոլ[4][9], Վերա Ֆարմիգա[4][6][9], Անտոն Ելչին[4][9], Շարլիզ Թերոն[4][9], Darius McCrary?[4][9], Ջեյմս Հենդի[4][9], Roland Kickinger?, Վլադիմիր Մաշկով[4][9], Դևիդ Ալան Գրիր[10], Ռոզաննա Բարր[10], Kata Dobó?[10], Toni Kalem?[10], Բարրի Պրայմուս[10], Malcolm-Jamal Warner?[10] և Ռիչի Կոստեր[10]
ՕպերատորJean-Yves Escoffier?
ԵրաժշտությունAnthony Marinelli?
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն120 րոպե
Բյուջե60 մլն $

15 րոպե (անգլ.՝ 15 Minutes), ռեժիսոր Ջոն Հերցֆելդի ֆիլմը։ Նկարահանվել է ԱՄՆ-ում և էկրան է բարձրացել 2001 թվականին։ Դինամիկ մարտաֆիլմ «լավ խուզարկուների» (Ռոբերտ Դե Նիրո, Բյորնս) և «վատ տղաների» (Ռոդեն, Տակտարով) մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու խարիզմատիկ կերպարները՝ Էմիլ Սլովակը և Օլեգ Ռազգուլը անհայտ արևելաեվրոպական երկրից գալիս են ԱՄՆ։ Երկուսն էլ նոր էին բանտից դուրս եկել և հաշվարկում էին ստանալ ավարի իրենց մաս, որը ստացվել էր իրենց կողմից ավելի վաղ թալանված բանկից։ Գտնելով երրորդ հանցակցին՝ նրանք պահանջում են իրենց պարտքը։ Սակայն նա մերժում է։ Էմիլը սպանում է նախկին գործընկերոջը և նրա կնոջը, ինչի ժամանակ Օլեգ Ռազգուլը տեսանյութ է նկարահանում բռնության տեսարաններով։ Ոչնչացնելով հետքերը՝ հանցագործները հրկիզում են Միլոշի բնակարանը։ Սպանության պատահական վկան է դառնում ընտանիքի ծանոթ Դաֆնան, ով հասցնում է փախչել։

Ոստիկան Ջորդան Վարշավան (ֆիլմում բոլոր ազգանունները ունեն թեթևակի երգիծական իմաստ) արագորեն բացահայտում է հրդեհի քրեական բնույթը։ Հետաքննությանը միանում է նաև փորձառու ոստիկանական սպա Էդի Ֆլեմինգը (անգլ.՝ Fleming֊ից, ֆլամանդացի), որի կերպարը այնքան նշանակալի է, որ տեղական հեռուստատեսությունը նրա հետազոտման հիման վրա թողարկում է շարունակական շոուներ։ Հաղորդավարները Ֆլեմինգին ակնբախ հետևում են։ Հետախույզները հանցագործների հետ մարտի են բռնվում։

Թվացյալ անպատժելիությունից հանդգնանալով՝ հանցագործները կատարում են հանցանքը հանցանքի հետևից, ամբողջը ֆիքսելով տեսանյութերի վրա։ Դետեկտիվները գնում են արյունոտ հետքով և գրեթե բռնում են նրանց։ Ձձգվող հետախուզումը արդյունք չի տալիս։ Ավելին, Սլովակի ձեռքում է հայտնվում Ֆլեմինգի օգնականի թղթապանակը, իսկ այդտեղ գտնվում էր Էդիի հասցեով այցեքարտը։ Ուրիշի հաջողության նկատմամբ տածելով տհաճաչություն և նախանձ՝ ներխուժում են Ֆլեմինգի տուն և տեսախցիկի առջև սպանում նրան։ Հանցագործների մոտ նոր միտք էր առաջացել․ հեռուստատեսությանը վաճառել հայտնի դետեկտիվի վերջին արկածների տեսաերիզը։ Քաղաքի, և հատկապես՝ ոստիկանների զարմանքի և ցասումի տակ է հայտնվում նաև մի պրոդյուսեր, ով պատրաստ էր վճարել միլիոն դոլար և հրապարակել այդպիսի տեսանյութը եթերով։ Դա Ռոբերտ Հոքինսն էր (անգլ.՝ Hawk — բազե), շոուի կազմակերպիչը, ում հաջողություն էր բերել Ֆլեմինգը։

Հանցագործներին փառք է անհրաժեշտ։ Նրանք գնում են հայտնի ռեստորան, որպեսզի շոուի հաղորդման ժամանակ հետևեն բազմաթիվ այցեուների ռեակցիային։ Նրանց կճանաչեն և խուճապ կառաջանա։ Բանդիտները չեն վախենում ձերբակալումից, նրանց դա ավելի շուտ շահավետ է։ Նրանց երևակայությամբ իրենք ազատվելու են խելագարության պատճառով, դառնալու են փառահեղ հեռուստաաստղեր, ստանալու են հոնորարներ։ Ոչ մի հանցագործ չի կարող իր հանցացի հետ կիսել այդ ավարը։ Սլովակը կրակում է Ռազգուլին, իսկ ինքը կապարի գնդակ է ստանում Ջորդանից։ Նրանց տեսանյութը չի հայտնվում հեռուստաշոուում։ Հաղորդավար Հոքինսը ծռծռացող Ռազգուլին է մոտենում, որպեսզի նրանից հարցազրույց վերցնի հեռվում երևացող Ազատության արձանի ֆոնի վրա։

Վերջնական տեսարանում Ռոբերտ Հոքինսը ոստիկան Վարշավային առաջարկում է փոխարինել ֆլեմինգին և դառնալ հեռուստաաստղ մեծ պարգևավճարի փոխարեն։ Ջորդանը, առանց մի խոսք ասելու հարվածում է նրան և հեռանում իրեն շրջապատող ոստիկանների լուռ համաձայնության ներքո։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռոբերտ Դե Նիրո Էդի Ֆլեմինգ Էդի Ֆլեմինգ
Էդվարդ Բյորնս Ջորդան Վարշավա Ջորդան Վարշավա
Քեսլի Գրամեր Ռոբերտ Հոքինս Ռոբերտ Հոքինս
Մելինա Կանակարեդես Նիկոլետ Նիկոլետ
Կարել Ռոդեն Էմիլ Սլովակ Էմիլ Սլովակ
Օլեգ Տակտարով Օլեգ Ռազգուլ Օլեգ Ռազգուլ
Վլադիմիր Մաշկով Միլոշ Կարլովв Միլոշ Կարլովв
Վերա Ֆարմիգա Դաֆնա Դաֆնա
Շերլիզ Թերոն Ռոուզ Հեմ Ռոուզ Հեմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]