Հրաշք Հուդզոնի վրա (ֆիլմ)
«Հրաշք Հուդզոնի վրա» (անգլ.՝ Sully), ռեժիսոր և համապրոդյուսեր Քլինթ Իստվուդի և սցենարիստ Թոդ Կոմարնիկի ամերիկյան կենսագրական դրամատիկական ֆիլմ, որը պատմում է US Airways-1549 չվերթի և Սալի մականունով Չեսլի Սալենբերգերի մասին։ Հիմնված է Սալենբերգերի և Ջեֆրի Զասլոուի «Բարձրագույն պարտք։ Իսկապես կաևորի իմ փնտրտուքը» ինքնակենսագրականի վրա։
Գլխավոր դերակատարները Թոմ Հենքսը, Աարոն Էկհարտը և Լորա Լինին են։ Ֆիլմը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին Warner Bros. կինոընկերության կողմից սովորական և IMAX կինոթատրոնների համար[15]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն, ինչ կատարվել է 2009 թվականի հունվարի 15-ին, անվանում են «Հրաշք Հուդզոնի վրա»։ Այդ օրը Cactus 1549 չվերթի հրամանատար Չեսլի Սալենբերգերը Airbus A320 ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքի Հուդզոն գետի սառը ջրերի վրա։ Ինքնաթիռում գտնվող 155 մարդկանցից ոչ ոք չի զոհվել։ Չնայած մարդկանց և ԶԼՄ-ների հիացմունքին` սկսվեց հետաքննություն, որը վտանգի տակ էր դնում Սալենբերգերի վարկանիշը և երկարամյա կարիերան։
Դժգոհության էությունն այն էր, որ թռիչքի համակարգչային մոդելը ցույց էր տալիս, որ թռչունների հետ բախումից հետո, որը երկու շարժիչները շարքից հանել էր առավելագույն ցածր բարձրության վրա, օդաչուները կարող էին ինքնաթիռը կայանել մոտակա երկու օդանավակայաններից մեկում՝ առանց ուղևորների կյանքի վտանգի առկայության։ Քաղաքացիական ինքնաթիռների վայրէջքը ջրի վրա մեծ ռիսկային երևույթ է, որը գրեթե երբեք առանց զոհերի տեղի չի ունեցել։ Կատարվածը հետազոտողների հանձնաժողովը սխալ էր թույլ տվել. հաշվարկները կատարվել էին թռչունների հետ բախումից անմիջապես հետո և ժամանակ չէր հատկացվել հնարավոր վայրէջքի տեղի մասին համաձայնության և որոշումներ ընդունելու վրա։ Վերջին հաշվարկները լիովին արդարացրին օդաչուների կատարած որոշման ճշմարտացիությունը։ Հուդզոնի սառցե ջրերի վրա վայրէջք կատարելուց հետո փրկարարական աշխատանքները տևել են 24 րոպե, ինչի արդյունքում չվերթի ուղևորները և ինքնաթիռի անձնակազմը փրկվել են։ Սալենբերգերը արդարացվել է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոմ Հենքս` Չեսլի Սալենբերգեր, US Airways-1549 չվերթի անձնակազմի հրամանատար
- Աարոն Էկհարտ` Ջեֆրի Սկայլզ, US Airways-1549 չվերթի երկրորս օդաչու
- Լորա Լինի` Լորեյն Սալենբերգեր, Չեսլի Սալենբերգի կինը
- Աննա Հան` բժիշկ Էլիզաբետ Դևիս
- Օթեմ Ռիզեր` Տես Սոզա
- Էնն Քյուսակ` Դոնա Դենտ, US Airways-1549 չվերթի ստյուարդեսա
- Հոլթ Մաքքոլանի` Մայք Կլիրի
- Մայք ՕՄելի` Չարլզ Փորթեր
- Ջեյմի Շերիդան` Բեն Էդվարդս
- Ջերի Ֆերերա` Մայքլ Դելեյնի
- Մոլի Հեյգան` Դորին Ուելշ, US Airways-1549 չվերթի ստյուարդեսա
- Մաքս Ադլեր` Ջիմի Սթեֆանիկ
- Սեմ Հանինգթոն` Ջեֆ Քոլոջեյ
- Ուեյն Բաստրապ` Բրայան Քելի
- Վալերի Մաքաֆեյ` Դիանա Հիգինս
- Ջեֆ Քոբեր` Լ. Տ. Կուկ
- Քեթի Քուրիկ` կամեո
- կապիտան Վինս Լոմբարդի` կամեո
- Նոել Ֆինկ` Էմմա Քոուեն
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 85% է` հիմնված 324 քննադատների կարծիքների վրա, իսկ միջին գնահատականը 10-ից 7,22 միավոր է[16]։ Metacritic կայքում վարկանիշը 100-ից գնահատվում է 74 միավոր՝ հիմնված 46 գրախոսությունների վրա[17]։
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016` ԱՄՆ-ի կինոքննադատների կարծիքով այն տարվա լավագույն 10 ֆիլմերից է
2017` «Օսկար» մրցանակի վկայագրում՝ որպես ձայնային լավագույն մոնտաժ (Ալան Ռոբերտ Մյուրեյ, Բաբ Ասման)
2017` «Քննադատների ընտրություն» մրցանակի 4 վկայագրում. լավագույն ֆիլմ, լավագույն տղամարդու դեր (Թոմ Հենքս), լավագույն հարմարեցված սցենար (Թոդ Կոմարնիկի), լավագույն մոնտաժ (Բլյու Մյուրեյ)
2017` «Արբանյակ» մրցանակի 3 վկայագրում. լավագույն տղամարդու սեր (Թոմ Հենքս), լավագույն հարմարեցված սցենար (Թոդ Կոմարնիկի), լավագույն վիզուալ էֆեկտներ (Մայքլ Օուենս, Մարկ Քրտիս, Բրայան Լիտսոն, Իեն Դյուբերկ)
2017` Ճապոնոկան կինոակադեմիայի մրցանակ, անվանակարգը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.warnerbros.co.uk/movies/sully-miracle-on-the-hudson
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt3263904/?/combined
- ↑ http://www.metacritic.com/movie/sully
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Kinopolis (գերմ.) — 1905.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.imdb.com/title/tt3263904/releaseinfo
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=238330.html
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.imdb.com/title/tt3263904/
- ↑ https://www.sandiegoreader.com/news/2016/sep/15/screen-san-diego-actor-sully/
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 http://www.imdb.com/title/tt3263904/locations?ref_=tt_dt_dt
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Чудо на Гудзоне» Клинта Иствуда: Том Хэнкс в роли героического пилота
- ↑ Sully (2016)
- ↑ Sully
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաշք Հուդզոնի վրա (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Հյուսիսային Կարոլինայում նկարահանված ֆիլմեր
- Ատլանտայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- 2010-ականների պատմական ֆիլմեր
- 2016 դրամա ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր
- Քլինթ Իսթվուդի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2009 թվականին
- Dune Entertainment ֆիլմեր