Ինֆեռնո (ֆիլմ, 2016)
Ինֆեռնո անգլ.՝ Inferno | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | թրիլեր, վեպի մոտիվներով ֆիլմ, դրամա, քրեական և միստիկ ֆիլմ |
Հիմք | Ինֆերնո |
Թվական | հոկտեմբերի 28, 2016 և հոկտեմբերի 13, 2016[1][2][3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոն Հովարդ[4] |
Պրոդյուսեր | Բրայան Գրեյզեր |
Սցենարի հեղինակ | Դևիդ Քեփ[4] |
Դերակատարներ | Թոմ Հենքս[4], Ֆելիսիթի Ջոնս[4], Սիդսե Բաբեթ Կնուդսեն[4], Իրֆան Խան[4], Օմար Սի[4], Բեն Ֆոստեր[4], Անա Ուլարու[4], Fortunato Cerlino?[4], Attila Árpa?[4], Francesca Inaudi?[4], Philip Arditti?[4], Vincent Riotta?[4] և Բյորն Ֆրայբերգ[4] |
Օպերատոր | Սալվատորե Տոտինո |
Երաժշտություն | Հանս Ցիմեր |
Պատմվածքի վայր | Թուրքիա |
Նկարահանման վայր | Korda Studios?, Վենետիկ, Ֆլորենցիա և Բուդապեշտ |
Կինոընկերություն | Սոնի Փիքչերս Էնթերթայմենթ |
Տևողություն | 121 րոպե |
Շահույթ | 220 000 000 $ |
Նախորդ | Հրեշտակներ և հրեշներ (ֆիլմ) |
Պաշտոնական կայքէջ |
«Ինֆեռնո» (անգլ.՝ Inferno), ամերիկյան դետեկտիվ թրիլեր՝ ըստ Դեն Բրաունի համանուն վեպի: Ռեժիսորը՝ Ռոն Հովարդն է: Հանդիսանում է «Դա Վինչիի ծածկագիրը» (2006 թ.) և «Հրեշտակներն և հրեշները» (2009 թ.) ֆիլմերի շարունակությունը, որոնք նույնպես նկարահանել է Ռոն Հովարդը: Իրադարձությունների կենտրոնում դարձյալ հանդես է գալիս Հարվարդի համալսարանի սիմվոլագիտության պրոֆեսոր Ռոբերտ Լենդոնը: Պրեմիերան կայացել է 2016 թվականի հոկտեմբերի 13-ին:
Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնվելով Իտալիայի ամենախորհրդավոր քաղաքում՝ Ֆլորենցիայում, ծածկագրերի, խորհրդանշանների և մշակույթի պատմության մասնագետ պրոֆեսոր Լենգդոնն անսպասելիորեն հայտնվում է իրադարձությունների հորձանուտի մեջ, որոնք ի զորու են կործանման տանել մարդկությանը: Եվ միայն Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմի մասերից՝ «Դժոխքի» վերաբերյալ գաղտնիքի բացահայտումը կարող է կասեցնել դա:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Թոմ Հենքս | Ռոբերտ Լանգդոն |
Ֆելիսիթի Ջոնս | Ֆելիսիթի Սիենա Բրուքս |
Սիդսե Բաբեթ Կնուդսեն | Էլիզաբեթ Սինսկի |
Իրֆան Խան | Հարրի «Շեֆ» Սիմս |
Օմար Սի | Քրիստոֆ Բուշար |
Բեն Ֆոստեր | Բերտրան Զոբրիստ |
Անա Ուլարու | Վայենտա |
Ֆիլմի արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի արտադրությամբ զբաղվել է Sony Pictures Entertainment ընկերությունը, որն էկրանավորել էր Դեն Բրաունի նախկին երկու վեպերը: Ռեժիսորը կրկին Ռոն Հովարդն է, սցենարի հեղինակը՝ Դեվիդ Քեփն է, իսկ Ռոբերտ Լենգդոնի դերում կրկին հանդես է եկել Թոմ Հենքսը:
Քաստինգը[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի դեկտեմբերի 2-ին Ֆելիսիթի Ջոնսը սկսել էր բանակցել ֆիլմարտադրողների հետ՝ ստանձնելու համար գլխավոր հերոսուհու և Ռոբերտ Լենգդոնի ուղեկցի դերը: Հաջորդ տարվա փետրվարին բոլիվուդյան դերասան Իրֆան Խանը ստացավ «Կոնսուրցիում» կազմակերպության ղեկավար Հարրի Սիմսի դերը, որ ֆիլմում հաճախ կոչվում է պարզապես «Շեֆ»: Դանիացի դերասանուհի Սիդսե Բաբեթ Կնուդսենը ստանձնեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Էլիզաբեթ Սինսկիի դերը: Օմար Սին մարմնավորել է գործակալ Բրյուդերի դերը: 2015 թվականի մարտի 10-ին հայտարարվեց, որ դերասան Բեն Ֆոստերը պետք է խաղա ֆիլմում գլխավոր հակառակորդի՝ Բերտրան Զոբրիստի դերում:
Նկարահանումները և քննադատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանումները սկսվեցին 2015 թվականի ապրիլին: Աշխատանքները նախ ընթացան Ֆլորենցիայում, ապա Վենետիկում և Ստամբուլում: Նկարահանումներն ավարտվեցին 2015 թվականի հուլիսի 21-ին: Ֆիլմի նկարահանումներն անցկացան «Գլխացավ» պայմանական վերնագրի ներքո, որ հավանաբար կապված էր ֆիլմի սկզբում Ռոբերտ Լենգդոնի կրած ուղեղի ցնցման հետ: Դեռևս 2013 թվականի հուլիսին Sony-ից հայտարարել էին, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2015 թվականի դեկտեմբերի 18-ին: Այնուհանդերձ, Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում ֆիլմի հետ մրցակցությունից խուսափելու համար «Ինֆեռնո»-ի հրապարակումը հետաձգվեց մինչև 2016 թվականի հոկտեմբերի 14-ը: 2016-ի սկզբին որոշվեց պրեմիերան հոկտեմբերի 14-ից տեղափոխել նույն ամսի 28-ը: Ֆիլմը պատրաստված է ոչ միայն 2D, այլև 3D ֆորմատով: 2016 թվականի մայիսի 9-ին Sony Pictures-ը թողարկեց ֆիլմի առաջին թրեյլերը: Պրեմիերան կայացավ հոկտեմբերի 8-ին Ֆլորենցիայի Նոր Օպերային թատրոնում: Կինոքննադատները մեծ մասամբ բացասաբար արձագանքեցին: Rotten Tomatoes կայքում նրա վարկանիշը կազմում էր 20 տոկոս, իսկ արձագանքողների կողմից շնորհված միավորները 10 հնարավորից կազմեցին միայն 4,5:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2016 ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Imagine Entertainment ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Թուրքիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ստամբուլում
- Ստամբուլում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր