Կնուդսենը իր սերնդի լավագույն դանիացի դերասանուհիներից մեկն է համարվում[11][12]։ 1999 թվականին նա նորից «Միակ և անկրկնելի» ֆիլմի համար ստացել է «Ռոբերտ» մրցանակը՝ որպես լավագույն դերասանուհի[11]։ 2016 թվականին Կնուդսենը «Կնգում» ֆիլմի համար ստացել է «Սեզար» մրցանակը՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դեր անվանակարգում[13]։ 2002 թվականին նա առաջադրվել է «Բոդիլ» մրցանակի՝ «Մաոնայի աշխարհը» ֆիլմում իր դերի համար, իսկ 2006 թվականին՝ «Հարսանիքից հետո» ֆիլմի համար։
Կնուդսենը միջազգային ճանաչում է ձեռք բերե դանիական «Կառավարություն» հեռուստաֆիլմում Դանիայի հորինված վարչապետ Բիրգիտե Նյուբորգի դերից հետո[14]։
Կնուդսենը ծնվել է 1968 թվականին Կոպենհագենում՝ լուսանկարիչ Էբե Կնուդսենի և դպրոցական ուսուցչուհու՝ Սյուզաննա Անդերսենի ընտանիքում։ 1987-1990 թվականներին նա սովորել է Փարիզում դե լ’Օմբրե թատրոնում, չնայած ֆրանսերեն խոսում էր շատ քիչ[15]։ Դանիա վերադառնայուց հետո սկսել է խաղալ OVINE 302 էքսպերեմինտալ թատրոնում, ինչպես նաև Բեթի Նենսենի և Կոպենհագենում գտնվող Դանիայի թագավորական թատրոններում։ Նա ազատ խոսում է անգլերեն և ֆրանսերեն[16], ինչը նրան թույլ է տալիս խաղալ ամերիկյան և ֆրանսիական ֆիլմերում։