Հրեշտակներ և հրեշներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հրեշտակներ և հրեշներ
անգլ.՝ Angels & Demons
Angels and demons.jpg
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Italy.svg Իտալիա
Ժանր միստիկ ֆիլմ[1][2][3][4][5], քրեական, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմա ահաբեկչություն
Հիմք Հրեշտակներ և սատանաներ
Թվական 2009 և մայիսի 13, 2009[6][7]
Լեզու անգլերեն և գերմաներեն
Ռեժիսոր Ռոն Հովարդ[2][3][8][9][10][11][12][5]
Պրոդյուսեր Ջոն Քալի և Բրայան Գրեյզեր
Սցենարի հեղինակ Դևիդ Քեփ և Ակիվա Գոլդսման
Դերակատարներ Թոմ Հենքս[3][8][9][10][4][11][12][13][5][14], Էվան Մաքգրեգոր[8][9][4][11][12][13][5][14], Ayelet Zurer[8][9][4][12][13][5][14], Ստելլան Սկարսգորդ[8][9][13][14], Պիերֆրանչեսկո Ֆավինո[8][13][5][14], Nikolaj Lie Kaas[8][13][5][14], Armin Mueller-Stahl[8][11][13][5][14], Victor Alfieri[8][13][5], Տուրե Լինդհարթ[8][13][5][14], Կարմեն Արգենզիանո[8][13][14], Իլյա Բասկին[8][13][14], Curt Lowens[8][13], Cosimo Fusco[8][13][5][14], Emanuele Secci[13], Ալֆրեդ Մոլինա, Gino Conforti[8][13], Rance Howard[8][13][14], Steven Franken[8][13][14], Thomas Morris[13][14], Kristof Konrad[14], Ben Bela Böhm[14], Norbert Weisser[14], Vincent De Paul[14] և August Wittgenstein[14]
Օպերատոր Սալվատորե Տոտինո
Երաժշտություն Հանս Ցիմեր
Մոնտաժ Դենիել Հենլի
Պատմվածքի վայր Շվեյցարիա
Նկարահանման վայր Հռոմ, Լոնգ Բիչ, Լոս Անջելես և Ապուլիա
Կինոընկերություն Կոլումբիա Փիքչերս, Իմեջին էնթերթայմենտ և Սոնի Փիքչերս Էնթերթայմենթ[12]
Տևողություն 146 րոպե
Բյուջե 150 000 000 $
Շահույթ 485 930 816 $
Նախորդ Դա Վինչիի ծածկագիրը
Հաջորդ Ինֆերնո
Պաշտոնական կայքէջ

«Հրեշտակներ և հրեշներ» (անգլ.՝ «Angels & Demons»), ռեժիսոր Ռոն Հովարդի արկածային ֆիլմն ըստ Դեն Բրաունի համանուն վեպի։ «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմի սիքվելը (չնայած «Հրեշտակներ և հրեշներ» վեպը «Դա Վինչիի ծածկագիրը» վեպից ավելի շուտ է լույս տեսել)։ Համաշխարհային պրեմիերան կայացավ 2009 թվականի մայիսի 13-ին։

Սյուժե (դիպաշար)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի պապի որդեգիրը՝ իռլանդացի Պատրիկ Մաքքենան, որոշում է վերածնել կաթոլիկ եկեղեցու փառքը։ Դրա համար նա գնում է ծայրահեղ քայլերի. բեմականացնում է իլյումինատների դավադրություն և նրանց անունից կազմակերպում է հոր սպանությունը ու չորս կարդինալների առևանգումը, որոնք ամենամեծ հնարավորություններն ունեին պապական աթոռին հավակնելու, ինչպես նաև կազմակերպում է հականյութի առևանգումը Միջուկային հետազոտությունների և Եվրոպական կազմակերպությունից (ՄՀԵԿ - CERN), որպեսզի իրագործի սուրբ Պետրոսի գերեզմանի պայթեցումը։ Ավելի համոզիչ դարձնելու համար հրավիրում են խորհրդանիշերի մասնագետ Ռոբերտ Լանգդոնին, որը ներառվում է հետաքննության մեջ, հայտնաբերում է երեք կարդինալների դիակները և ջրից փրկում է չորրորդին։ Մարդասպանը իր ստացած հոնորարով փորձում է փախչել մեքենայով, բայց մեքենան պայթում է, երբ փորձում է գործի գցել շարժիչը։ Լանգդոնը հասկանում է, որ հետքերը տանում են Վատիկան: Նման եզրահանգումների է գալիս Շվեյցարական գվարդիայի հրամանատար Ռիխտերը, բայց Պատրիկը, ժամանակավորապես լինելով Վատիկանում գլխավորը, զրպարտում է նրան՝ մեղադրելով իլյումինատներին հարելու մեջ։ Լանգդոնը ուսումնասիրում է Պապի սենյակում տեղադրված թաքնված տեսախցիկի տեսագրությունները, և գաղտնիքը բացահայտվում է։ Պատրիկն իրեն հերոս է ներկայացնում՝ ուղղաթիռով հեռացնելով և պայթեցնելով հականյութը երկնքում՝ Վատիկանից հեռու։ Նա բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հռոմի պապ, բայց նրա չարագործ նախագիծը բացահայտված է։ Գիտակցելով իր անկումը՝ նա ինքնահրկիզվում է։ Նոր Հռոմի պապ է դառնում շատրվաններում փրկված կարդինալը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Թոմ Հենքս Ռոբերտ Լանգդոն Ռոբերտ Լանգդոն
Այելեթ Զորեր Վիտտորիա Վետրա Վիտտորիա Վետրա
Էվան Մաքգրեգոր Պատրիկ Մաքքենա Պատրիկ Մաքքենա (գրքում՝ Կարլո Վենտրեսկա)
Սթելան Սքարսգորդ Հրամանատար Ռիխտեր Հրամանատար Ռիխտեր
Պիերֆրանչեսկո Ֆավինո Էռնեստո Օլիվետտի պապական ժանդարմերիայի տեսուչ Էռնեստո Օլիվետտի
Դևիդ Պեսքեսի Վինչենցո Վինչենցո
Արմին Մյուլլեր Շտալ Կարդինալ Սթրոս Կարդինալ Սթրոս
Ուրսուլա Բրուքս ВВС թղթակից ВВС թղթակից
Իլյա Բասկին Կարդինալ Պետրով Կարդինալ Պետրով
Նիկոլայ Լի Քոս Վարձու մարդասպան Վարձու մարդասպան

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պետրոսի ամպհովանին՝ Մաքգրեգորի հերոսի ինքնահրկիզման վայրը:
  • Երբ գլխավոր հերոսները գտնում են հականյութով բեռնամփոփը, մարտկոցի վերջնական ապալիցքավորման համար մնում է հինգ րոպեից պակաս ժամանակ, բայց լիցքավորման ինդիկատորի վրա վառվում են միանգամից չորս կարմիր լույս և զբաղեցնում ամբողջ սանդղակի մեկ երրորդը։
  • Դերասաններին, որոնք ֆիլմում կատարում են Շվեյցարական գվարդիայի ծառայողների դերերը, երբեք չէին ընդունի այս կազմակերպության շարքերը, քանի որ նրանք շվեյցարացի չեն. հրամանատար Ռիխտերի դերը կատարում է շվեդ Սթելան Սքարսգորդը, իսկ լեյտենանտ Շարթրանի դերը՝ դանիացի Թուրե Լինդհարդթը:
  • Ֆիլմի ստեղծողների համար հռոմեական արձակուրդները սկսվեցին զբոսաշրջության շրջանի ամենաթեժ պահին։ Առաջին օրը Պիացա դել Պոպոլոյում վարակիչ եղավ հաջորդ օրերի համար. առավոտ կանուխ հրապարակն այսպես թե այնպես ազատ էր անբաններից։ Արևի բարձրանալուն և շոգի թեժանալուն զուգընթաց՝ հետաքրքրասերների շարքերը խտանում էին։ Շուտով ոստիկանությունը ստիպված եղավ փակել հրապարակը, որպեսզի հիացած երկրպագուները կադրում չհայտնվեին՝ հույս ունենալով հայտնվել կինոյում։
  • Վատիկանը դեմ արտահայտվեց ֆիլմին, ուստի արգելեց իր տաճարներում նկարահանումները։ Ստեղծագործական կազմն իրավիճակից դուրս եկավ՝ օգտագործելով նմանատիպ շինություններ ու դեկորացիաներ։
  • Ֆիլմից ստիպված էին կտրել 5 րոպե, որպեսզի MPAA-ն դյուրինացնի վարկանիշը R-ից PG-13:
  • Այս ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Քլինթ Իսթվուդը, բայց Ռոն Հովարդը պարտավոր էր «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմից հետո լինել նաև այս ֆիլմի ռեժիսորը։
  • Թոմ Հենքսն այս ֆիլմում դերի համար ստացավ կինոյի պատմության մեջ ամենաբարձր հոնորարներից մեկը՝ ավելի քան 51 միլիոն դոլար։ Ավելի շատ ստացել էր միայն Ջոնի Դեփը՝ 56,5 միլիոն դոլար «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին» ֆիլմում Ջեք Ճնճղուկի դերի համար[15]:
  • Ֆիլմը նախատեսում էին վարձույթում թողարկել 2008 թվականի դեկտեմբերին, բայց ամերիկյան սցենարիստների գործադուլի պատճառով պրեմիերան կայացավ 2009 թվականի մայիսի 4-ին[16]:

Ֆիլմի տարբերությունը գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարների անհամապատասխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հետաքննությանը մասնակցելու համար Լանգդոնին հրավիրեց մասնակցելու ՄՀԵԿ տնօրեն Մաքսիմիլիան Քոլերը, բայց ֆիլմում սյուժետային այս գիծը բացակայում է։
  • Համաձայն վեպի դիպաշարի՝ հականյութը ստացել է Վիտտորիայի հայրը՝ Լեոնարդո Վետրան, որը հետագայում սպանվեց։ Ֆիլմում հայտնագործողը Վիտտորիայի գործընկերն էր՝ Սիլվանոն։
  • Կամերլենգո (կամերարիուս) Կարլո Վենտրեսքան ֆիլմում դարձել է Պատրիկ Մաքքենա։
  • Գրքում կամերարիուսն մահացած Պապի արյունակից որդին է, որի մասին չի կասկածում, իսկ ֆիլմում Պապն ուղղակի որդեգրել է նրան 9-ամյա հասակում։
  • Ֆիլմում բացակայում են հեռուսալրագրողներ Գլիքն ու Մաքրին և սյուժետայն այն գիծը, որտեղ մարդասպանը կապվում է մամուլի հետ։
  • Ֆիլմում բացակայում է իլյումինատների հավանական ղեկավարի՝ Յանուսի մասին հիշատակումը։
  • Գրքում առանցքային կերպարներից է ՄՀԵԿ տնօրեն Մաքսիմիլիան Քոլերը։ Հենց նա փորձեց խոսք բացել Վենտրեսքայի առանձնասենյակում այն ժամանակ, երբ կամերարիուսը դրոշմեց ինքն իրեն։ Ֆիլմում այդ գործառույթը վերապահեցին Ռիխտերին։
  • Գրքում շվեյցարական գվարդիայի գլխավոր հրամանատարն է Օլիվետտին, իսկ Ռոշերը (Ռիխտեր) կապիտան էր և կոչումով երկրորդն էր գլխավոր հրամանատարից հետո։
  • Գրքում առկա է ռոմանտիկ գիծ Լանգդոնի և Վիտտորիայի միջև։ Ֆիլմում նման ոչ մի բան չկա։
  • Մարդասպանը և հականյութի գողը էականորեն տարբերվում է գրքում նկարագրվածից։ Բացի այդ նա գրքում բացահայտ անվանվում է assassin:

Իրադարձությունների անհամապատասխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համաձայն վեպի դիպաշարի՝ կարդինալ Բաջիան խեղդվում է Պիացցա Նավոնայի Չորս գետերի շատրվանում, բայց ֆիլմում նրան փրկում են։ Կարդինալը նաև փաթաթված էր շատ երկար ծանր շղթայով, իսկ ֆիլմում նա կապված էր բժշկական պատգարակին։ Չորս գետերի շատրվանի խորությունը 50 սմ-ից ավելի չէ։
  2. Գրքում նոր Հռոմի պապ է դառնում կարդինալ Մորտատին, որը Բարձրագույն Քվեարկողն էր։ Ֆիլմում Հռոմի պապ է դառնում փրկված կարդինալ Բաջիան, իսկ Մորտատին իր հերթին ստանում է կամերարիուսի պաշտոնը։
  3. Գրքում մարդասպանը երեք կարդինալներին սպանելուց հետո առևանգում է Վիտտորիային և ուզում է նրան պահել սեքսուալ բավարարվածության համար։ Բայց սեռական մերձեցումից առաջ Ռոբերտ Լանգդոնը փրկում է Վիտտորիային։
  4. Ֆիլմում բացակայում է Չորս գետերի շատրվանում մարդասպանի և Լանգդոնի մենամարտը։
  5. Ֆիլմում ոստիկանությունը Լանգդոնի հետ գալիս է Սուրբ Հրեշտակի տաճար, իսկ գրքում Լանգդոնը ներս է մտնում հեռուստալրագրողի միկրոավտոբուսի վրա ամրացված շարժական ալեցիրի օգնությամբ։
  6. Գրքում մարդասպանը ոչնչացվում է Ռոբերտի և Վիտտորիայի կողմից, իսկ ֆիլմում պայթում է մեքենայի մեջ, որը նրա համար պատրաստել էր կամերլենգոն։
  7. Գրքում հինգ դրոշմ էր և վերջին միակցված ամբիգրամը (երկտառեցի) (այսպես կոչված «Չորս տարերքների միացումը»)։ Ֆիլմում դրանք «Վատիկանի բանալիներն» են՝ խաչված։
  8. Գրքում կամերարիուսն իմանում է որոգայթի տեղը իբրև թե վերին հայտնությունից, իսկ ֆիլմում դա անում է Ռոբերտ Լանգդոնը գլուխկոտրուկը լուծելու արդյունքում։
  9. Ըստ գրքի դիպաշարի՝ կամերարիուսն ուղղաթիռով թռչում է ոչ մենակ, այլ Ռոբերտ Լանգդոնի հետ։ Եվ Լանգդոնն ուղղաթիռից թռչում է առանց պարաշյուտի՝ օգտագործելով ուղղաթիռի դիմապակու ծածկաշապիկը, ընկնում է գետը և կենդանի մնում։
  10. Համաձայն գրքի՝ կամերարիուսը վայրէջք է կատարում աննկատ, իսկ նրան հայտնաբերում են տաճարի պատշգամբում։ Ֆիլմում կամերարիուսը վայրէջք է կատարում հրապարակում՝ ամբոխի մեջ։
  11. Կարլո Վենթրեսքան ինքնահրկիզում կատարեց Սուրբ Պետրոսի հրապարակին նայող պատշգամբում՝ հազարավոր մարդկանց աչքի առջև, իսկ ֆիլմում՝ Սուրբ Պետրոսի գերեզմանի մուտքի մոտ։
  12. Ֆիլմի վերջում Հռոմի պապի խորհրդականը Լանգդոնին անժամկետ օգտագործման է հանձնում Գալիլեյի Դիագրամը՝ խնդրանքով կտակում նշել, որ նրա մահից հետ իրը վերադարձվի Վատիկանի արխիվներ: Վեպում Հռոմի պապը նույն պայմանով լեյտենանտ Շարթրանի միջոցով Լանգդոնին է փոխանցում վեցերորդ դրոշմը՝ «Իլյումինատների շեղանկյունը», իսկ Դիագրամը չի պահպանվել։
  13. Դեպի հաջորդ եկեղեցին ցուցիչներից մեկը Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված մեդալիոնն է։ Ռոբերտ Լանգդոնը որոնում էր օդի հետ կապված խորհրդանիշ և արագ գտավ փչող հրեշտակով մեդալիոնը՝ «West ponente» («Արևմտյան քամի») մակագրությամբ, որը ցույց էր տալիս որոնումների հաջորդ կետը։ Իրականում հրապարակում այդպիսի մեդալիոն մեկը չէ, ինչպես կարելի է մտածել ֆիլմը դիտելով, այլ ութ՝ յուրաքանչյուր ուղղության համար մեկ հատ և ութ՝ միջանկյալ ուղղությունների համար՝ արևմուտք, հարավ, հյուսիս, արևելք, հարավ-արևմուտք, հարավ-արևելք, հյուսիս-արևմուտք, հյուսիս-արևելք։ Ուստի ուղղությունը Լանգդոնը սխալ էր ընտրել՝ 7/8 ճշտությամբ։ Եթե ֆիլմի կադրերում դիտարկվեն մյուս մեդալիոնները, կարելի է նկատել, որ օդի հոսանքները փակված են կամ ներկված։

Դիագրամի հետ ևս կա հետաքրքիր տարբերություն. գրքում Գալիլեյի ձեռքով գրված էջերի հավաքածու է, իսկ ֆիլմում՝ տպագրված գիրք, որից Վիտտորիան պատռում է էջը։ Գրքում գլուխկոտրուկը Դիագրամում առկա է որպես բավականին աննշան հղում Ջոն Միլթոնի բանաստեղծության տեսքով, որը գրավում է Լանգդոնի ուշադրությունը միայն նրա համար, որ անգլերենով էր, ի տարբերություն մնացած տեսքի, որը գրված էր հին իտալերենով։ Ֆիլմում դրանք հստակ տեսանելի ջրանշաններ են հինգերորդ էջում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt1422137/
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0808151/
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/en/film810307.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.metacritic.com/movie/angels-demons
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 http://www.ofdb.de/film/169109,Illuminati
  6. Person Profile // Internet Movie Database — 1990.
  7. http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 http://www.cinematografo.it/cinedatabase/film/angeli-e-demoni/49717/
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=124371.html
  10. 10,0 10,1 http://www.the-numbers.com/movie/Angels-and-Demons#tab=video-sales
  11. 11,0 11,1 11,2 11,3 http://bbfc.co.uk/releases/angels-demons-2009-0
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 http://stopklatka.pl/film/anioly-i-demony
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 http://www.imdb.com/title/tt0808151/fullcredits
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 14,16 14,17 14,18 ČSFD — 2001.
  15. «Джонни Депп получит самый большой гонорар в истории»։ Новые Известия։ Վերցված է 2016-02-15 
  16. «Из-за забастовки сценаристов фильм "Ангелы и Демоны" не выйдет в 2008 году»։ NEWSru.ua։ 19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]