Դա Վինչիի ծածկագիրը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Դա Վինչիի ծածկագիրը
The Da Vinci Code
Leonardo da Vinci (1452-1519) - The Last Supper (1495-1498).jpg
Հեղինակ Դեն Բրաուն
Տեսակ գիրք
Ժանր դետեկտիվ վեպ, վեպ-թրիլլեր, կոնսպիրատիվ գրականություն, էզոթերիկ վեպ և քրեական վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Ռոբերտ Լենգդոն
Նկարագրում է Փարիզ
Նախորդ Հրեշտակներ և սատանաներ
Հաջորդ Կորցված նշանը
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակիչ Doubleday, Transworld Publishers և Bantam Books
Հրատարակման տարեթիվ ապրիլ 2003
ԳՄՍՀ 0-385-50420-9 և 84-95618-60-5
OCLC 50920659, 137281452 և 318263948
The Da Vinci Code Վիքիպահեստում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դա Վինչիի ծածկագիրը (այլ կիրառումներ)

«Դա Վինչիի ծածկագիրը» (անգլ.՝ The Da Vinci Code), պաշտամունքային վեպ` գրված ամերիկացի գրող և լրագրող Դեն Բրաունի կողմից։ Գիրքը հրատարակվել է 2003 թվականի ապրիլին «Doubleday Group» հրատարակչությունում։ «Դա Վինչիի ծածկագիրը» դարձավ Բրաունի՝ 2000 թվականին լույս տեսած «Հրեշտակներ և դևեր» վեպի շարունակությունը։ Գիրքը դարձավ արագ և մեծ տիրաժով վաճառվող գրականություն արտասահմանում։ Գիրքը թարգմանված է 44 լեզուներով և հրատարակված է ավելի քան 81 մլն. տպաքանակով։ Վեպը գրված է ինտեկելկուալ դետեկտիվ ժանրով։ Այն կարողացավ արթնացնել մեծ հետաքրքրություն դեպի Սուրբ գավազանի լեգենդը և Մարիա Մադգաղենացու դերը քրիստոնեության մեջ[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ գրքի բովանդակությամբ` գլխավոր հերոսը` բժիշկ Ռոբերտ Լանգտոնը, Հարվարդի համալսարանի կրոնական սիմվոլիկայի պրոֆեսոր է։ Նա պետք է բացահայտի Լուվրի հսկիչ Ժակույ Սաուիներեի սպանությունը։ Սաուիներեի մարմինը գտել են Լուվրի ներսում` մերկացված և տեղադրված հենց այնպես, ինչպես Լեոնարդո Դա Վինչիի «Վիտրուվյան մարդը» հայտնի նկարում` իրանի վրա կոդավորված գրությունով։ Այդ գրությունը վկայում է, որ սպանության բանալին պետք է փնտրել Դա Վինչիի հայտնի նկարների մեջ։ Լեոնարդոյի «Մոնա Լիզա» և «Գաղտնի ընթրիք» աշխատությունների վերլուծությունը բավականաչափ օգնում է այս հանելուկի լուծման մեջ։ Այդ ժամանակահատվածում Ռոբերտը հանդիպում է Ժակույ Սաուիներեի թոռնուհու` Սոֆի Նեվեուի հետ։ Նրա ընտանիքը (մայրը, հայրը, եղբայրը, տատիկը) ավտովթարի հետևանքով զոհվել է։ Սոֆին և Ռոբերտը պետք է բացահայտեն շատ առեղծվածներ և հանելուկներ։ Գլխավոր հերոսը պետք է լուծի երկու գլխավոր հանելուկ.

  • Ինչ գաղտնիք էր պահում Սաուիները և ինչու են սպանել նրան։
  • Ով է սպանել Սաուիներին և ով է պլանավորել այդ սպասնությունը[2]:

Ժակույ Սաուիներեի և Մոնա Լիզայի մարմինների վրայի գրության օգնությամբ Սոֆին և Ռոբերտը գտնում են առեղծվածի բանալին, որը Սոֆին տեսել էր իր պապիկի արկղիկում։ Սոֆին որոշում է Լանգտոնին տանել Ամերիկայի դեսպանատուն։ Բայց նրանց ճանապարհը փակում են ոստիկանները, որոնցից հաջողվում է փախչել։ Սոֆին և Լանգտոնը բանալու վրա կարդում են 24 ՌՅՈւ ԱԿՍՈ հասցեն։ Նրանք գնում են այնտեղ, որտեղ գտնվում է Ցյուրիխի ավանդապահ բանկը։ Լանգտոնն ու Սոֆին բանալու և մուտքի կոդի օգնությամբ բացում են սեյֆը, որտեղ գտնում են զարդատուփ։ Այդ ընթացքում անվտանգության աշխատողը ճանաչում է Լանգտոնին և Սոֆիին, ովքեր հետախուզման մեջ են Ինտերպոլի կողմից, բայց բանկի կառավարիչը` Անդրե Վերնետ, ճանաչելով Սոֆիին` Ժակույ Սաուիներեի թոռնուհուն, օգնում է նրանց փախչել։ Լանգտոնը բացում է զարդատուփը։ Նա հույս ուներ ստանալ անկյունաքարը` Սուրբ Գավազան տանող ճանապարհի քարտեզը։ Վերնետը իմանով, որ բացի Սաուիներեից, ևս 3 մարդ են սպանվել, որոնց սպանության մեջ մեղադրվում են Սոֆին և Ռոբերտը, դադարում է հավատալ նրանց անմեղությանը։ Սպառալով զենքով` նա պահանջում է իրեն տալ զարդատուփը, բայց Ռոբերտին հաջողվում է զինաթափել հակառակորդին։ Պրոֆեսորն ու Սոֆին փախչում են անտառից և ուղևորվում են դեպի Վիլլետ Դղյակ, որտեղ ապրում է Սըր Լեյ Տիբինգը` գավազանների մասնագետը։ Տիբինգը պատմում է Գավազանի պատմությունը։ Այդ ընթացքում Տիբինգի ծառայապետը` Ռեմին, հեռուստացույցով տեսնում է Սոֆիին և Ռոբերտին հետախուզման մեջ։ Նա այդ մասին հայտնում է Տիբինգին։ Վերջինս ցանկանում է դուրս գցել նրանց, բայց Սոֆին ասում է, որ անկյունաքարը իրենց մոտ է։ Տիբինգը հետաքրքրված է։ Նրանք միասի սկսում են ուսումնասիրել քարը, երբ Ռոբերտը զարդաուփի վրա տեսնում է գաղտնի ճեղքվածք։ Հանկարծ Լանգտոնի վրա հարձակվում է Օպուս Դեի վանական Սիլասը, ով սպանել է Ժակույ Սաուիներեին։ Վանականը պահանջում է Սոֆիին և Տիբինգին իրեն հանձնել քարը։ Տիբինգին հաջողվում է ազատվել այդ վանականից։ Այդ ընթացքում լեյտենանտ Կոլետը և իր գործակալները իմանում են, որ Սոֆին և պրոֆեսորը Տիբինգի մոտ են։ Նրանք գալիս են Վիլլետ Դղյակ։ Սակայն Ռոբերտը, Սոֆին, Տիբինգը, Ռեմին և կապված Սիլասը փախչում են։ Նրանք գնում են Լե Բուրժե (ֆր.՝ Aéroport Paris-Le Bourget) օդանավակայան, որպեսզի թռչեն Մեծ Բրիտանիա: Ինքնաթիռի մեջ Լանգտոնը մի անգամ ևս բացում է զարդատուփը և գրություն է գտնում։ Սոֆին վճռեց, որ դա անգլերեն գրություն է, բայց այն գրված է հայելային արտացոլանքում։ Լանգտոնին և Լեյին հաջողվեց բացահայտել առանցքանյին բառը. դա Սոֆի անունն է։ Քրիպտիկսի[Ն 1] ներսում պարզվեց կա մեկ ուրիշ սև և փոքր քրիպտիկս։ Վերջինիս վրա կար հերթական կոդավորված բանաստեղծությունը, որի մեջ ասվում էր, որ պետք է գտնել Պապի կողմից թաղված ասպետի գերեզմանը։ Տիբինգը ասում է, որ ինքը գիտի` որտեղ է գտնվում գերեզմանը, այն գտնվում է Տեմպլում[3]: Աշխատողը ասեց, որ եկեղեցում կան ասպետների տապանաքարեր, բայց ոչ գերեզմաններ։ Հանկարծ եկեղեցի է ներխուժում վանականը, ում ազատել է Ռեմին, ովքեր, պարզվեց, միասին են գործում։ Վանականը պահնջեց կրիպտեկսը, բայց Լանգտոնը հրաժարվեց տալ այն։ Վանականը, պատանդ վերցնելով Տիբինգին, կարողացավ ձեռք գցել կրիպտեկսը։ Բայց այն ստանալուց հետո էլ բաց չթողեցին Տիբլինգին, նրանք վեջինիս տարան իրենց հետ։ Դրանից հետո Ռեմին հանդիպում է գաղտնի ուսուցչի հետ, ում համար աշխատում է։ Ուսուցիչը սպանում է նրան` մտածելով որ իրեն ավելորդ վկաներ պետք չեն։ Սոֆին և Լանգտոնը հասնում են Թագավորական քոլեջ։ Նրանք Պամելա Գյոտեմի հետ փնտում են տեղեկություներ Պապի կողմից թաղված ասպետի մասին։ Պարզվում է, որ նա Իսահակ Նյուտոնն է, բայց նա թաղված է ոչ թե Պապի կողմից, այլ Ալեքսանդր Փոփի կողմից, պարզապես անգլերենում Պապ և Փոփ գրվում են միանման։ Լանգտոնը և Սոֆին ուղևորվում են նրա` աբբայությունում գտնվող գերեզմանը, որտեղ նրանք հայտնաբերում են գրություն։ Այնտեղ գրված է, որ Տիմբինգը առևանգիչների մոտ է և որ վերջիններս նրանց սպասում են այգում։ Լանգտոնն ու Սոֆիան գնում են այնտեղ, բայց ճանապարհին նրանց կանգնեցնում է Տիմբինգը։ Հենց նա էլ հանդիսանում է գաղտնի ուսուցիչը։ Հենց նա է եղել Ժակույ Սաուիներեի սպանության կազմակերպիչը։ Տիբինգը, սպառնալով ատրճանակով, պահանջում է, որպեսզի Լանգտոնը բացի քրիպտեկսը։ Լանգտոնը ասում է, որ գիտի պատասխանը, բայց սկզբում պահանջում է բաց թողնել Սոֆիին։ Տիբինգը հասկանում է, որ Լանգտոնը բացահայտել է կոդը։ Այդ ժամանակ Լանգտոնը գցում է կիպտիկսը։ Տիբիգը վազում է քիփլինգ հետևից, բայց չի հասցնում բռնել այն։ Իրականում Լանգտոնը բացահայտել էր կոդը։ Առանցքային բառն էր խնձոր: Տիբինգին ձեռբակալում է կապիտան Բեզու Ֆաշը[4]:

Վեպում կան զուգահեռ սյուժեներ, որոնցում մասնակցում են տարբեր հերոսներ։ Գրքի վերջում բոլոր սյուժեները հավաքվում են միասին Ռոսլինի մատուռում և հանգուցալուծվում են։ Գրքի գաղտնիքը կայանում է Սուրբ Գավազանի գտնվելու տեղում։ Օպուս Դեյ կաթոլիկ կազմակերպությունը նույնպես մեծ դեր է խաղում սյուժեում։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտ Լանգտոն
  • Սոֆի Նեվեու
  • Սըր Լեյ Տիբինգ
  • Կապիտան Բեզու Ֆաշ
  • Լեյտենանտ Կոլետ
  • Ժակույ Սաուիներե
  • Սիլաս
  • Բիշոպ Մանուել Արինգարոշա
  • Քույր Սանդրին
  • Անդրե Վերնետ
  • Ռեմի Ժան
  • Պամելա Գյոտեմ
  • Սայմոն Էդվարդս

Վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա

  • Լուվր
  • Սեն-Սյուլպիս եկեղեցի
  • Վիլլետ դղյակ
  • Ռից հյուրանոց
  • Բուլոնի անտառ

Անգլիա

Շոտլանդիա

  • Կաթոլիկ մատուռ

Հաջողության արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին լույս ընծայելուց հետո մինչև 2006 թվականի մայիսի 23-ը Բրաուենի «Դա Վինչիի ծածկագիրը» և նրա այլ 4 գրքերը բերեցին հեղինակին ավելի քան 260 մլն. դոլլար։ Այդ նույն ժամանակահատվածում հայտնի Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերի» 5 հատորները միասին վերցված բերեցին հեղինակին 59 մլն. դոլլար։ 2006 թվականի մայիսին տեղի ունեցավ վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմիի պրեմիերան[1]:

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ. Ի. Յերմալովիչը կարծում է, որ «Բրաուենի վեպը ինտելեկտուալ դետեկտիվ գլուխկոտրուկ է, որը համադրված է պատմա-կրոնական սիմվոլիկայի և իրերի վրա»: Ռուսաստանում հայտնի ուղղափառ քարոզիչ Անդրեյ Կուրաևը նույնպես հանդես եկավ քննադատությամբ։ Նրա փաստերը և գնահատականը կողմից հավաքված են «Երևակայություննրը և ճշմարտությունը Դա Վինչիի ծածկագրի մասին»[5]:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քիպլիկսը նորարարություն է, որը ներմուծել է գրքի հեղինակ Բրաուենը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]