Ռոբերտ Լենգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Լենգտոն
Տեսակգրական հերոս, գեղարվեստական անձ, կինոհերոս, հեռուստատեսային կերպար և համակարգչային խաղի կերպար
ՀեղինակԴեն Բրաուն
Ներկայացված էՀրեշտակներ և սատանաներ, Դա Վինչիի ծածկագիրը, Հրեշտակներ և հրեշներ, Դա Վինչիի ծածկագիրը և The Da Vinci Code?
Սեռարական
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, պատմաբան և արվեստագետ
ԳործատուՀարվարդի համալսարան
Դերը կատարել ենԹոմ Հենքս և Ashley Zukerman?
Կայքrandomhouse.com/doubleday/davinci/robertlangdon/(անգլ.)

Ռոբերտ Լենգտոն (անգլ.՝ Robert Langdon), Հարվարդի համալսարանում կրոնական խորհրդանիշի հորինված պրոֆեսոր Դեն Բրաունի «Հրեշտակներ և հրեշներ», «Դա Վինչիի ծածկագիրը» (2003), «Կորուսյալ խորհրդանշան» (2009), «Ինֆեռնո» (2013) և «Ծագում» (2017) կոնսպիրոլոգիական վեպերից[1]։

Թոմ Հենքսը Լենգդոնի դերը մրմնավորելէ Ռոբերտ Լենգդոնի ֆիլմաշարում, սկսած 2006 թվականից «Դա Վինչիի ծածկագիրը»-ի էկրանավորումից կրկնելով դերը 2009 թվականին «Հրեշտակների և դևեր»-ի էկրանավորման, իսկ 2016 թվականին «Ինֆեռնո»-ի էկրանավորման ժամանակ։ «Լենգտոն» հեռուստասերիալում գլխավոր դերը կատարել է Էշլի Ցուկերմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենգտոնը ծնվել է Նյու Հեմփշիր նահանգի Էսեքս քաղաքում։ Թեև վեպի էկրանավորումներում նրան մարմնավորել է Թոմ Հենքսը, գրքում նա համեմատվում է Հարիսոն Ֆորդի հետ՝ թվիդային կոստյումով։ Նրա պատանեկության մասին քիչ է հաղորդվում։ Բարձր դասարաններում նա սովորել է Էքսեթերի Ֆիլիպսի հեղինակավոր դպրոց- ակադեմիայում։ Հայտնի է, որ ուսանողական տարիներին նա խաղացել է ջրային պոլո։ Նաև «Հրեշտակներ և դևեր» գրքում նշվում է, որ նրա ծնողները ապրում են Ֆլորիդայի Ժենևա քաղաքում։ Ունի ֆենոմենալ հիշողություն և տառապում է կլաստրոֆոբիայից 7 տարեկանում ջրհորը ընկնելուց հետո։ Ունի կապույտ աչքեր, մուգ շեկ մազեր, ցածր բարիտոն և 6 ֆունտ երկարություն ունի։ Երբեք չամուսնացած չի եղել։ Պարբերաբար հաճախում է լողավազան։ Նա կրում է Միկի Մաուսով ժամացույց, որը ծնողները նրան են նվիրել 9-ամյակի կապակցությամբ[2]։ Լենգտոնի մեքենան Saab 900- ն է, ավտոմատ փոխանցմամբ։ Հոր մահից հետո Ռոբերտի խրատտուն Սմիթսոնյան ինստիտուտի նախագահ Փիթեր Սողոմոնն է։

Բրաունը խոստովանում է, որ իր հերոսին տվել է Ջոն Լենգդոնի ՝ Ֆիլադելֆիայի ամբիգրամ կազմելու մասնագետի անունը[3]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դա Վինչիի ծածկագիրը» Լենգտոնը ասում է, որ նա գրել է հինգ գիրք.

  • «Գաղտնի աղանդների խորհրդանիշներ»
  • «Իլյումինատների արվեստը, Մաս 1»
  • «Իդեոգրամ մոռացված լեզուն»
  • «Կրոնական պատկերապատում»
  • «Քրիստոնեական խորհրդանիշները իսլամական աշխարհում»։

Պենթալոգիայի նույն գրքում Լենգտոնը վեցերորդ գրքի համար պատրաստում է ձեռագիր, որը պետք է անվանել «Սուրբ կանանց կորած սկզբի խորհրդանիշները»։ Այս շարքի երրորդ գրքում նշվում է, որ ձեռագիրը հետագայում տպագրվել է և մեծ սկանդալ առաջացրել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gregg Kilday. «Tom Hanks' 'Inferno' Shifts Opening to 2016». The Hollywood Reporter.
  2. Утраченный символ стр. 25 (англ*)
  3. Статья в лондонской The Times