Ջեք Ճնճղուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավապետ Ջեք Ճնճղուկ
Առաջին անգամ հայտնվել էԿարիբյան ծովի ծովահենները։ «Սև մարգարտի» անեծքը
Վերջին անգամ հայտնվել էԿարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում
ՍտեղծողԹեդ Էլիոթ
Թերի Ռոսիո
Տեղեկություններ
Մականուն(ներ)Ճնճղուկ
Սեռարական
Մասնագիտությունծովահեն
Կոչում«Սև մարգարիտ» նավի նավապետ
ԸնտանիքՆավապետ Տիգ (հայր)

Նավապետ Ջեք Ճնճղուկ (անգլ.՝ Captain Jack Sparrow), «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի գլխավոր կերպարը, որ ստեղծել են սցենարիստներ Թեդ Էլիոթը և Թերի Ռոսիոն և մարմնավորել է Ջոնի Դեփը։ Վերջինս նախ նկարահանվել է 2003 թվականի «Կարիբյան ծովի ծովահենները։ Սև մարգարտի անեծքը» ֆիլմում, ապա շարունակություններում՝ «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը» (2006), «Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին» (2007), «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» (2011) և «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (2017

Ըստ կերպարը ստեղծողների նախնական մտահղացման՝ նավապետ Ջեք Ճնճղուկը պետք է լիներ երկրորդական դեր, սակայն դառնում է գլխավոր կերպար։ Իր կերպարի առանձնահատկությունները հնարել է Ջոնի Դեփը՝ հիմնվելով «The Rolling Stones» խմբի կիթառահար Քիտ Ռիչարդսի բնավորության ու նրան բնորոշ առանձնահատկությունների վրա։

Ֆիլմաշարի ստեղծողները ոգեշնչվել են «Կարիբյան ծովի ծովահենները» թեմատիկ այգուց։ 2006 թվականին, երբ այգին թարմացվեց, ծրագրում ավելացվեց «Ջեք Ճնճղուկ» անվանմամբ կերպար։ Կերպարը նաև դարձել է «Կարիբյան ծովի ծովահենները։ Ջեք Ճնճղուկ» գրքի հերոսը, որը պատմում է նրա երիտասարդության տարիների արկածների մասին։ Կերպարը հայտնվում է նաև «Կարիբյան ծովի ծովահենները» վիդեոխաղում։

Ֆիլմի համատեքստում Ջեքը «Յոթ ծովերի լորդերի ծովահենների եղբայրության» անդամ է։ Նա համարվում է դավաճան, բայց գոյատևում է ավելի շատ իր խելացիության և խելացի բանակցելու կարողության, քան զենքի ու ուժի շնորհիվ։ Նա նախընտրում է հեռու մնալ չափազանց վտանգավոր իրավիճակներից և կռվում է միայն այն ժամանակ, երբ այլ ելք չկա։ Սկզբում Ճնճղուկը փնտրում է իր նավը՝ «Սև մարգարիտը», որն առևանգվել էր իր նախկին գործընկեր Հեկտոր Բարբոսայի կողմից, ապա փորձում է խուսափել ծովային հրեշ Դեյվի Ջոնսի հետ կնքած պայմանի իր բաժինը, ըստ որի՝ նա պետք է դուրս գա Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության դեմ։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև մարգարտի անեծքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավապետ Ջեք Ճնճղուկն առաջին անգամ հայտնվում է ֆիլմաշարի առաջին մասում՝ «Կարիբյան ծովի ծովահենները։ «Սև մարգարտի» անեծքը» ֆիլմում։ Նա գալիս է Փորթ-Ռոյալ՝ նավ փնտրելու։ Չնայած նա փրկում է նահանգապետի դստեր՝ Էլիզաբեթ Սուոնի (Քիրա Նայթլի) կյանքը, նրան բանտարկում են ծովահենության համար։ Այդ գիշեր «Սև մարգարիտ» անվամբ նավը հարձակվում է Փորտ-Ռոյալի վրա, և նավի անձնակազմը առևանգում են Էլիզաբեթին։ «Մարգարտի» նավապետը՝ Հեկտոր Բարբոսան (Ջեֆրի Ռաշ), հուսահատորեն ցանկանում է հավաքել ացտեկների բոլոր ոսկիները, որոնց պատճառով ինքն ու իր ծովահեններն անեծքի տակ են ընկել։ Մետաղադրամներից մեկը Էլիզաբեթի մոտ էր։ Ուիլ Թերները (Օրլանդո Բլում), ով սիրահարված էր Էլիզաբեթին, ազատում է Ջեքին, որպեսզի նա օգնի գտնել և փրկել Էլիզաբեթին։ Նրանք բռնագրավում են մի նավ, գնում են Տորտուգա, ապա Իսլա դե Մուերտա կղզի, ուր պահում էին Էլիզաբեթին։ Բարբոսան բռնում է նրանց, Ջեքին և Էլիզաբեթին թողնում է մի ամայի կղզում, իսկ Ուիլին տանում իր հետ, որովհետև նրա արյունը պետք էր իրենց[1]։

Ջեքին և Էլիզաբեթին փրկում է բրիտանական մի նավ՝ հրամանատար Նորինգթոնի (Ջեք Դևենպորտ) գլխավորությամբ։ Ջեքը նրանց հետ գործարք է կնքում՝ խոստանալով հասցել նրանց «Սև մարգարիտ» նավի մոտ։ Իսլա դե Մուերտայում վերջին կռվի ժամանակ Ջեքը գողանում է մետաղադրամներից մեկը, դառնում անմահ և կռվում Բարբոսայի դեմ։ Նա կրակում է Հեկտորի վրա այն գնդակով, որը պահել էր նրա համար տասը տարի։ Ուիլը վերացնում է անեծքն իր արյունով, և Բարբոսան մահանում է։ Ճնճղուկին ձերբակալում են և դատապարտում մահվան։ Ուիլը փորձում է փրկել նրան, սակայն նրանց արագ բռնում են։ Էլիզաբեթը անցնում է նրանց երկուսի կողմը, Ուիլին ազատ են արձակում, իսկ Ջեքը փախչում է՝ պարիսպներից ցատկելով ծովը։ Նրան փրկում է «Սև մարգարիտի» անձնակազմը, և ծովահենները նրան կրկին ճանաչում են իրենց նավապետ։

Մեռյալի սնդուկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմաշարի երկրորդ մասում՝ «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը» (2006), Ճնճղուկը որոնում է մեռյալ Դեյվի Ջոնսի սունդուկը, որը կօգնի նրան իշխել ծովերին և փրկել իր կյանքը։ Տասներեք տարի առաջ Ճնճղուկը ծովային հրեշ Դեյվի Ջոնսի (Բիլ Նայի) գործարք էր կնքել. Ջոնսը նրան դարձրել է «Սև մարգարիտի» նավապետ, իսկ դրա փոխարեն Ջեքը պետք է տար Ջոնսին իր հոգին՝ հարյուր տարի ծառայելով «Թռչող հոլանդացի» նավի վրա, այլապես կրակենը կսպանի նրան։ Սնդուկում պահպանվում է Ջոնսի սիրտը, որը Ջեքը կարող է օգտագործել Ջոնսի և գործարքի դեմ։ Լորդ Քաթլեր Բեքետը, ով Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությունից է, ցանկանում է գործարք կատարել Ջեքի հետ և վերցնել նրա կողմնացույցը, ապա Ուիլ Թերներին ուղարկում է նրան փնտրելու։ Ուիլը Ջեքին և նրա անձնակազմին գտնում է մի կղզում, որտեղ նրանք թաքնվում էին կրակենից[2]։

Նրանք փրկվում են, սակայն Ջոնսը գտնում է նրանց և պահանջում կատարել գործարքի պահանջները։ Ջեքը հրաժարվում է՝ պատճառաբոնելով, որ ինքը նավապետ է եղել ընդամենը երկու տարի, ինչից հետո պաշտոնանկ է արվել Բարբոսայի կողմից։ Դեյվի Ջոնսը հերքում է այդ փաստարկը՝ ասելով, թե այդ բոլոր տարիների ընթացքում Ջեքն իրեն անվանել է «նավապետ Ջեք Ճնճղուկ»։ Ջեքը թողնում է Ուիլին «Թռչող հոլանդացու» վրա որպես իր հոգու դիմաց անհրաժեշտ հարյուր հոգիներից մեկը, իսկ ինքն ուղևորվում է Տորտուգա՝ հավաքագրելու մյուսներին։ Տորտուգայում գտնելով Էլիզաբեթին և հարբած Ջեյմս Նորինգթոնին՝ Ջեքը համոզում է Էլիզաբեթին, որ նա կարող է փրկել Ուիլին, եթե գտնի Ջոնսի սնդուկը։ Նա օգտագործում է իր կողմնացույցի մոգությունը, որպեսզի գտնի այն կղզին, որտեղ պահվում է Ջոնսի սունդուկը։ Ուիլը նույնպես գալիս է այդտեղ՝ Դեյվի Ջոնսից գողանալով սնդուկի բանալին։ Ուիլը ցանկանում է ձեռք բերել Ջեքի կողմնացույցը և ազատել իր հորը, ով բանտարկյալ էր Դեյվի Ջոնսի մոտ, իսկ Ջեյմս Նորինգթոնը ցանկանում էր ձեռք բերել Ջոնսի սիրտը Բեքեթի համար և հետ բերել իր պաշտոնը։ Կռվի ժամանակ Նորինգթոնը գողանում է Ջոնսի սիրտը և տալիս Բաքեթին։ Կրակենը հարձակվում է «Մարգարիտի» վրա, Ջեքը ցանկանում է փախչել, սակայն ետ է վերադառնում և վնասում կրակենին։ Նավի անձնակազմը փախչում է, Էլիզաբեթը խաբեությամբ Ջեքին կապում է նավի վրա, կրակենը նրան և նավը տանում է Դեյվի Ջոնսի պահոց։

Թիա Դալման Ուիլին, Էլիզաբեթին և նավի անձնակազմին առաջարկում է գնալ աշխարհի ծայրը, որպեսզի փրկեն Ջեքի կյանքը, և նրանք համաձայնում են։ Դրա համար նա վերակենդանացնում է Հեկտոր Բարբոսային։

Աշխարհի ծայրին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմաշարի երրորդ մասում՝ «Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին» (2007), Ջոնսի սրտին տիրում էր լորդ Բաքեթը, և Ջոնսի հետ նա մեծ սպառնալիք էր ներկայացնում ծովահենների համար։ Նրանք կազմակերպում են Յոթ ծովերի լորդերի եղբայրության հավաք։ Ջեք Ճնճղուկը, ով եղբայրության անդամ էր, մահից առաջ չի հասցրել հանձնել պեսոն (եղբայրության անդամի անձը հաստատող առարկա) իր հաջորդին։ Հավաքված պեսոները կարող էին ազատել ծովային ատվածուհի Քալիպսոյին։

Հեկտոր Բարբոսան ուղեկցում է անձնակազմին Ջոնսի պահոցը՝ օգտագործելով սինգապուրյան ծովահեն Սյաո Ֆենի քարտեզները։ Ջեքին գտնելուց հետո նրանք փորձում են Ջոնսի պահոցից դուրս գալ մարդկանց աշխարհ՝ թեքելով նավը դեպի մայրամուտ։ Ծովահենների հավաքի ժամանակ նրանք հանդիպում են Էլիզաբեթին, ում Սյաո Ֆենը մահից առաջ դարձրել էր ծովահենական բարոն։ Նա ընտրվում է ծովահենների թագավոր, այն բանից հետո, երբ Ջեքը խախտում է ծովահենների շրջանում ընդունված սովորությունը (թագավորի ընտրությունների ժամանակ բոլորը քվեարկում էին իրենց օգտին, ձայները հավասար էին լինում, և թագավոր չէր լինում)։ Փոթորկի ժամանակ, որը ստեղծվել էր Քալիփսոյի՝ Թիա Դալմայի ազատվելու ժամանակ, Ջոնսը մահացու վնասում է Ուիլին, իսկ Ջեքն օգտագործում է Ուիլի ձեռքը, որպեսզի խոցի Ջոնսի սիրտը։ Այդպես նա դարձնում է Թերներին «Թռչող հոլանդացու» նոր նավապետը։ «Հոլանդացու» և «Սև մարգարիտի» օգնությամբ նրանք վերացնում են լորդ Բեքեթի նավը[3]։

Ֆիլմի վերջում Բարբոսան Ջեքին և Ջոշ Գիբսին թողնում է Տորտուգայում՝ կրկին գողանալով «Սև մարգարիտը»։ Սակայն Ջեքը նախապես կտրել էր Բարբոսայի քարտեզի կենտրոնը, որտեղ նշված էր դեպի Երիտասարդության Աղբյուրը տանող ճապարհը, և մի փոքրիկ նավակով ուղևորվում նրա հետևից։

Օտար ափերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնի Դեփը նկարահանվել է չորրորդ ֆիլմում, որը պատմում է Ճնճղուկի ճամփորդությունը դեպի Երիտասարդության Աղբյուրը։ Նավապետ Ջեք Ճնճղուկը հանդիպում է մի կնոջ իր անցյալից (Պենելոպե Կրուս) և չգիտի՝ սիրում է նա իրեն, թե ուղղակի օգտագործում է Երիտասարդության աղբյուրը գտնելու համար։ Երբ նա ստիպում է Ջեքին բարձրանալ «Թագուհի Աննայի վրեժ» նավի վրա, որի նավապետն էր Էդվարդ Թիչը կամ նույն ինքը՝ Սև Մորուքը (Յան Մակշեյն), Ջեքը հասկանում է, որ ընկել է անսպասելի արկածների մեջ և չգիտի՝ ումից վախենա ավելի շատ՝ Սև Մորուքից, թե իր անցյալի կնոջից[4] ։

Մեռյալները հեքիաթներ չեն պատմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճնճղուկը վերադառնալու է ֆիլմի հինգերորդ մասում, կերպարը կրկին մարմնավորելու է Ջոնի Դեփը։ Ֆիլմը կթողարկվի 2017 թվականի մայիսի 26-ին[5]։

Հայեցակարգ և ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սև մարգարտի անեծքի» սցենարը գրելու ժամանակ Թեդ Էլիոթը և Թերի Ռոսիոն կարծում են, որ նավապետ Ջեք Ճնճղուկ կլինի օժանդակ դեր։ Պրոդյուսերները տեսնում էին նրան՝ որպես երիտասարդ Բերտ Լանկաստեր[6]։ Ճնճղուկը, ի տարբերություն նավապետ Բարբոսայի, համարվում է էթիկական ծովահեն։ Նրա իսկական շարժառիթները մնում եմ չբացահայտված, և արդյոք նա ազնիվ է, թե չար, որոշում է հանդիսատեսը[7][8]։ Ճնճղուկը ասում է Ուիլին, որ ծովահենը կարող է լինել լավ մարդ, ինչպես Ուիլի հայրը՝ Բիլ Թերները։

«Սև մարգարտի անեծքի» հաջողությունից հետո սիքվելի խնդիրը, ըստ Վերբինսկու, եղել է. «Դուք չեք ուզում ֆիլմ միայն Ջեք Ճնճղուկի մասին։ Դա նման է սխտորով կաթով կոկտեյլ խմելուն։ Այն կծու է և պետք են շատ տղամարդիկ․․․ Եկե՛ք նրանց շատ Ջեք չտանք։ Դա նման է չափից շատ աղանդերի կամ լավ բանի։» «Մեռյալի սնդուկում» մարդակերների իրադարձությունները ավելացվել են, որպեսզի երևա, որ Ջեքը գտնվում է վտանգի տակ ամենուր՝ և՛ ծովում, և՛ հողի վրա։ Տարակուսանք են առաջացնում նաև նրա տարօրինակ զգացմունքներն Էլիզաբեթ Սունի նկատմամբ։

«Աշխարհի ծայրին» ֆիլմի ժամանակ Ջեքը մասնավորապես տխրում է, որ երկարաժամկետ մնացել է Դեյվի Ջոնսի պահեստում[9],, և հիմա էլ ցանկանում է դանալ անմահ[10]։ Ճնճղուկը պայքարում է լինել բարոյական մարդ, այն բանից հետո, երբ նրա ազնվությունը դարձավ նրա մահվան պատճառը երկրորդ ֆիլմում։ Սա ցույց է տալիս ավելի ու ավելի խենթ վարք և Ջեքի հալյուցինացիաները, որտեղ նա տեսնում էր տասնյակ «Ջեք Ճնճղուկների», որոնք իր նավի անձնակազմում էին։ Հետո հալյուցինացիաները սկսեցին աճել և կար երկու «Ջեքեր», ովքեր միշտ վիճում էին, թե որ ճանապարհով գնան՝ անմահության, թե մահացության[11][12]։ 2007 թվականին Ռոսիոն ասել է, որ հնարավոր է չորրորդ ֆիլմը[13], և պրոդյուսեր Ջերի Բուքհեյմերը հետաքրքրված է սփին–օֆով[14][15]։

«Օտար ափերին» ֆիլմի մասին հայտարարվել է 2008 թվականի սեպտեմբերի 28–ին Դոլբի թատրոնում՝ Դիսնեյի միջոցառման ժամանակ։ Վերբինսկին չվերադարձավ, որպեսզի լինի ֆիլմի չորրորդ մասի ռեժիսորը, և նրան փոխարինեց Ռոբ Մարշալը։ Այս ֆիլմում օգտագործվում է Թիմ Փաուերսի համանուն վեպից տարրեր, մասնավորապես՝ Սև մորուքն ու Երիտասարդության աղբյուրը, սակայն ֆիլմը ամբողջությամբ չի համապատասխանում վեպին[16]։

Ջոնի Դեփ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեփը նկարահանման հրապարակում

Ջոնի Դեփի ներկայացումը հետաքրքրել է քննադատներին։ Ալան Մորիսոսնը ասել է․ «Փառահեղ․․․ Ֆիզիկական ճշգրտության և բանավոր առաքման առումով, դա կատակերգական դերասանության վարպետություն է։» Ռոջեր Էբետը բարձր է գնահատել Ջոնի Դեփի ներկայացումը, և գրավոր ասել է․ «Օրիգինալ է դրա ամեն մի մասնիկը։ Երբևէ չի եղել այսպիսի ծեվահեն, կամ դրա հետ կապված մարդ արարած, այս ֆիլմին նման որևէ այլ ֆիլմում․․․նրա պահվածքը ցույց է տալիս նրա կյանքի փորձը։» Ջոնի Դեփը ստացել է Կինոդերասանների Գիլդիայի մրցանակը, և ստացել է նոմինացիա Ոսկե Գլոբուսի համար և առաջին անգամ իր կարիերայում՝ Օսկար մրցանակի նոմինացիա[17][18]։

Դեփի վերադարձը «Մեռյալի սնդուկը» ֆիլմում եղել է առաջին անգամը, երբ նա արել է սիքվել։ Դրյու ՄաքՈւինին գրել է․ «Հիշում ե՞ք, թե որքան լավն էր Հան Սոլոն «Աստղային պատերազմներ» ֆիլմում, երբ դուք առաջին անգամ տեսաք այն։ Հիշում ե՞ք, որ նա կարծես դարձավ ավելի լավը, երբ «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված»–ը դուրս եկավ։ Սա մեծ ցատկ է[19]»: Ջոնի Դեփն ստացել է MTV Movie[20] և Teen Choice մրցանակը «Մեռյալի սնդուկի» համար և ներկայացվել Իմպերիա մրցանակի և մեկ այլ Ոսկե Գլոբուսի համար[21]։ Դեփը հաղթել է MTV Movie մրցանակը Լավագույն կատակերգական ներկայացման համար, ինչպես նաև People's Choice, Nickelodeon Kids' Choice և Teen Choice մրցանակները։ Նա ստորագրել է կատարել իր դերը հետագա սիքվելներում[22]։

Դիմահարդարում և հագուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեփը կրում է դռեդլոկ պարիկ, բանդանա և բազմաթիվ առարկաներ մազերի վրա[23][24]։ Ճնճղուկը ունի մի քանի ոսկե ատամներ, որոնցից երկուսը պատկանում են Դեփին[25], նրանք օգտագործվել են նկարահանումների ժամանակ։ Դեփն ի սկզբանե մոռացել էր հանել դրանք «Սև մարգարտի անեծքի» նկարահանումներից հետո[26] և հագնում էր դրանք սիքվելների ողջ նկարահանումների ժամանակ[27]։ Ճնճղուկը ունի մի քանի դաջվածքներ և ծովահենի կնիք, որ արվել է Քաթլեր Բաքեթի կողմից իր աջ ձեռքի վրա՝ ճնճղուկի նկարով դաջվածքի տակ։ Ճնճղուկը համարվում է յուրօրինակ, քանի որ նա կրում էր կաշվե եռանկյուն գլխարկ, իսկ մյուս կերպարները կաշվե գլխարկ չէին կրում։ Ռետինե տեսակը օգտագործվել է «Մեռյալի սնդուկի» այն դրվագում, երբ գլխարկը ընկնում է ջուրը։

Բնութագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սցենարիստներ Թեդ Էլիոթի և Թերի Ռոսիոյի՝ Ջեքը մի խաբեբա է, ով օգտագործում է իր խելքն ու խաբեությունը իր նպատակներին հասնելու համար՝ նախընտրելով բանավոր վեճերը ուժային կռիվներից[28]։ Նա քայլում է հարբածի նման և խոսելիս ձեռքերը շարժում է։ Ճնճղուկը խելամիտ է, հաշվարկված և էքսցենտրիկ։ Նա խաբում է Նորինգթոնին և նրա անձնակազմին, որպեսզի գողանա արքայական նավերից մեկը, որն էլ ստիպում է լեյտենանտ Գրովսին ասել․ «Սա էլ ամենալավ ծովահենն է, ում ես երբևէ տեսել եմ»։ Նորինգթոնը հակառակվելով ասաց․ «Դա միայն կարող է թվալ այդպես», քանի որ նա նախկինում Ջեքին ասել էր․ «Անկասկած, դուք ամենավատ ծովահենն եք, ում մասին ես երբևէ լսել եմ»։

Չնայած, լինելով հրաշալի սուսերամարտիկ, Ջեքը նախընտրում էր այն օգտագործել միայն արտառոց պայքարների դեպքում, իր թշնամիներին պատճառաբանելով․ «Ինչու՞ պայքարել, եթե դուք կրող եք բանակցել»։ Նա օգտագործում է ոչ բռնի կերրպով բանակցությունների ռազմավարությունը և իր թշնամիներին հանում է իրար դեմ։ Նա հաճախ օգտագործում է բարդ բառախաղ և բառապաշար, որպեսզի շփոթեցնի իր թշնամիներին, և ենթադրվում է, որ նրա պացիֆիզմը կարող է լինել Բարբոսայի և «Սև մարգարտի» անձնակազմի խռովության պատճառը։

Կերպարը համարվում է, որպես իր հեղինակության ստեղծող։ Երբ Գիբսը պատմում է Ուիլին, որ Ջեքը փախել է մի ամայի կղզուց, երկու բարձրահասակ ծավային կրիաներին իրար միացնելով, Ջեքը զարդարում է պատմությունը՝ պնդելով, որ պարանը սարքել էր իր իսկ մեջքի մազերից, իսկ իրականում նա դուրս է եկել կղզուց թրեյդերների հետ ռոմ փոխանակելով։ Ճնճղուկը պնդում է, որ նա իրավունք ունի կոչվել «Նավապետ», և հաճախ հրաժեշտ տալիս ասում է․ «Այս օրը դուք միշտ հիշելու եք որպես այն օրը, երբ դուք գրեթե բռնել էիք Նավապետ Ջեք Ճնճղուկին»։ Երբ Նորինգթոնն ասում է, որ նա ամենավատ ծովահենն է, ում մասին ինքը երբևէ լսել է, Ջեքը պատասխանում է․ «Բայց դուք լսել եք իմ մասին»։ «Սև մարգարտի անեծքի» ջնջված տեսարաններից մեկում Ճնճղուկը մտածում է «Անմահ Նավապետ Ջեք Ճնճղուկ» լինելու մասին, «Աշխարհի ծայրին» ֆիլմի ընթացքում նա կրկին սկսում է հետաքրքրվել անմահությամբ, թեև նրա հայրը՝ նավապետ Թիգը, զգուշացնում է, որ դա կարող է լինել սարսափելի անեծք։

Չնայած նրա հերոսություններին, Ճնճղուկը ծովահեն է և բարոյապես երկամիտ բնավորության տեր մարդ[29]։ Համաձայնվելով վաճառել 100 հոգի (այդ թվում նաև Ուիլին) Դեյվի Ջոնսին՝ իր ազատության դիմաց, Ջոնսը հարցնում է Ճնճղուկին, թե կարող է «դատապարտել մի անմեղ մարդու՝ ընկերոջը ստրկության, մինչ դու թափառում ես ազատ»։ Տատանվելուց հետո, Ճնճղուկը զվարթ պատասխանում է․ «Այո, ես լավ եմ դրա հետ»։ Սինգապուրի ծովահեն լորդ Սյաո Ֆեյը, լցված է ատելությամբ նրա հանդեպ։ Մի պահ Ջեքը վախկոտությամբ լքում է իր անձնակազմին Կրակենի հարձակման ժամանակ և փախչում, սակայն իր նվիրվածությունը և բարոյականությունը ստիպում են նրան հետ վերադառնալ և փրկել նրանց։ Ճնղուկը պնդում է, որ նա իր խոսքի տեր մարդ է, և զարմանում է, երբ մարդիկ կասկածում են իր ճշմարտացիությանը․ իր դատվածության մեջ սպանություն չկա։

Ճնճղուկը պնդում է, որ ունի «հսկայական զգացմունքներ կին արարածների նկատմամբ», չնայած նրա նվաճումները, նրան միայն թթու հիշողություններ են թողնում։ Իր նախկին ընկերուհիները՝ Սկառլետը և Ջիզելը ապտակում են նրան, կամ ինչ–որ մեկին, ով փնտրում է նրան։ Նրա սրամիտ հմայքը ձգում է կանանց, նույնիսկ կասկածի տակ են Էլիզաբեթի զգացմունքները։ «Սև մարգարիտը» համարվում է, որպես «միակ նավը, որը կարող է առաջ անցնել «Թռչող հոլանդացուց»։ Երրորդ ֆիլմում, Ջեքը և Բարբոսան պայքարում էին «Սև մարգարտի» նավապետության համար, ցույց տալով նրանց հեռադիտակների երկարությունը, իսկ մի ջնջված տեսարանում, նրանք պայքարում էին ղեկի համար[30]։ Ճնճղուկը պնդում է որ իր «առաջին և միակ սերը ծովն է», և իր նավը նկարագրում է, որպես ազատության ներկայացուցիչ։ Դեյվի Ջոնսի պահեստը ներկայացված է, որպես անապատ, որն էլ խորհրդանշում է Ջեքի անձնական դժոխքը։

Ազդեցությունը փոփ մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ «Մեռյալի սնդուկը» աշխատեց ավելի քան մեկ միլիարդ դոլար ամբողջ աշխարհից, Իան Նատանը այդ անվանեց Ճնճղուկի հանրահայտություն[31]։ Empire ամսագիրը Ճնճղուկին համարել է բոլոր ժամանակների ութերորդ ամենալավ կերպարը[32]։ 2015 թվականին, 100 լավագույն ֆիլմային կերպարների ցանկում, նա զբաղեցնում էր տասնըչորսերորդ տեղը[33]։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելի քան 3000 մարդ, 2006 թվականի Հելոունին Ճնճղուկի կոստյումն է օգտագործել[34], իսկ 2007 թվականին Ճնճղուկը Internet Movie Database–ում զբաղեցրել է ամենատարածված հերոս անվանակարգում երկրորդ տեղը, Ինդիանա Ջոնսից հետո[35]։ 2007 թվականին, Pearl & Dean ընկերությունը Ջեք Ճնճղուկին համարել է, Ջոնի Դեփի ամենահայտնի մարմնավորումը[36]։ 2010 թվականի հունիսին, Ջեք Ճնճղուկի անունը եղել է Entertainment Weekly–ի վերջին 20 տարիների, 100 լավագույն կերպարներում[37]։

Այլ մեդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեք Ճնճղուկը նաև երևացել է տարբեր վիդեոխաղերում, որոնց շարքում է Kingdom Hearts II-ը, որտեղ նրա դերը հնչյունավորում է Ջեյմս Առնոլդ Թայլորը։ «Pirates of the Caribbean: The Complete»-ում կա Ջեքի մասին նախապատմություն, որտեղ նա ծնվում է ծովահենական նավում՝ Հնդկական օվկիանոսում թայֆունի ժամանակ։ Նա սովորում է սուսերամարտ մի իտալացու կողմից[38]։ Ջեքի՝ մինչև ֆիլմի դեպքերը պատմող կա 12 գիրք «Pirates of the Caribbean: Jack Sparrow» անվանումով[39] և կա 5 գիրք «Pirates of the Caribbean: Legends of the Brethren Court series» անվանումով[40]։ 2011 թվականին Էն Ս․ Քրիսփինը գրել է «Pirates of the Caribbean: The Price of Freedom» գիրքը, որտեղ պատմվում է Ջեքի մասին որպես Բրիտանական Օստ-Հնդկական ընկերության առևտրական[41]։

2011 թվականին The Lonely Island կատակերգական խումբը Մայքլ Բալթոնի հետ միասին գրել են Ջեքի մասին երգ[42]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գոռ Վերբինսկի (ռեժիսոր) (2003). Կարիբյան ծովի ծովահենները։ «Սև մարգարտի» անեծքը (Ֆիլմ). Walt Disney Pictures.
  2. Գոռ Վերբինսկի (ռեժիսոր) (2006). Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը (Ֆիլմ). Walt Disney Pictures.
  3. Գոռ Վերբինսկի (ռեժիսոր) (2007). Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին (Ֆիլմ). Walt Disney Pictures.
  4. «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» (Press release). Walt Disney Studios Motion Pictures. 2010 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին.
  5. «Կարիբյան ծովի ծովահենները 5 Սցենար։ Արդյո՞ք Կիռա Նայթլին և Օռլանդո Բլումը կհամախմբվեն Ջեք Ճնճղուկի հետ». 2014 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. «Ծովահենի կյանք». 2006 թ․ հունիսի 26. Վերցված է 2007 թ․ մայիսի 30-ին.
  7. «IGN Գոռ Վերբինսկիի հարցազրույցը». 2006 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  8. «Նոր և ծանոթ կերպարներ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  9. «Ծովահեններ 3». 2007 թ․ ապրիլի 27.
  10. «Կերպարներ (Տեսանյութ)». Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին, պաշտոնական էջ. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  11. «Չափթեր 3». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 2-ին.
  12. վերադարձ (DVD). 2006.
  13. «Բացառիկ հարցազրույց։ Թերի Ռոսիո». 2007 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 12-ին.
  14. «Բրուքհեյմերը խոսում է «Ծովահեններ»–ի սփին–օֆի մասին». 2007 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 12-ին.
  15. «Զրույց Գոռ Վերբինսկիի հետ». 2007 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 2-ին.
  16. «Ջոնի Դեփ (Նավապետ Ջեք Ճնճղուկի կոստյումով) անակնկալ է մատուցում Disney–ի լսարանին». 2009 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  17. Գոռ Վերբինսկի, Ջոնի Դեփ (2003). Կարիբյան ծովի ծովահենները։ Սև մարգարտի անեծքը, մեկնաբանում (DVD).
  18. «Կարիբյան ծովի ծովահենները (2003)». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9-ին.
  19. «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը». 2006 թ․ հունիսի 25. Վերցված է 2007 թ․ մայիսի 29-ին.
  20. MTV (2007 թ․ հունիսի 4). «The MTV Movie Մրցանակաբաշխության հաղթողներ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.
  21. «Մրցանակներ «Կարիբյան ծովիծովահենները։ Մեռյալի սնդուկի» համար (2006)». Internet Movie Database. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  22. «Disney, Դեփը վերադառնալու է». 2008 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 25-ին.
  23. Ջեքի շարֆը և պարիկը (DVD). 2006.
  24. Ջեք (DVD). 2006.
  25. Ջեքի ատամները/Ջոնիի ատամները (DVD). 2006.
  26. «Դեփի ոսկե ատամները». Internet Movie Database. 2003 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 21-ին.
  27. Թեդ Էլիոթ, Թերի Ռոսիո (2006). Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը։ Մեկնաբանում (DVD).
  28. «Մեռյալի սնդուկը։ Դեփի դերը». 2006. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  29. «Հաջողությունը կարող է լինել կոշտ հսկիչ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 31-ին.
  30. Գոռ Վերբինսկի (2007). Երկու նավապետ, մեկ նավ (DVD).
  31. «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը». 2006 թ․ հոկտեմբերի 27. էջ 176.
  32. «200 բան, որ հիացրեց մեր աշխարհին». 2006 թ․ հունվարի 2. էջ 118.
  33. «100 Լավագույն ֆիլմային կերպարները». 2015 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  34. «Ջեք Ճնճղուկի հագուստը 2006 թվականի Հելոունին ամենատարածվածն է եղել». 2006 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 2-ին.
  35. «Հերոսների ցուցակ, ո՞վ է քո սիրելին». Internet Movie Database. 2007 թ․ հունիսի 3. Վերցված է 2007 թ․ հունիսի 3-ին.
  36. «Ջոնի Դեպի հրաշալի նավապետի դերը». 2007 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.
  37. «100 լավագույն կերպարները, վերջին 20 տարիների ընթացքում։ Ահա մեր ամբողջական ցուցակը». 2010 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  38. «Pirates of the Caribbean: The Complete Visual Guide». Dorling Kindersley. 2007. էջեր 12–15. ISBN 0-7566-2676-5.
  39. ««Pirates of the Caribbean: Jack Sparrow» գրքերի շարք». Goodreads. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  40. ««Pirates of the Caribbean: Legends of the Brethren Court»». Goodreads. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  41. ««Pirates of the Caribbean: The Price of Freedom»». Goodreads. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  42. «Մայքլ Բալթոնը 20 տարի անց վերադառնում է SNL». Entertainment Weekly (via archive.org). New York. 2011 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]