Չորս գետերի շատրվան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չորս գետերի շատրվան Fontana dei Quattro Fiumi | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Շինարար | Լորենցո Բերնինի |
Հիմնադիր | Ինոկենտիոս X |
Շինարարության սկիզբ | 1648 թվական |
Շինարարության վերջ | 1651 թվական |
Կարգավիճակ | գործող շատրվան |
![]() | |
![]() | |
Չորս գետերի շատրվան (իտալերեն՝ Fontana dei Quattro Fiumi), Հռոմի ամենահանրահայտ շատրվաններից մեկը։ Գտնվում է Պիացցա Նավոնայում (իտալերեն՝ Piazza Navona)։ Կառուցված է 1648-1651 թվականներին, ըստ Լորենցո Բերնինիի նախագծի։
1644 թվականին Պամֆիլի գերդաստանի պապերից մեկը՝ Ինոկենտիոս X-ը, որոշում է Պամֆիլի ընտենական պալատի հարևանությամբ կառուցել եգիպտական կոթող, որը, ինչպես համարվում էր այդ ժամանակ, Հռոմ է բերվել Կարակալլա կայսրի կողմից։ Իրականում կոթողը կեղծ եգիպտական էր, ստեղծված Դոմիցիանոս-ի ժամանակներում։ Հայտարարվում է մրցույթ լավագույն նախագծի համար, սակայն մեծն Բերնինին անբարյացակամների ջանքերի շնորհիվ չի կարողանում մասնակցել մրցույթին։ Չնայած դրան, Բերնինին նախապատրաստում է շատրվանի նախագիծ, որը նախատեսում էր կոթողի շուրջ տեղադրել աշխարհի չորս մասերի գլխավոր գետերի աստվածների արձանները (Նեղոս, Գանգես, Դանուբ և Լա Պլատա)։ Նրա հովանավոր Լյուդովիզին, լինելով ամուսնացած պապի ազգականուհու հետ, շատրվանի մակետը դնում է ճաշասենյակում, որտեղ վերջինս ճաշում էր։ Ինոկենտիոսը ցնցվում է մինչ այդմ չտեսնված քանդակագործության և ճարտարապետության հարմոնիայով, չեղարկում է մրցույթը և Բերնինիին հրամայում է անհապաղ զբաղվել շատրվանի կառուցմամբ։
Ինչպես և Տրևի և Բարկաչչա շատրվանները, Չորս գետերի շատրվանը սնուցվում է Ակվա Վիրգո հնագույն ջրանցույցի ջրերից։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fontana dei Quattro Fiumi Video of the Fontana dei Quattro Fiumi in Piazza Navona at Christmas time.
- Video Introduction to Bernini Four Rivers Fountain and The Moor
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չորս գետերի շատրվան կատեգորիայում։ |
|