Անտոնինիոս Պիոսի սյուն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անտոնինիոս Պիոսի սյուն (իտալ.՝ Colonna di Antonino Pio), սյուն Հռոմի Մարսի դաշտում։ Տեղադրվել է 161 թվականին կայսրեր Մարկոս Ավրելիոսի և Լուցիոս Վերոսի ջանքերով իրենց հոգեհոր՝ նախկին կայսր Անտոնինիոս Պիոսի պատվին։ XVII դարում սյունը թյուրիմացաբար անվանվել է Մարկոս Ավրելիոսի անունով։
Ներկայումս պահպանվել է միայն պատվանդանը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյունն ունեցել է 14,75 մ բարձրություն և 1,9 մ տրամագիծ։ Այն կառուցվել է կարմիր գրանիտից։ Սյան վրա չի եղել ժապավենաձև մաս, ինչպես Տրայանոսի և Մարկոս Ավրելիոսի սյուների վրա։ Ինչպես նշված է սյան արձանագրությունում, կառույցի համար գրանիտը բերվել է դեռևս 106 թվականին։ Սյան պատկերով մետաղադրամներից կարելի է ենթադրել, որ սյան գլխին եղել է Անտոնինիոսի քանդակը։
Սյունը կապված է եղել կայսեր և իր կնոջ՝ Ֆաուստինայի դամբարան–եկեղեցուն, որը գտնվել է սյունից 25 մ հյուսիս՝ սյան հետ կազմելով մեկ ընդհանուր գիծ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XVIII դարում սյան պատվանդանը հայտնվել էր հողի հաստ շերտի տակ, սակայն սյունը վեց մետրով դուրս էր մնացել հողից։ 1703 թվականին կառույցը Ֆրանչեսկո Ֆոնտանայի ջանքերով ամբողջովին ազատվում է հողի շերտից, սակայն կառույցի հետագա ճակատագիրը չի վճռվում։ Այն երկար ժամանակ մնում է ծածկի տակ։ 1759 թվականին սյունը վնասվում է հրդեհից։ 1764 թվականին այն փորձում են նորոգել, սակայն սյան գրանիտը նյութ է ծառայում Մոնտեչիտորիո հրապարակի կոթողի համար։
Սյան պատվանդանը այդ նույն ժամանակ տեղափոխվել է և 1741 թվականին վերականգնվել Մոնտեչիտորիո հրապարակում։ 1787 թվականին այն փոխանցվել է Վատիկանի թանգարանին։ Ներկայումս պատվանդանը գտնվում է Վատիկանի պատկերասրահի մուտքի առաջ։
Պատվանդանի ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատվանդանի մի կողմում կա արձանագրություն, մյուս երկու կողմերում ձիավորների մասնակցությամբ թաղման տեսարան է պատկերված։ Չորրորդ կողմում ներկայացված է կայսրի և նրա կնոջ աստվածացման տեսարան․ պահապան հրեշտակները արծիվների ուղեկցությամբ նրանց երկինք են տանում։ Անտոնինիոս Պիոսը ձեռքին ունի արծվի քանդակով գայիսոն։ Կոմպոզիցիայի ներքևի մասում պատկերված է տղամարդու կերպար, ով խորհրդանշում է Մարսի դաշտը։ Աջից Հռոմը խորհրդանշող կնոջ կերպարանք է․ նա հենված է գայլի, Հռոմուլոսի և Հռեմոսի պատկերով վահանին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնինիոս Պիոսի սյուն» հոդվածին։ |