Կոստանդիանոսի հաղթակամար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարժանություն
Կոստանդիանոսի հաղթակամար
Arco di Costantino
Arch of Constantine (Rome) - South side, from Via triumphalis.jpg
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՔաղաքՀռոմ
Շինարարության սկիզբ312
Շինարարության վերջ315

Կոստանդիանոսի հաղթակամար (լատ.՝ Arcus Constantini, իտալերեն՝ Arco di Costantino) — եռաթռիչք կամար՝ տեղադրված Հռոմում՝ Կոլիզեումի և հնագույն Via Triumphalis-ի վրայի Պալատինի միջև։ Հինհռոմեական հաղթակամարներից ամենամեծն է՝ ունենալով հետևյալ չափերը. 21 մետր բարձրություն, 25,9 մետր լայնություն, 7,4 մետր խորություն[1]։ Հինհռոմեական միակ հաղթակամարն է, որ բարձրացվել է ոչ թե արտաքին թշնամու դեմ, այլ քաղաքացիական պատերազմում ձեռք բերված հաղթանակի պատվին։ Կառուցվել է 315 թվականին՝ ի նշանավորումն Մաքսենցիուսի նկատմամբ Կոնստանտին Մեծի տարած հաղթանակի՝ Տիբր գետի ափին՝ Մուլվիուսի կամրջի մոտ 312 թվականի հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ճակատամարտում[2] (այդ մասին արձանագրություն կա հաղթակամարի պատին)։ Հաղթանակած կայսրը հաջորդ օրը մուտք է գործել Հռոմ՝ քաղաքացիների ցնծագին աղաղակների ներքո։ Սենատը հաղթակամարը կառուցելու որոշում է կայացրել և միջոցներ հատկացրել[3][4]։ Դրանից երկու ամիս անց Կոստանդիանոսը լքել է Հռոմը և մինչև 326 թվականը այլևս չի վերադարձել այնտեղ[5]։

Մի դրվագ հաղթակամարի բարձրաքանդակներից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Watkin David (2011)։ A History of Western Architecture: Fifth Edition.։ London: Laurence King Publishing։ էջ 87 
  2. Ferris, 2013, p. 7
  3. Barnes, 1981, pp. 44–47
  4. Stephenson Paul (2010)։ Constantine: Roman Emperor, Christian Victor։ New York: The Overlook Press։ էջեր 151 
  5. Ferris, 2013, p. 11

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]