Հռոմի կատակոմբներ
Հռոմի կատակոմբներ իտալ.՝ Catacombe di Roma | |
---|---|
![]() Սուրբ Կալիստոյի կատակոմբը | |
Երկիր | Իտալիա |
Քաղաք | Հռոմ |
![]() | |
![]() |
Հռոմի կատակոմբներ (իտալ.՝ Catacombe di Roma), անտիկ կատակոմբների ցանց, որոնք օգտագործվել են թաղումների համար մեծ մասամբ վաղ քրիստոնեության ժամանակահատվածում: Հռոմում ընդհանուր առմամբ գոյություն ունի ավելի քան 60 տարբեր կատակոմբներ[1][2] (150-170 կմ երկարությամբ, մոտ 750 000 հուղարկավորություններ), որոնց մեծ մասը գտնվում է գետնի տակ Ապիյան ճանապարհի երկայնքով: Այդ կատակոմբներն իրենցից ներկայացնում են տուֆից ստորգետնյա անցումների համակարգեր, որոնք հաճախ կազմում են բավիղներ: Դրանց պատերի մեջ թաղումների համար արվում էին տարբեր մեծության ուղղանկյուն խորշեր (լատ.՝ loculi) (գլխավորապես մեկ մահացածի, երբեմն՝ երկու, հազվադեպ՝ բազմաթիվ դիակների համար): Այսօրվա դրությամբ գրեթե բոլոր խորշերը բաց են և դատարկ, սակայն պահպանվել են մինչ օրս փակերը (օրինակ՝ Պանֆիլիոսի կատակոմբները):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

(Յան Ստիկա, XX դարի սկիզբ)
Եզրույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կատակոմբ» անվանումը (լատ.՝ catacomba) հռոմեացիներին անհայտ էր. նրանք կիրառել են «ցեմետրիում» (լատ.՝ coemeterium կամ cimiterium < հին հուն․՝ κοιμητήριον «ննջասենյակ») բառը՝ «դամբարան», «գերեզմանոց»: Միայն մեկ՝ սուրբ Սեբաստիանի coemeteria է կոչվել ad catacumbas (հուն. katakymbos խորացում): Միջնադարում միայն դրանք էին հայտնի ու հասանելի է բնակչությանը, ուստի այդ ժամանակից ստորգետնյա թաղման սրահներն անվանել կատակոմբներ[3]
Հուղարկավորությունների առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմի դարպասների մոտ առաջին կատակոմբներն առաջացել են մինչքրիստոնեական դարաշրջանում. այսպես, օրինակ, Ապիյան ճանապարհին պահպանվել են հրեական կատակոմբներ (իտալ.՝ Catacombe Ebraiche): Կատակոմբների ծագման վերաբերյալ չկա որոշակի տեսանկյուն: Գոյություն ունի վարկած, որ դրանք հնագույն քարհանքերի մնացորդներն են կամ ավելի հին ստորերկրյա կապուղիներ[4]: Նաև կա Ջովաննի Բատիստա դե Ռոսինիի և նրա հետևորդները վարկածը, որ կատակոմբները բացառապես քրիստոնեական կառույցներ են, քանի որ դրանք նեղ միջանցքներն անարդյունավետ են քարի արդյունահանման համար, իսկ կատակոմբների բնույթը պիտանի չէ որպես շինանյութ օգտագործելու համար[5]

Այցելություն կատակոմբներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմի բոլոր կատակոմբներից էքսկուրսիաների համար պարտադիր գիդով բաց են 6-ը (վերոնշյալ քրիստոնեական կատակոմբները, ինչպես նաև սուրբ Պանկրատիոսի կատակոմբները): Մնացած կատակոմբներում չկա էլեկտրական լուսավորություն և դրանք կարելի է այցելել միայն Սրբազան հնագիտության պապական հանձնաժողովի թույլտվությամբ: Առավել դիտարժան են համարվում որմնանկարներով հարուստ սուրբ Պետրոսի և սուրբ Մարցելլինիի (3-4-րդ դարեր) կատակոմբները Via Casilina-ում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Fink, Joseph Die römischen Katakomben. — Mainz: Philipp von Zabern, 1997. — ISBN 3-8053-1565-1
- ↑ «Интерактивная карта Рима с указанием катакомб и гипогеев»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 13 փետրվարի 2009
- ↑ Голубцов А. П. Из чтений по церковной археологии и литургике. СПб, 1917. С. 73
- ↑ Голубцов А. П. Указ. соч. С. 332
- ↑ Голубцов А. П. Указ. соч. С. 333
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fink, Joseph Die römischen Katakomben. — Mainz: Philipp von Zabern, 1997. — ISBN 3-8053-1565-1
- Stützer, Herbert Alexander Frühchristliche Kunst in Rom. — Köln: DuMont Verlag, 1996. — ISBN 3-7701-2643-2
- Stützer, Herbert Alexander Die Kunst der römischen Katakomben. — Köln: DuMont Verlag, 1983. — ISBN 3-7701-1485-X
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հռոմի կատակոմբներ Վիքիպահեստում |
---|
- Голубцов А.П.։ «Места молитвенных собраний христиан I—III веков»։ (Из чтений по Церковной Архиологии и Литургике. Сергиев Посад, 1918)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 7 նոյեմբերի 2008
- Покровский Н.В.։ «Живопись катакомб»։ // Очерки памятников христианского искусства. Санкт-Петербург, Лига-плюс, 2000։ Արխիվացված օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 7 նոյեմբերի 2008
- Марк Семо։ ««Рим-2», или Катакомбы»։ // Журнал Geo (март 2005)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 7 նոյեմբերի 2008
- Lanciani, Rodolfo։ «Языческий и христианский Рим (1892 г.)»։ // Pagan and Christian Rome (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 18 նոյեմբերի 2008
- DeRossi, Giovanni Battista։ «Римские катакомбы и памятники первоначального христианского искусства (Текст и изображения, 5 томов, 1864–1880 гг.)»։ //La Roma sotterranea cristiana (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 13 նոյեմբերի 2008
- Wilpert, Joseph։ «Живопись катакомб Рима (Текст)»։ //Die Malereien der Katakomben Roms (գերմաներեն)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 9 նոյեմբերի 2008
- Wilpert, Joseph։ «Живопись катакомб Рима (Изображения)»։ //Die Malereien der Katakomben Roms։ Արխիվացված օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 9 նոյեմբերի 2008
- «Parker, John Henry: collection of classical and medieval art and architecture of Italy.» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 26 հունվարի 2011
|
|