Պիացցա Վենեցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Piazza Venezia
Պիացցա Վենեցիա
Հռոմ
Նախկին անվանումներ Իտալիայի Ֆորում
View of Piazza Venezia in Rome from Vittoriano.jpg
Պիացցա Վենեցիան Վիտտորիանո հուշարձանի կողմից

Կոորդինատներ: 41°53′47.0″ հս․ լ. 12°28′57.0″ ավ. ե. / 41.896389° հս․. լ. 12.482500° ավ. ե. / 41.896389; 12.482500

Պիացցա Վենեցիա` (իտալ.՝ Piazza Venezia), (բառացի՝ Վենետիկի հրապարակ) հանրահայտ հրապարակ է Հռոմում: Այն գտնվում է Կապիտոլիումի բլրի ստորոտում, Տրայանոսի հրապարակի կողքին, որտեղ հատվում են Վիա դել Կորսո և Վիա դեի Ֆորի Իմպերիալի փողոցները: Վերջինը սկսվում է հրապարակից, անցնում է Հռոմի ֆորումի կողքով և շարունակվում մինչև Կոլիզեում: Պիացցա Վենեցիան իր անվանումը ստացել է Պալացցո Վենեցիայից, որը 15-րդ դարում կառուցել է Վենետիկյան կարդինալ Պիետրո Բարբոն (ավելի ուշ՝ Պողոս II Պապ): 1567 թվականից սկսած Պալացցո Վենեցիան եղել է Հռոմում Վենետիկյան Հանրապետության դեսպանատունը:

Հրապարակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտտորիանո հուշարձանը
Roma.Piazza Venezia.jpg
Պալացցո Բոնապարտե

Հրապարակի ներկայիս տեսքը ստացել է 1885 թվականին, երբ կառուցվեց Իտալիայի առաջին թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ին նվիրված Վիտտորիանո հուշարձանը: Այն նախագծվել է 1885 թվականին Ջուզեպպե Սակկոնիի կողմից: 1921 թվականին ավելացվել է նաև «Անհայտ Զինվորի Հուշարձանը»[1]: Ըստ ծրագրի, որը հաստատել էր վարչապետ Ագոստինո Դեպրետիսը, 1885-1888 թվականներին, մինչ որևէ բան Կապիտոլիումի բլրի վրա կառուցելը, պետք էր քանդել բազմաթիվ հնագույն շինություններ։ Միջնադարյան լայնարձակ թաղամասը վերացվեց, քանդվեցին Պողոս III-ի Աշտարակը՝ կառուցված 1534-1542 թվականներին, Սան Մարկոյի կամարը՝ ուղանցույց, որը միացնում էր Պալացցո Վենեցիան Կապիտոլիումի բլրի հետ, ինչպես նաև Արաչելի վանքի մի մասը, Պալացցո Տորլոնիան, որը համարվում էր ամենագեղեցիկներից մեկը Հռոմում և էլի շատ մանր շինություններ[2]: Արաչելի փողոցի մի մասը պահպանվեց, բայց այն այլևս չէր հատում բլուրը։ Պեղումների ընթացքում հայտնաբերվեցին նաև բեկորներ Սերվիևյան պատից։ Այս ամենը արվեց, որպեսզի Պիացցա Վենեցիայի չափերը հարմարեցվեին Վիտտորիանո հուշարձանի հետ, և հրապարակին տրվեր համաչափ տեսք։ Հուշարձանի կառուցումից հետո ճարտարապետ Ջուզեպպե Սակկոնին ձեռնամուխ եղավ վերաձևավորելու հրապարակի տեսքը։ Նրան է պատկանում նաև Պալացցո Ջեներալիի ինքնատիպ միտքը, առ այն, որ վերջինիս ճակատային մասը պետք է ներառեր հակադիր Պալացցո Վենեցիայի հիմնական հատկանիշները։ Պալացցո Ջեներալին կառուցվեց 1906-1911 թվականը Պալացցո Տորլոնիայի տեղում։ 1660 թվականին կառուցվել է Միշյատելլի Պալատը, որը հետագայում վերանվանվել է «Պալացցո Բոնապարտե»: 1818 թվականից սկսած այստեղ ապրել է Նապոլեոն Բոնապարտի մայրը՝ Լետիցիա Ռամոլինոն։
Սուրբ Ծննդյան ընթացքում Պիացցա Վենեցիայում կանգնեցվում է մեծ, զարդարված եղևնի (2006 թվականից հետո, մետրոյի նոր գիծը կառուցելու պատճառով, այն այստեղ է տեղափոխվել Կոլիզեումի հրապարակից)։
Պիացցա Վենեցիան հանդիսանում է շատ ֆիլմերի և գովազդային տեսահոլովակների ոգեշնչման տարր, ինչպես օրինակ Վուդի Ալլենի «Հռոմեական արկածներ» և Ուիլյամ Ուայլերի «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմերը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Il Vittoriano conserva i resti del Milite Ignoto, a ricordo dei soldati caduti senza degna sepoltura, vegliati incessantemente da due militari e da una fiamma sempre accesa. Il complesso del Vittoriano ospita periodicamente importanti mostre, oltre al Sacrario delle bandiere
  2. i Torlonia lo avevano fatto erigere pochi decenni prima (nel 1827) al posto di palazzo Bolognetti, che fu demolito. Il nuovo edificio era stato edificato in forme grandiose ed era stato fatto affrescare da uno dei più celebri pittori dell'epoca, Francesco Podesti. Dallo stesso lato della piazza, come segnala una lapide murata sul lato del palazzo delle Assicurazioni Generali di Venezia che guarda il Vittoriano, tra gli edifici demoliti vi era la casa dove visse e morì Michelangelo Buonarroti, in una piazza detta di Macel de' Corvi.