Մարցելլա թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարցելլա թատրոն
լատին․՝ Theatrum Marcelli
իտալ.՝ Teatro di Marcello
Քարտեզ
Քարտեզ
Մարցելլա թատրոնը Վիքիպահեստում
Թատրոնի ետնամասը
Կամարաշարքը

Մացելլա թատրոն (լատին․՝ Theatrum Marcelli, իտալ.՝ Teatro di Marcello), հնագույն բացօթյա թատրոն Հռոմում` Տիբեր գետի աջ ափին։ Կառուցվել է Հռոմեական Հանրապետության վերջին տարիներին։ Թատրոնում տեղաբնակներն ու այցելուները դիտում էին դրամայի և երգերի ներկայացումներ։ Այսօր Սանտ Անջելո շրջանի այս հնագույն շինությունը կրկին քաղաքի ամենահանրաճանաչ զբոսաշրջային վայրերից մեկն է։ Թատրոնի տարածքը հատկացվել է Հուլիոս Կեսարի կողմից, որը սպանվեց մինչ կսկսեր կառուցումը։ Թատրոնը ավարտեց Օկտավիանոս Օգոստոսը[1] Ք. ա. 12-րդ դարում և նվիրեց իր հանգուցյալ զարմիկ Մարկոս Կլավդիուս Մարցելլի հիշատակին։ 111 տրամագծով թատրոնը, որն ամենամեծն ու կարևորն էր Հռոմում, հատկացված է 11-20 հազար հանդիսատեսի համար[2][3]։ Այն քաղաքային ճարտարապետական նմուշների տպավորիչ օրինակներից մեկն էր Հռոմեական աշխարհում։ Թատրոնը հիմնականում կառուցված է տուֆից, իսկ ամբողջությամբ պատված էր ճերմակ տրավերտինով։ Այն նաև ամենավաղ թվագրվող կառույցն է Հռոմում, որում օգտագործվել է Հռոմեական աղյուս[4]։ Հարմար վայրերում տեղակայված մյուս հռոմեական թատրոնների նման, Մարցելլա թատրոնը նույնպես ուներ այնպիսի բացվածքներ, որտեղից երևում էին բնության տեսարաններ։ Այս դեպքում Տիբեր կղզին էր հարավարևմտյան կողմից։ Թատրոնը գործածումից դուրս եկավ 4-րդ դարի սկզբին, և կառույցը ծառայեց որպես քարանոց։ Սակայն կառույցի ներսում տեղակայված արձանները վերակառուցվեցին Պետրոնիուս Մաքսիմուսի կողմից 421 թվականին։ Վաղ միջնադարում թատրոնը դարձավ Ֆաբիաների ամրոցը, իսկ 11-րդ դարի վերջում՝ Պիեր Լեոնիի և նրա ժառանգների։ Դա կանխեց համալիրի հետագա կործանումը։ Սավելլիները դրան տիրացան 13-րդ դարում, հետագայում դրա վրա կառուցվեց հայտնի Օրսինի տան պալատը։ Թատրոնի ավերակների մոտ պահպանվել է Օկտավիայի հնագույն սյունասրահը։ 17-րդ դարում անգլիացի ճարտարապետ Քրիստոֆեր Ռենը հստակորեն ճանաչում է, որ Օքսֆորդում կառուցած Շելդոնի թատրոնի(1664-1669) ձևավորմանը ներգործել է Սեբաստիանո Սերլիոյի Մարցելլա թատրոնի փորագրությունները։ Ներկայումս թատրոնի վերին հարկերը բաժանված են բազմաթիվ բնակարանների, իսկ նրա շրջակայքը օգտագործվում է ամառային փոքր համերգների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Leland M. Roth 1993 Understanding Architecture: Its Elements, History and Meaning (Westview Press: Boulder, CO ISBN 0-06-430158-3 and Cassius Dio 53.30.5., pp 230-31
  2. Leland M. Roth 1993 Understanding Architecture: Its Elements, History and Meaning (Westview Press: Boulder, CO ISBN 0-06-430158-3 and Cassius Dio 53.30.5., pp 230-31,
  3. Cartwright, Mark."Theatre of Marcellus". Ancient History Encyclopedia. Ancient History Encyclopedia Limited. Retrieved 5 November 2013.
  4. Blagg, T.F.C., "Brick and tile" section, in "Architecture, 1, a) Religious", section in Diane Favro, et al. "Rome, ancient." Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press, accessed March 26, 2016,subscription required

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարցելլա թատրոն» հոդվածին։