Կայսերական ֆորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայսերական ֆորումների քարտեզ
Պատկեր:Caesarforum.jpg

Կայսերական ֆորում (իտալ.՝ Fori Imperiali in Italian), մոնումենտալ ֆորումների (հասարակական հրապարակների) շարք, որոնք կառուցվել են Հռոմում մեկուկես դարերի ընթացքում, Ք.ա. 46 թվականից մինչև 113 թվականը։ Ֆորումները Հռոմեական հանրապետության և Հռոմեական կայսրության կենտրոնն էին։ Կայսերական ֆորումները տեղակայված են միմյանց բավականին մոտ։ Հուլիոս Կեսարը առաջինն էր, որ կառուցեց Հռոմի այս հատվածը և վերադասավորեց և՛ Ֆորումը, և՛ Ժողովատեղին։ Այս ֆորումները քաղաքական, կրոնական և տնտեսական կենտրոններ էին հին Հռոմեական կայսրությունում։ 20-րդ դարի սկզբին Մուսոլինին վերականգնեց Կայսերական ֆորումը, որպես իր քարոզարշավի բաղկացուցիչ մաս՝ հետամուտ լինելով վերակենդանացնել Հին Հռոմի շքեղությունը[1]։ Նաև կառուցեց Վիա դեի Ֆորի Իմպերիալի փողոցը, ենթադրաբար որպեսզի իր գրասենյակի պատուհանից կարողանար տեսնել Կոլիզեումը[2][3]։ Ժամանակակից փողոցի հագեցած երթևեկությունը դարձավ իրական վնաս շինությունների տատանման և աղտոտման պատճառով։ Ճանապարհը հեռացնելու բազմաթիվ առաջարկներ եղան, սակայն ոչ մեկը չընդունվեց։

Կեսարի Ֆորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարի Ֆորումը և Վեներայի տաճարը

Կեսարը որոշեց կառուցել մի ընդարձակ ֆորում, որը կկրեր իր անունը։ Այս ֆորումի հանդիսավոր բացումը եղավ Ք.ա. 46 թվականին, չնայած որ լիարժեք չէր այդ ժամանակ։ Հետագայում ավարտին հասցվեց Օգոստոսի կողմից։ Կեսարի Ֆորումը կառուցվեց որպեսզի ընդարձակվեր Հռոմի ֆորումը։ Գործածվում էր որպես Հռոմի ֆորումին փոխարինող վայր, հասարակական, ինչպես նաև կառավարական հարցերի համար։ Կեսարն իր ֆորումի դիմաց կառուցել էր սիրո և գեղեցկության աստվածուհի Վեներայի տաճարը։ Իսկ Բուկեփալոսին հեծած Կեսարի արձանը տեղադրվեց տաճարի առջև, որպեսզի խորհրդանշի նրա բացարձակ իշխանությունը։ Այս կենտրոնացված տեսլականը համապատասխանում էր հելլենիզմի սրբավայրերի գաղափարախոսությանը, ինչպես նաև Ֆորումի վայրը իր մեջ կրում էր իմաստ՝ առ այն, որ ապագա դիկտատորը չէր ուզում հեռու լիներ կենտրոնական իշխանությունից, որը ներկայանում էր Կուրիայում՝ Սենատի նստավայրում։

Օգոստոսի ֆորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի ֆորում

Ք. ա. 42 թվականին Ֆիլիպպի ճակատամարտում Օգոստոսն ու Մարկոս Անտոնիոսը միասին վրեժխնդիր են լինում Կեսարի մահվան համար՝ ետ մղելով Մարկոս Բրուտոսի և Գայոս Կասիոսի զորքերը։ Օգոստոսը երդվեց կառուցել «Մարս Վրեժխնդրի» տաճարը։ Այս նոր համալիրն ընկած էր Կեսարի ֆորումի աջ անկյունում։ Տաճարի ետևամասում կանգնեցվեցին երկու հսկայական արձաններ՝ Մարսինն ու Վեներայինը։ Տաճարի հետին պատը հսկայական պարիսպ է, որը առանձնացնում է ֆորումը։ Այն պատրաստված էր հրակայուն քարից և պաշտպանում էր Ֆորումը Հռոմում հաճախ պատահող հրդեհներից։ Օգոստոսը հրամայել է կանգնեցնել հայտնի զորավարների արձանները, սկսած Էնեայից և Ալբա Լոնգիի արքայից մինչև իր օրերը, որոնց նվիրված էին գովասանքի գրություններ։ Այս բոլորի մեջ առանձնանում է Կեսարի արձանը, որպես աստվածների ընտրյալ։ Նրա սուրը որպես մասունք պահվում է տաճարում։ Տաճարի կամարակապ սրահի ձախ կողմում, Կոլոսսի բակում կանգեցվել է նաև Օգոստոսի հսկայական արձանը (14 մետր)։ Կեսարի անավարտ Ֆորումի երկրորդ հանդիսավոր բացումը տեղի է ունենում կառուցումից 40 տարի հետո՝ հավելյալ երկրորդ մոնումենտալ հրապարակը՝ Օգոստոսի ֆորումը։ Կայսրը այս ֆորումով ընդլայնեց Հռոմի ֆորումի և Կեսարի ֆորումի տարածքը, և ստեղծեց նոր հրապարակ հռոմեական աշխարհից կայսրության կենտրոն եկող բազմազգ հանրության համար[4]։

Խաղաղության տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատը, որտեղ ամրացված էր քարտեզը

Կայսր Վեսպասիանոսի օրոք, 75 թվականին կառուցվեց «Խաղաղության տաճարը»։ Այն առանձնանում էր Օգոստոսի և Կեսարի ֆորումներից և ճակատամասով ուղղված էր դեպի Վելիան Բլուր Կոլիզեումի ուղղությամբ։ Այն փաստը, որ այս կառույցը նկատառված չէր քաղաքացիական գործառույթի համար, չէր դիտարկվում որպես իսկական ֆորում։ Հետևաբար կառույցը պարզապես ճանաչվում էր որպես «Խաղաղության տաճար»(լատին․՝ Templum Pacis)։ Հրապարակի տեսքը նույնպես տարբեր էր։ Տաճարը կառուցվել էր շրջանադարձային սրահի պես, որը բացվում էր ինչպես պատշգամբ կամարակապ սրահի ներքևում։ Սյուների շարքը առանձնացնում էր սյունասրահը տաճարից։ Կենտրոնական մասը ֆորումների պես սալապատված չէր, այն ծառայում էր որպես այգի՝ ավազաններով և արձանների պատվանդաններով, կարծես բացօթյա թանգարան լիներ։ Կոթողը կառուցվել էր, որպեսզի տոնել Երուսաղեմի նվաճումը։ Սյունասրահներից մեկի վերջում պատի վրա Հին Հռոմի քարտեզն է՝ կերտված մարմարի սալաքարի վրա(3-րդ դար)։ Այդ պատը ներկայումս Կոսմայի և Դամիանոյի բազիլիկի ճակատամասի մի հատվածն է, որտեղ դեռևս երևում են մարմարե սալաքարը ամրացնելու անցքերը։ Խաղաղության տաճարում է պահվել նաև «Մենորա» լամպը Հերոդի տաճարից[5]։

Ներվայի ֆորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միներվայի տաճար

Վեսպասիանոսի որդին՝ Դոմիցիանոսը որոշեց միացնել նախորդ համալիրը և ազատ մնացած տարածքը՝ Խաղաղության տաճարն ու Կեսարի և Օգոստոսի ֆորումները, և կառուցեց մեկ այլ մոնումենտալ ֆորում։ Օգոստոսի Ֆորումի դահլիճներից մեկը մասնակիորեն զբաղեցնում էր սահմանափակ տարածքը, և դա պարտավորեցնում էր Դոմիցիանոսին կառուցել կողային սյունասրահներ, որպես ֆորումի պատերի պարզ զարդարանքներ։ Կայսեր պաշտպան Միներվային նվիրված տաճարը կառուցվեց Օգոստոսի ֆորումի դահլիճին «հենված», այնպես, որ մնացած տարածությունը դարձավ ընդարձակ մոնումենտալ մուտք՝ բոլոր ֆորումների համար (Porticus Absidatus)։ Դոմիցիանոսի մահվան պատճառով ֆորումի հանդիսավոր բացումը կատարեց նրա իրավահաջորդ Ներվան, որն էլ իր անվամբ կոչեց այն։

Տրայանոսի ֆորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար Դոմիցիանոսի նախագծերն ավելին էին, քան փոքրիկ Ներվայի ֆորումի կառուցումը, և հավանաբար նրա օրոք սկսեցին վերացնել Կապիտոլիումը Կվիրինալ բլրին միացնող թումբը, դրանով իսկ արգելակելով Մարսի դաշտի ուղղությամբ շարունակվող ֆորումները։ Նախագիծը վերսկսեց Տրայանոսը՝ կառուցելով Տրայանոսի ֆորումը։ Այն մի ընդարձակ համալիր էր, որն ներառում էր Տրայանոսի տաճարը, Տրայանոսի սյունը, Ուլպիայի բազիլիկը և մեծ հրապարակը, որի կենտրոնում Տրայանոսի հեծյալ արձանն էր։ Նախագիծը իրականացրել է ճարտարապետ Ապոլլոդորոս Դամասկոսցին։ Նախապատրաստական աշխատանքները շատ ջանք էին պահանջում։ Անհրաժեշտ էր հեռացնել բլրի թումբը, և Կվիրինալ բլրին միացնել Տրայանոսի շուկայի միջոցով։ Ֆորումի հրապարակը փակվեց Ուլպիա բազիլիկով, որն իրենից ներկայացնում էր ուղղանկյունաձև կառույց։ Վերջինիս չափերը համապատասխանում են ներկայիս Սուրբ Պողոսի բազիլիկին չափսերին։ Շինությունը բաժանված էր հինգ նավերի, և դեպի ֆորում բացվում էր մոնումենտալ մուտքով։ Պատերը պատված էին գունավոր մարմարով, իսկ տանիքը ծածկված էր բրոնզե կղմինդրով։ Այս բազիլիկը իր արձաններով և հադարանքով հին աշխարհի ամենագեղեցիկ կառույցներից էր[6]։ Վերջին ֆորումը ամենամեծն ու շքեղն էր[7]։ Տրայանոսի շուկան 6 հարկանի կառույցների համալիր էր՝ կիսաշրջանաձև տաղավարներով, և հասնում էր մինչև Կվիրինալ բլուր։ Այնտեղից էլ սկսվում էին վաճառատեղերը (իտալ.՝ tabernae)։ Գլխավոր տաղավարների միջով անցնում էր մի փողոց, որը ստացել էր «Բիբերատիկ» անվանումը (իտալ.՝ biber`ըմպելիք)։ Տրայանոսի շուկան Հին Հռոմի ամենալավ պահպանված քաղաքական շինությունն է։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրայանոսի շուկայի տեսանելի մասը

2007 թվականին Կայսերական ֆորումին նվիրված թանգարան բացվեց Տրայանոսի շուկայում։ Թանգարանը կրում էր "Museo dei Fori Imperiali" անունը։ Նրանում ներկայացվում էին չորս ֆորումների և Խաղաղության տաճարի պատմությանը վերաբերվող ճարտարապետական կոթողները, քանդակները, տեսանյութեր և լայնածավալ մոդելներ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mussolini’s Rome - The ‘Via Dell’ Impero’ and the ‘Imperial Forums’ (1924-40): The New Studies of the Fascist Systemization of the Imperial Forums and the Unpublished Archaeological Findings (1995-2010). pp. 1-21. Martin G. Conde, Oct. 2010.
  2. “Via dell’impero. Nascita di una strada, demolizioni e scavi: 1930-1936. Scavi archeologici, sterri e demolizioni per l’apertura di via dell’Impero.” by: Umberto Broccoli, Claudio Parisi Presicce, & Maria Elisa Tittoni. Rome, July 22, 2009, pp. 3-7.
  3. Bibliography, Further Reading and [with Electronic] References, pp. 8-21.
  4. «Рим вчера и сегодня» Джузеппе Ганджи.2009стр.34
  5. "News and Announcements | College of Agriculture and Life Sciences". Cals.cornell.edu. Retrieved 2013-08-31.
  6. «Рим вчера и сегодня» Джузеппе Ганджи .2009.стр.36
  7. Tucci, Pier Luigi, ‘Nuove osservazioni sull’architettura del Templum Pacis’, in F. Coarelli (ed.), Divus Vespasianus. Il Bimillenario dei Flavi (Milan 2009), catalogue of the exhibition on the Flavian dynasty (Rome, March 2009 - January 2010) 158-167
  8. Riccardo Bianchini."Rome – The Museum of Imperial Fora". Inexhibit. Retrieved November 26, 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.flickr.com/photos/imperial_fora_of_rome/sets/72157604925311013/

  • Rome, the Imperial Fora, the Museum of the Imperial Fora, and the Imperial Fora Project, 2013 onwards: Collection of 173 General News items, Scholarly Reports and Contemporary (& Historical Photographs) relating to the Mayor of Rome, Ignazio Marino and the Imperial Fora Project, by M. G. Conde (2013 onwards).

https://www.flickr.com/photos/imperial_fora_of_rome/sets/72157634086307804/

  • Rome, the Imperial Fora and the Forum of Caesar, 1998-1999 onwards: Collection of 152 General News items, Scholarly Reports and Photographs relating to the studies and excavations in the Forum of Caesar, by M. G. Conde (1999 onwards).

https://www.flickr.com/photos/imperial_fora_of_rome/sets/72157594586673331/

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայսերական ֆորում» հոդվածին։