Ապոլլոդորոս Դամասկոսցի
Արտաքին տեսք
| Ապոլլոդորոս Դամասկոսցի | |
|---|---|
| Ծնվել է | ոչ վաղ քան 50 և ոչ ուշ քան 65 |
| Ծննդավայր | Դամասկոս, Սիրիան Հռոմեական կայսրության կազմում, Հին Հռոմ |
| Մահացել է | ոչ վաղ քան 125 և ոչ ուշ քան 130 |
| Մահվան վայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն[1] |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Երկեր | Տրայանի կամուրջ և Poliorcetica? |
| Մասնագիտություն | ճարտարապետ, գրող, ճարտարագետ և քաղաքաշինարար |
Ապոլլոդորոս Դամասկոսցի (՚Άπολλόδωρος) (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), 2-րդ դարի առաջին կեսի հռոմեական ճարտարապետ և ինժեներ[2][3][4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միասնական հատակագծով կառուցել է Տրայանոսի ֆորումի անսամբլը Հռոմում հաղթակամարին հաջորդում էր սյունազարդ բակը, որը եզրափակվում էր Ուլպիա բազիլիկով, ապա ոչ մեծ հրապարակն էր՝ լատինական և հունական երկու գրադարանների շենքերով, որոնց միջև Տրայանոսի նշանավոր սյունը՝ կայսեր հաղթանակները պատկերող հարթաքանդակներով։ Ապոլլոդորոս Դամասկոսցիին են վերագրվում Տրայանոսի հաղթակամարները, իտալական Անկոնա և Բենևենտա քաղաքներում։ Չեն պահպանվել՝ Դանուբ գետի կամուրջը Դրոբետա քաղաքի մոտ (104–105 թվականներին, 1 կմ ավելի երկարությամբ), Տրայանոսի կրկեսն ու բաղնիքները Հռոմում, ինչպես նաև նրա տրակտատը Դանուբի կամրջի մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Union List of Artist Names — 2010.
- ↑ George Sarton (1936), "The Unity and Diversity of the Mediterranean World", Osiris 2: 406-463 [430]
- ↑ Giuliana Calcani, Maamoun Abdulkarim (2003), Apollodorus of Damascus and Trajan's Column: From Tradition to Project, L'Erma di Bretschneider, էջ 11, ISBN 88-8265-233-5, «...focusing on the brilliant architect Apollodorus of Damascus. This famous Syrian personage represents...»
- ↑ Hong-Sen Yan, Marco Ceccarelli (2009), International Symposium on History of Machines and Mechanisms: Proceedings of HMM 2008, Springer, էջ 86, ISBN 1-4020-9484-1, «He had Syrian origins coming from Damascus»
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլլոդորոս Դամասկոսցի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 511)։ |